Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը Խուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանում Freedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն է Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան

Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
Հայաստան

7 հերոսի տարել են թշնամու զորքի դեմը, որ էդ տարածքում զոհեր տան, իսկ հաջորդ օրը Ջաբրայիլը նվիրեն թուրքին. զոհվածի մայր

44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի ծնողները համոզված են՝ իրենց որդուն եւ նրա զինակիցներին դիտավորյալ են տարել գրավված Ջրականի (Ջաբրայիլ) տարածք։

Պատերազմից շուրջ մեկուկես տարի անց NEWS.am-ի հետ զրույցում նրանք նշում են, որ մարտի դաշտում զինվորներին մենակ թողած բարձրաստիճան զինվորականներին պատժելու փոխարեն այսօր նրանք ազատության մեջ են, կամ էլ ավելի բարձր կոչումների են արժանացել։

«Նիկոլն է էս պատերազմը բերել, ինքը կարող էր կանգնեցնել պատերազմը։ Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ ասում են՝ միայն Նիկոլն է մեղավոր, բա Օնիկ Գասպարյանը, որը գեներալ է, ի՞նչ է արել, 18-20 տարեկան տղերքը զոհվել են, իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի, իսկ Դավիթ Տոնոյանը, Արայիկ Հարությունյանը ի՞նչ են արել։ Մինչեւ պատերազմը Արայիկ Հարությունյանն ասում էր, որ օդը փակ է, եթե օդը կիսով չափ փակ լիներ, մեր ոսկե սերնդի մեծամասնությունը կենդանի կլիներ։ Oնի՛կ Գասպարյան, եթե դու տեսնում էիր Նիկոլի գործողությունները, դու կարող էիր ձերբակալել նրան։ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ տեղեկությունները ստոր լեգենդներ են։ Նրանք նույն դավաճաններն են»,- ասում է Գոռի հայրը՝ Վարդան Երմալովյանը։

19-ամյա Գոռը Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքից է։ Բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսին։ Առաջին վեց ամիսներին ծառայել է Արմավիրում, հետո տեղափոխվել Որոտան։ Պատերազմից առաջ Գոռը Արցախ էր մեկնել, Ջրականում զորավարժությունների էր մասնակցում։

«Հոկտեմբերի 8-ին տղաս զանգեց, ասաց՝ մամ, հոսպիտալից եմ զանգել, վախեցա, սկսեցի լացել, ասաց՝ մի լացի, մամ ջան, վիրավորների եմ բերել, որոնք ԱԹՍ-ի հրետակոծության տակ են ընկել։ Մեծ արագության տակ «Ուրալը» վարել էր, վիրավորներին հասցրել հիվանդանոց, որոնց վիճակը շատ ծանր էր։ Ամուսինս գնացել էր հոսպիտալ՝ տղայիս տեսնելու, ես էլ մտածեցի, որ ամեն ինչ կվերջանա, հետո կգնամ՝ կտեսնեմ, մինչեւ հիմա դրա համար ինձ չեմ ներում, գոնե գնայի վերջին անգամ տեսնեի տղայիս։ Ամուսինս պատմում է, որ սպիներ ուներ դեմքին, մազերը սպիտակել են, նռնակ էր պահում գրպանում, հորն ասել էր՝ հո քո տղան գերի ընկնող չէ»,- պատմում է մայրը՝ Օֆելյա Ավետիսյանը՝ ցույց տալով որդու նկարները, որոնք նա հիվանդանոցից էր մորն ուղարկել։

Տիկին Օֆելյայի դեմքին ժպիտ է հայտնվում, երբ պատմում է Գոռի մասին, հիշում նրա մանկությունը, կիսվում հիշողություններով։

Գոռը 6 տարեկանից սպորտի է հաճախել։ Զբաղվել է կարատեով, քիքբոքսինգով, բոքսով, բազմաթիվ մրցանակներ է ստացել, երկու անգամ դարձել է քիքբոքսինգի Եվրոպայի փոխչեմպիոն։

«Մրցումների պատճառով սպորտից հիասթափվել էր, ասում էր՝ պետք է անպայման ծառայեմ, մեր գյուղը սահմանամերձ է Թուրքիային, միշտ ասում էր՝ տղան պետք է ծառայի։ Մենք այգիներ ունենք, որոնց մշակմամբ նաեւ ինքն է զբաղվել։ Երեք տարի առաջ՝ բանակ գնալուց առաջ այգի էր հիմնել, տարբեր ծառեր տնկել, ասում էր, որ բանակից գամ՝ բերքատու ծառեր կլինեն արդեն։ Հիմա էդ այգում Գոռիս տնկած ծառերն են։ Ասում էր՝ բանակից գամ, քաղաքում խանութ կբացենք, մեր մրգերը կվաճառենք, ուզում էր մեզ օգնել։ Գոռս շատ աշխատասեր էր, կենսուրախ, կամեցող, ծնողներին նվիրված, ընկերասեր, բայց միեւնույն ժամանակ խիստ։ Մանկուց մեր հերոսների մասին հետաքրքրվում էր, կարդում, փոքր տղայիս անունն ինքն էր Մոնթե դրել»,- պատմում է մայրը։

