Աննա Հակոբյանը վախենու՞մ է զոհված զինծառայողների հարազատներից․ թիկնապահների հսկողությամբ ապրիլյոթյան միջոցառում Կառավարական առանձնատանը (տեսանյութ)
Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի տիկին, «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը իրենց ընտանիքին սպասարկող Կառավարական առանձնատանը Ապրիլի 7–ի առիթով հյուրընկալել է զոհված զինծառայողների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին։ Ինչպես ավելի վաղ պարզ դարձավ, զոհվածների հարազատներից միջոցառմանը մասնակցելու համար պահանջել են ներկայանալ անձնագրերով, իսկ նախքան Կառավարական առանձատուն մտնելը հավաքել են նրանց հեռախոսները։
Պարզվում է զոհված զինծառայողների հարազատներին հյուրընկալած Աննա Հակոբյանը նրանց հետ շփվելու համար միայն անձնագիր պահանջելով ու հեռախոսները հավաքելով չի սահմանափակվել։ Նրան հանդիպման ողջ ընթացքում հսկել են անվտանգության առնվազն երկու աշխատակիցներ՝ մի կին և մի տղամարդ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Աննա Հակոբյանը մոտենում տարբեր կանանց զրուցելու համար, իսկ նրա հետևից քայլում է սպորտային հագուստով մի կին թիկնապահ։ Եվս մի առօրյա հագուստով տղամարդ էլ մյուս կողմից է հսկում «Էրատո» ջոկատի հրամանատարին։ Ամենայն հավանականությամբ անվտանգության աշխատակիցներին հրահանգել են աշխատանքի ներկայանալ առօրյա հագուստով, որպեսզի Աննա Հակոբյանի՝ զոհված զինծառայողների հետ հանդիպման ապրիլյոթյան նկարահանումներում նրանք շատ «աչք չծակեն» և գուցե տհաճություն չպատճառեն ներկաներին։ Սակայն կադրերում տեսանելի են միջոցառմանը մասնակից զոհված զինծառայողների որոշ հարազատների դժգոհությունը։ Նշենք, որ կադրերում ակնհայտ տեսանելի են Աննա Հակոբյանի թիկնապահներից երկուսը, սակայն սյուների մոտ նկատելի են նաև անվտանգության աշխատակիցների կեցվածքով այլ տղամարդիկ, որոնք գուցե նույնպես հանդիսանում են Հակոբյան Աննայի թիկնազորի անդամներ։
Մանրամասները՝ տեսանյութում․
Աղբյուր՝ AntiFake.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով