Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը Իրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասին Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառով Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ Թրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքը

Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու Ֆրանսիան
Հայաստան

Վահրամ Սահակյանը` մեր օրհասական վիճակի մասին. (Տեսանյութ)

Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ «Կատակամարտ» ներկայացումն ապրիլի 22-ին և 23-ին վերջին անգամ են խաղալու:

«Ներկայացումը, իհարկե, չի հանվում, բայց ձմռանը «Կատակամարտ»-ը ուրիշ բանի մասին կլինի: Ես չեմ ուզում վերնագիրը դնել «Կատակամարտ» 2 կամ 3, բայց առաջին այս «Կատակամարտ»-ը, որ մենք խաղացինք, շատ դասեր քաղեցինք: Մարդիկ, որ գալիս էին իմ ներկայացումները դիտելու, շատ են պահանջում սուր խոսք, շատ են պահանջում իրենց հուզող շատ հարցեր, բայց երբ անընդհատ նոր բաներ եմ ներկայացնում, նրանք սկզբից դժվար են մարսում: Պատկերացրեք՝ 15 հատ նոր հատված՝ ամեն մեկը տարբեր բաների մասին, ու իրենք դժվար էին դա մարսում: Հիմա որոշել եմ թատերական կտորները մի քիչ զտել, ավելի շատ խոսքի վրա գցել, հասցնել նրան, որ իմ խոսքը շատանա, իհարկե, այնքան, որ դա չդառնա սթենդ ափ, և հանկարծ պատահաբար ատելության խոսք չհնչեցնեմ:

Հենց ներկայացման սկզբում հայտնվում է մի պերսոնաժ, որն ինձ ասում է՝ ես քեզ դեմքով ճանաչում եմ, հայհոյանքը քո լեզվի ծայրին է, այս մի մարտը կատակներով վարի, 1.5 ժամ կատակ արա, դրա համար անունը դրել ենք «Կատակամարտ», և այս ներկայացումը կարող են 12 տարեկան երեխաներն էլ նայել»,- ընդգծեց նա:

Վահրամ Սահակյանը նկատեց՝ ներկայացումն իր մեջ բարություն ունի. «Ես ուզում էի, որ այն կատակերգություն լինի, ոչ թե՝ տրագիկոմեդիա, բայց հենց պրեմիերայի ժամանակ դարձավ տրագիկոմեդիա, որովհետև վերջում մարդիկ լաց էին լինում: Ես հասկացա, որ մարդկանց ոչ թե պետք է ծիծաղեցնել կամ լացացնել, այլ պետք է ավելի շատ բան տալ բեմից»:

Ըստ հեղինակի՝ «Կատակամարտ» ներկայացումն այսօրվա օրհասական վիճակի, մեր վախկոտության, մեր մտավորականների ծախվածության, գոռոզության, մեծամտության և այն ամենի մասին է, ինչը հենց հիմա հետաքրքրում է այսօրվա իսկական հային:

«Մտավորականների վերաբերյալ ասում են՝ սերունդ են դաստիարակել. Քծնելը վատ բան է, չէ՞, եթե մեկը նման բան է անում և 80+ տարիք ունի, ես կարո՞ղ եմ հարցնել՝ իսկ իրեն ո՞վ էր խնդրում, որ դառնար 80+: Ի՞նչ է նշանակում՝ սերունդ է դաստիարակել: Եթե ես պատկերացնում եմ ինձ, որ չդաստիարակվեի Շառլ Ազնավուրով, Միշել Լեգրանով, Մայլս Դևիսով, Դե Նիրոյով, դաստիարակվեի Չեքիջյանի խոռով, չասեմ՝ ինչ կդառնայի: Գոյություն ունի երիտասարդություն, նայում են, որ իրենց դասախոսը կամ ճանաչված արվեստագետը գնացել է՝ գլուխ է ծռել, նա դառնում է այդպիսի մարդ, և կերտվում է փչացած հասարակություն: Աշխարհում նման բան չկա: Ես լեզուներ գիտեմ, ես ուսումնասիրում եմ, ես ապրել եմ դրսում, ուրիշ տեղ եթե որևէ արվեստագետ նման բան անի, սկզբից իր ընկերները կհեռացնեն իրենցից կամ կմտածեն՝ կատակ է անում: Հիմա ես ո՞նց դրա մասին չխոսեմ: Բայց միայն մտավորականության մեջ չեն դրանք, տարբեր տեղեր կան, և «Կատակամարտ»-ում հանդիսատեսը դա կտեսնի»,- ասաց նա:

Վահրամ Սահակյանն ընդգծեց՝ տարբեր բացասական արարքներ կատարող մարդկանց փորձում են արդարացնել նրանով, որ մասնակցել են պատերազմի. «Պատերազմի մասնակցելով՝ ո՞ւմ է լավություն անում, կինը, որ մարդու հետ անկողին է մտնում, լավությո՞ւն է անում, բա պարտականություններ կան, չէ՞, աշխարհում»:

Ինչ վերաբերում է հասարակության պառակտվածությանը, նա նշեց, որ չի ուզում որևէ մեկի հետ խոսել. «Եթե մի կողմում հայեր են, իսկ մյուս կողմում հայեր չեն, թող այդպես պառակտված էլ մնան: Եթե ասում ես՝ հայեր, միացեք, ասում ես, որ հայերը միանան, չէ՞: Բա, եթե մարդը լսում է Կոմիտաս, Ազնավուր, ու կա մարդ, որը լսում է «Доля воровская» կամ թուրքական մուղամ, իրենք պայքարի ի՞նչ եզրեր կարող են ունենալ, ինձ կասե՞ք»:

Դիտարկմանը՝ միավորման արդյունքում գուցե որակը փոխվի՞, նա արձագանքեց. «Իրենց այդպես դզում է, ինչի՞ փոխվի, ես իրենց վատ բան չեմ ասում, ես ո՞վ եմ, որ գնամ այդ մարդուն փոխեմ, ասեմ՝ «Доля воровская»-ի փոխարեն՝ լսի Ազնավուր, այդ մարդը դա է սիրում, ես այդ մարդու հետ ի՞նչ գործ ունեմ: Ի՞նչ է նշանակում՝ պառակտված լինելը վատ բան է, աշխարհում այսքան պետություններ կան, իրենք մի անգամ չեն պառակտվե՞լ, որ հետո կարգավորվեն, ասենք՝ Ֆրանսիայի պատմության մեջ քանի՞ պառակտում է եղել: Բա մենք փոքր պետություն ենք, պետք է պառակտվենք, որ իմանանք՝ ում հետ ենք ճանապարհ գնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում