«Հայրենական» ոստիկանությունը ձերբակալեց Համբիկ Սասունյանին. Ռուբեն Մելիքյան
«Հայրենական» ոստիկանությունը ձերբակալեց Համբիկ Սասունյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Համբիկը Հանուն Հայրենիքի 40 տարի է նստել։ Ոչինչ, երեք ժամ էլ կդիմանա»,-գրել է նա:
Ավելի վաղ Աբովյան փողոցում ընդդիմության երթի ժմանակ ոստիկանները սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել երթի մասնակիցներին: Ակցիայի մասնակիցներից մեկը բղավում էր. «Համբիկ Սասունյանին տարաք, պատասխան եք տալու»:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:
Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:
Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյանը 1982 թ. հունվարի 28-ին Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց բողոքարկման իրավունքի: Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել բանտից։ 37 տարի ազատազրկումից հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով