Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր

Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Հայաստան

Փախչողների ու հերոսների, վախկոտների ու խիզախների մասին․ պայքարը թափ է հավաքում

Ադրբեջանական մամուլը էսօր ոգևորության մեջ էր․ Հայաստանում Դիմադրության շարժման ակցիաների ժամանակ կարմիր, սև ու էլ չգիտեմ որ գույնի բերետները բերման էին ենթարկել Համբիկ Սասունյանին։ Ո՞վ է Համբիկ Սասունյանը։ Սասունյանը 1982թ․ հունվարի 28-ին, երբ ընդամենը 19 տարեկան էր, Լոս Անջելեսում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին։ Նա դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 2019թ․ վաղաժամկետ ազատ արձակվեց, իսկ ամիսներ առաջ վերադարձավ հայրենիք։ Թուրքերը նրա ազատ արձակումը բողոքարկել են։ Հայաստանում էլ Նիկոլն ու իր բերետներն են բողոքարկել, ինչպես տեսնում ենք, ու առաջին իսկ հարմար առիթի բերման են ենթարկել՝ ուղիղ եթերում՝ ի աջակցություն թուրքերի հետ քիրվայության։ Սասունյանը ընդամենը 19 տարեկան էր, երբ Ցեղասպանության ենթարկված իր ու իր ազգի հարազատների վրեժն էր լուծում։ Հենց իր տարիքին էր Նիկոլ Փաշինյանը, երբ իր հարազատ Իջևանը թողել էր պատերազմի գոտում և փախել բանակից։ Փախչելը շատ դիպուկ խոսք է մարդու համար, որի կյանքը փախուստ է։ Ղարաբաղի առաջին պատերազմից փախել է, բանակից փախել է, հրահրել է մարտի 1 ու փախել է, ստորագրել է Արցախը հանձնելու որոշումը ու փախել բունկեր, երեկ զոռով-շառով, հազարավոր ոստիկաններով եկավ ԱԺ ու էլի փախավ։ Լավ, բա դա կյա՞նք ա, որ դուք եք ապրում։

Նիկոլ Փաշինյանը, որը թուրքերի քարոզ է անում, բնականաբար, Սասունյանին բերման ենթարկելով, սիրաշահում է թուրքերին։ Սա շատ տիպիկ բնորոշում է, և Հայաստանում այսօր կատարվողը ազատագրական պայքար է, այն ուղղակի անհրաժեշտ է։ Մարդ, որը ամբողջ կյանքում թուրքերի դեմ պայքարի խորհրդանիշ է, հիմա պայքարում է, որ Հայաստան թուրք չմտնի։ Ու չի մտնի։

Իշխանությունը հենց դրա համար է նյարդայնացած։ Դա երևում է ամեն ինչից, իրենց պահվածքից, ելույթներից, ջղաձգումներից։ Երկու հոգի իրար կողք քայլում են, բերման են ենթարկում բերետները։ Սա վախի նշան է, վախի նշան է այն, ինչ կատարվում է պետական հիմնարկներում։ Աշխատողներին կոչ են անում ուղիղ եթերներ չնայել, լուրեր չկարդալ, պրեմիաներից զրկում են, դպրոցներում ասում են մանրամասն հիմնավորեք ինչու երեխան դասի չի եկել։ Ժողովուրդ, հայ ժողովուրդ, դասադադուլ է, գործադուլ է։ Հայաստանում չի կարող կյանքը բնականոն հունի գնալ, քանի Նիկոլը չի գնացել, դա անգամ վերջին քպականն է հասկանում։ Պետական հիմնարկների գիտե՞ք որքան աշխատող է ամեն երեկո միանում հանրահավաքին ու երթին։ Հազարավոր։

Էսօր բերման էին ենթարկել մի աղջկա, որի ձեռքին վիրակապ կար, բերմա էին ենթարկել անչափահասի, քաշքշում էին պատգամավոր Արամ Վարդևանյանին, չէին թողնում ընկերներին օգնություն ցույց տա, բերման էին ենթարկում հաշմանդամություն ունեցողի։ Գիտե՞ք ինչի է էդպես։ Ոստիկանների պահվածքից հստակ երևում է, որ նրանց մեջ կան ինչ-որ բան օգտագործած մարդիկ։ Սովորական վիճակում, մարդը իրեն տենց չի պահում։ Հրապարակվեցին կադրեր, թե ինչպես են ոստիկաններն ալկոհոլ օգտագործում։ Դուք գիտե՞ք, որ Ֆրանսիայի հրապարակում ամեն գիշեր հերթապահություն են սահմանել Դիմադրության շարժման ներկայացուցիները, մարդիկ բոլոր վրանների կողքով անցնում են, որ որևէ մեկը ալկոհոլ չօգտագործի։ Հսկում են։ Պաշտոնապես հայտարարել են, որ ով կհամարձակվի մի բան խմի, այդտեղ չի մնալու։

Ոստիկանի ֆորմով մեկը, խայտառակ վարք է ցուցաբերում․ մարդուն բերման ենթարկելիս գրպանից գումար է գողանում․ տեսանյութերից մեկում երևում է, թե ոնց է ոստիկանը ձեռք գցում երիտասարդ աղջկան՝ ակցիան ցրելիս։ Էս եք դուք։ Էդ ո՞ւմ եք ընդունել, իբր ձեր բարեփոխած ոստիկանություն։ Ու էս ֆոնին ուշագրավ է, երբ կանանց քաշքշելուց հետո բերետներն ասում են՝ մեզ մի նկարի, տղավարի կանգնած ենք։ Թևը վիրակապած աղջկան բերման են ենթարկում ու ասում են՝ տղավարի։

Մենակ ոստիկանների քայլերն անադեկվատ չեն․ անադեկվատ են նաև իշխանության մյուս ներկայացուցիչները, հատկապես՝ օրենսդիրի ու գործադիրի։ Նիկոլ Փաշինյանին ասում են՝ դու Արցախը հանձնել ես, քո անվտանգության համար հղի կին եք սպանել, ինքն ու ՔՊ-ականները ծափ են տալիս։ Ծաափ են տալիս, սրանք հլը։ Ինչի՞ վրա եք ծափ տալիս։ Ծափ եք տալիս, որովհետև կարողացա՞ք մոր ու էրեխուն տանել գերեզման ու անգամ մի օր էլ չնստեց էտ ավտոյի տակ գցողը։ Ծափ եք տալիս, որովհետև կարողացա՞ք պետություն հանձնել թշնամուն ու մնալ անպատիժ։ Իսկ կարող է՞ Եռաբլուրը եռապատկելու վրա եք ծափ տալիս։ Ծափ տվեց Նիկոլը, հետո արագ գնաց կառավարական դաչաներ՝ հազարավոր ոստիկաններով շրջապատված։ Հարյուրավոր էջեր ունեմ էն մասին, թե ինչ է ասել Նիկոլն ու հակառակն արել, ինչի դեմ էր պայքարում ու հիմա ինքն է անում։ Նիկոլը 2018 թվականի սեպտեմբերի 11-ին ասում է՝ գետինը մտնի էն մարդը, ով մի վայրկյան կմտածի իր ու իր ընտանիքի անվտանգության մասին։ ԱԺ դիմաց ավտոմատներով հատուկջոկատայինները, տեղադրված հատուկ միջոցները, ԱԺ դիմաց հազարավոր ոստիկանները, ոստիկանական մեքենաներ, դիպուկահար, կառավարական դաչաների մոտ հարյուրավոր ոստիկանները վկայությունն են այն բանի, որ պետք է գետնի տակ մտնող լիներ, եթե ունենար նամուս։ Ասում էր գետինը մտնեմ, թե մի վայրկյան մտածեմ իմ անվտագության մասին, բայց իր անվտանգության համար մորն ու երեխային սպանեցին։ Էս է իրականությունը։ Ամեն բան պարզ է։

Սա վախի մասին է խոսում։ Վախի մասին է խոսում Փաշինյանի թիմի պահվածքը․ մեկ փոքրացնում են հանրահավաքի մասնակիցների թիվը տասնյակ անգամներով, մեկ սադրիչներ են ուղարկում, օլիգարխիայի փողերով սնվող մամուլին մեջտեղ են գցում լրատվության հերն անիծելու համար։ Վախի նշան է։

Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ կարող ա պատահի փողոց փակող երիտասարդների մի մասը բանակում չի ծառայել կամ եռամսյա վարժանքներին չի մասնակցել, ստուգեք, տարեք սահման։ Նախ Քոչարյան Անդոնի ասածը սուտ մատնություն կարող է լինել։ Բայց ուշագրավը դա չէ, ուշագրավն այն է, որ այդ ամենն ասում է մարդ, որի տղեն պատերազմից առաջ բանակից ազատվել է։ Անդրանիկ Քոչարյանը տղուն պինդ պահել է, չի ուղարկել բանակ ու ինքը ասում է՝ մյուսներին ստուգեք։ Հարգելի ԱԱԾ, խնդրում եմ ստուգել՝ Անդրանիկ Քոչարյանի տղու՝ բանակում չծառայելու իրական պատճառը։ Ստուգել նաև, թե իրականում ինչու չեն ծառայել ՔՊ-ական պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը։ 25 հազար ոստիկան, բերետ, հատուկջոկատային, պարեկ եք կենտրոնացրել Երևանում, Սահմանը պաշտպանող չունեք։ Մենակ Նիկոլի առանձնատան մոտ կանգնածների էդ բանակով ամբողջ Սյունիքի սահմանները հնարավոր կլիներ պահել։ Զավեշտ է, բայց իշխանությունը հանդարտացնելու փոխարեն ոստիկանություն է դիմում ջարդելու կոչով։

Իշխանությունը վախերի մեջ է․ ամեն ինչ անում են, որ մարդիկ սադրանքի զոհ գնան, նյարդերը տեղի տան, բայց ժողովուրդը պինդ իր տեղում է, ու իշխանությունն է տեղի տալիս։ Հայտարարում է, թե ուզում են գրոհել ԱԺ շենք, ու փորձում են բախումների հիմք ստեղծել։ Մի քանի մանր դեպքեր չհաշված, կարծես չի ստացվել։ Իշխանության մոտ ներվի պայքար է արդեն, ներվերը չի ձգում, նյարդայնացել են, տեսնում են, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, չեն կարող դեմն առնել։

Կարճ ասած՝ Հայաստանում ծայր առած ու տարածվող դիմադրության շարժումը ազատագրական պայքար է, որն աանպայման հասնելու է իր հանգրվանին։ 1988 թվականից ի վեր Հայաստանում և ոչ մի շարժում, ոչ մի ընդդիմադիր պայքար չի ունեցել այն իմաստը, ինչը հիմա է։ Սա ուղն ու ծուծով ազգային է։ Նայեք փողոց փակողների մակարդակը, կշիռը, որակը ու նրանց դեմ խոսողների որակն ու մակարդակը, նայեք միտինգի ու երթի ելածների որակը ու նայեք դեմ խոսացողների որակը ու կհասկանաք, որ ոտքի ելածները պետության ողնաշարն են։ Նայեք Դիմադրության շարժման աջակցողների խոսքի որակն ու չաջակցողներինը։

Վերջում նաև խորհուրդ կտամ կարմիր բերետներին, ՔՊ-ականներին, մի հատ գնացեք ստուգեք, տեսեք թիվ 1 բորտը քանի նստատեղ ունի։ Բոլորդ չեք կարող թռնել, մտածեք ձեր մասին։ Նա ձեր մասին երբեք չի մտածի, թքած ունի։ Կօգտագործի որքան պետք է, հետո կլինի ձեզ հետ այն, ինչին արժանի եք։ Կմտածեք անարդա՞ր է։ Այո, իսկ Նիկոլի ի՞նչն է արդար։

yerevan.today