Գոռը զոհվել է հոկտեմբերի 15-ին, ԱԹՍ-ի հարվածից։ Ծնողները պատմում են, որ մինչեւ այդ երեք անգամ բեկորային վնասվածքներ էր ստացել, բայց փրկվել էր ու շարունակել մասնակցել թեժ մարտերին։

Հոկտեմբերի 8-ին Գոռը վիրավորների էր տեղափոխել Կապանի հիվանդանոց, օրեր անց հետ էր գնացել Ջրական, որտեղ էլ զոհվել է։

«Շատ բան չէր պատմում, ասում էի՝ Գոռ, դու տասը օրից ավելի կռիվ ես տվել, մի գնա, ասում էր՝ մամ ջան, եթե մենք չգնանք, իրենք են գալու։ Յոթ հերոսի տարել էին թշնամու հազարավոր զորքի դեմը, համոզված եմ, որ մեր երեխեքին տարել են, որ զոհեր տան ու հաջորդ օրը Ջաբրայիլը նվիրեն թուրքին, ու հենց էդպես էլ եղավ։

Հենց նույն օրը, եղբայրս ասաց՝ Գոռը զանգե՞լ է, ասացի՝ չէ, ամուսնուս հետ գնացին Որոտան, հասել էին էնտեղ ու տեսել, որ Գոռը գնացել էր, խաբել էին ու ասել, թե հրետակոծություն է եղել, Գոռը ընկերների հետ վիրավորվել է, թաքնվել են, մինչեւ էդ երկու օրը փնտրել էին հոսպիտալներում, այդ ընթացքում Ջաբրայիլը վերցրեցին, մեր երեխեքը մնացին գրավված տարածքում։ Երկու ամիս ամուսինս տուն չի եկել, իշխանությունները նույնիսկ այդ մասով պառակտեցին, որ ծնողների մի մասը փնտրի իրենց երեխաներին, իսկ մյուս մասը հուղարկավորի, որպեսզի իրենք իրենց սեւ գործը հասցնեն ավարտին»,- ասում է Գոռի մայրը։

Պատերազմից շուրջ մեկուկես տարի անց այդպես էլ խաղաղություն չհաստատվեց։ Ավելին՝ Վարդանն ու Օֆելյան մտահոգ են Արցախի եւ Սյունիքի ճակատագրով։ Հիշեցնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմից մեկ տարի առաջ արված իր խոսքերը.

«Դու էիր ասում, որ Արցախը Հայաստան է ու վերջ։ Մեր տղերքը զոհվել են հանուն հայրենիքի, հանուն Երեւանի, հանուն Արմավիրի, հանուն մեր գյուղի, հանուն Արցախի։ Մենք Արցախը չպետք է տարանջատենք Երեւանից կամ էլ այլ մարզից։ Այդ պառակտումը եկավ այն ժամանակ, երբ հասարակությանը սեւ ու սպիտակների բաժանեցին։ Արցախը մեր հայրենիքն է, եթե Արցախը չլինի՝ Հայաստանը չկա»։

Օֆելյա Ավետիսյանն անդրադարձավ նաեւ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի այն հայտարարությանը, որում նա որդեկորույս մայրերին խորհուրդ է տալիս չսգալ, քանի որ սուգը անպտուղ գործողություն է։

«Տիկին ջան, դու ասում ես՝ մի սգացեք, դու մի օր պատկերացրե՞լ ես, որ ամիսներով որդիներին չտեսած մայրերին փակ դագաղ են տվել։ Մենք նույնիսկ վերջին հրաժեշտ չենք տվել, կարոտով մնացինք մեր բալեքին»,- ասում է պատերազմում զոհված 19-ամյա Գոռի մայրը։

Գոռ Երմալովյանի աճյունն ամփոփված է Նոր Կեսարիա համայնքում։ Նա հետմահու պարգեւատրվել է, սակայն ծնողները հրաժարվել են որեւէ պարգեւ ստանալ այս իշխանություններից։

«Մենք դավաճանների ձեռքից որեւէ մեդալ չենք վերցնի, երկու անգամ եկել են մեր տուն, բայց մենք չենք էլ իմացել, թե մեր սեղանի վրա ինչ մեդալ է դրված եղել»,- հավելում է Գոռի հայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։