Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթը
Հայաստան

Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ բախումն արդեն տեղափոխվել է Հայաստան․ Ստեփան Դանիելյան

Արեւմուտք եւ Ռուսաստան միջեւ բախումն արդեն տեղափոխվել է Հայաստան, սակայն այն դեռ թեժ փուլի չի հասել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս գործընթացները կարող են ամեն ինչ հասցնել թեժ փուլի։

«Եթե Հարավային Կովկասում իրավիճակը սրվի, դա կլինի ոչ թե հայ-ադրբեջանական պատերազմ, այլ պատերազմ Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, որը կարող է վերջ դնել Հայաստանի գոյությանը»,-ընդգծեց նա։

Դանիելյանը բացատրեց, որ Արցախի շուրջ աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներ են տեղի ունենում, այստեղ իրենց կենսական շահերն են հետապնդում Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը։ Արեւմուտքը՝ բրիտանական կապիտալի ակտիվ մասնակցությամբ, նույնպես ակտիվորեն առաջ է մղում տարածաշրջանում իր շահերը։

«Հայաստանը կարող էր օգտվել ստեղծված իրավիճակից եւ մեծացնել իր կշիռը՝ դառնալով աշխարհաքաղաքական լուրջ սուբյեկտ, սակայն ներկայիս իշխանությունների պարագայում նման բան ակնկալելն անիմաստ է»,-նշեց փորձագետը։

Նա հիշեցրեց, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ Երեւանը պաշտոնապես հայտարարեց, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ի վերջո ստորագրեցին 30 կետից բաղկացած փաստաթուղթ։

«Այս փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կազմել է ռուսական կողմը եւ ստիպել ստորագրել։ Ռուսաստանը ցանկանում է ցույց տալ, որ ինքն է որոշում Հարավային Կովկասի հարցերը։ Մինչ այդ Արեւմուտքն արագացված տեմպերով փորձում է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ստիպել Երեւանին ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ հիմնովին լուծել խնդիրը։ Հաջորդ քայլը կլինի հայերի դուրսբերումն Արցախից։ Սակայն ամեն անգամ, երբ քննարկվում է հաշտության պայմանագիրը, Ռուսաստանը հայտարարում է, որ դա երկար գործընթաց է, եւ ապագայում պետք է անդրադառնալ ղարաբաղյան խնդրին։ Այսինքն՝ Ռուսաստանն ու Արեւմուտքը հանդես են գալիս հակառակ օրակարգերով։

Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությունը նշանակում է, որ այս բոլոր գործընթացները ընթանալու են Մոսկվայի վերահսկողության տակ։ Կրեմլին մոտ կանգնած փորձագետները մի քանի անգամ հայտարարել են, որ Ռուսաստանը չի լքի Արցախն ու Հարավային Կովկասը։

Մոսկվայի ու Արեւմուտքի միջեւ հակասություններ են առաջացել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում։ Այս գործընթացի նախաձեռնողը կներգրավվի նաեւ ռազմական փորձագետների, որոնք կդառնան միջնորդ եւ կաշխատեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ միջնորդն այս գործընթացում կապահովի քաղաքական եւ ռազմական ներկայություն»,-ընդգծեց Դանիելյանը։

Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է վերահսկել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի մասին է վկայում այն, որ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում։

«Դրանից հետո Թուրքիան ցանկություն հայտնեց այլ վայրերում անցկացնել հետագա հանդիպումները։ Թուրքիան փորձում է առաջ մղել իր օրակարգը՝ հայտարարելով, որ կհամակարգեն իրենց քայլերը Բաքվի հետ։ Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սպասարկում է Ադրբեջանի շահերը»,-եզրափակեց նա։