Պատեհ չեմ համարել բրյուսելյան հարթակում շարունակել Փառուխի դեպքերի քննարկումը․ Փաշինյան. (տեսանյութ)
Բրյուսելում քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես՝ Փառուխի դեպքեր շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականին։ Այս մասին, Կառավարության նիստում խոսելով Բրյուսելում երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի Բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պետք է քննակվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք։
Այս թեմայով մեր դիրքորոշումը հայտարարել եմ, ըստ այդմ՝ ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղպահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժնումների դուրբերումը ապահովելու համար»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է՝ կարևոր թ համարում իրադարձությունների զարգացման թատերաբեմում ՌԴ խաղաղապահների գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետագա հետաքննության իրականացումը:
«Այդ մասին խոսել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասաց Փաշինյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով