Չգիտեմ՝ Խաչատուր Սուքիասյանն ի՞նչ է ասել, բայց առևտրով երկիր չեն պահում. պետք չի մոլորեցնել հանրությանը. Դավիթ Անանյան
Դի Էս Էյ խորհրդատվական ընկերության տնօրեն Դավիթ Անանյանը վստահեցնում է՝ որպեսզի Հայաստանը կարողանա իր առաջ ծառացած մարտահրավերների դեմն առնել և խոշոր ներդրողների համար դառնալ գրավիչ երկիր, Կառավարությունը պարտավոր է ապահովել թռիչքային տնտեսական աճ, իսկ դա նշանակում է՝ պարտավոր է մի քանի տարի ապահովել երկնիշ տնտեսական իրական աճ, իսկ դրան հասնելու համար Հայաստանի կառավարության միակ ելքը արտահանելի տնտեսություն ունենալն է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Դավիթ Անանյանը՝ հիշեցնելով, որ ներդրումային գրավիչ երկիր դառնալու համար Կառավարությունը պետք է լուծի անվտանգային խնդիրները, ունենա դրամավարկային կանխատեսելի քաղաքականություն. կարևոր է նաև երկրում քաղաքական կայունության հարցը։
Դիտարկմանը՝ երբ երկրում չկա կայուն քաղաքական վիճակ, չկա դրամավարկային կայուն քաղաքականություն, փոխարենը՝ կան անվտանգային լրջագույն խնդիրներ, այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այն պնդումը, որ հիմա պետք է գնալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության, Դավիթ Անանյանը պատասխանեց.
«Չգիտեմ՝ Խաչատուր Սուքիասյանն ինչ է ասել, բայց առևտրով երկիր չեն պահում։ Մենք պետք է ունենանք տնտեսության էական արտահանելի հատված, որպեսզի կարողանանք հսկայածավալ համախառն ներքին արդյունք ապահովել, իսկ Թուրքիայի հետ սահման բացելը պետք է քննարկել պատեհ և ոչ պատեհ ժամանակների համատեքստում, ուստի, եթե հիմա բացենք Թուրքիայի հետ սահմանը, ապա պետք է մոռանանք արտահանման մասին, որովհետև թուրքական էժան ապրանքները սփռվելու են մեր շուկայում,- ասաց Անանյանը՝ ընդգծելով,- Պետք չի մոլորեցնել հանրությանը, կրկնում եմ՝ առևտրով երկիր չեն պահում»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...