Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարզային դպրոցների տարրական դասարանների երեխաներն օգտվում են «Դպրոցական տաք սնունդ» ծրագրից Հայտարարում ենք նստացույց. ֆինանսական խարդախությունից տուժածները ՔԿ–ի մոտ նստացույց սկսեցին ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» քվեարկությունը Տարվա վերադարձ. Մալխաս Ամոյանը դարձել է UWW-ի հատուկ մրցանակակիր Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով ադրբեջանական ծագման A95 բենզինը «Ժողովուրդ». ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննության Հրդեհ է բռնկվել Առինջ գյուղում առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու և անցկացնելու մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան Ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարան Ավստրալիայի վարչապետը դեկտեմբերի 21-ը հայտարարել է Սիդնեյում ահաբեկչության զոհերի հիշատակի օր Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ շուրջ 10 հողակտորներում ապօրինի շինությունները. Դատախազ

Մարզային դպրոցների տարրական դասարանների երեխաներն օգտվում են «Դպրոցական տաք սնունդ» ծրագրից Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ռուբեն ՀախվերդյանինՀայտարարում ենք նստացույց. ֆինանսական խարդախությունից տուժածները ՔԿ–ի մոտ նստացույց սկսեցինՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. ՊուտինՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» քվեարկությունըWildberries-ում մեկնարկում է պատվերների ստացման կետերի ռեբրենդինգըՏարվա վերադարձ. Մալխաս Ամոյանը դարձել է UWW-ի հատուկ մրցանակակիրԱյս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով ադրբեջանական ծագման A95 բենզինըԱղբատարը Հերացի թունելի սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնե սյանն ու կողաշրջվել. կա տուժածԹրամփը հաստատել է ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ 900 միլիարդ դոլարի չափով«Ժողովուրդ». ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննությանՀրդեհ է բռնկվել Առինջ գյուղում առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկԱղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու և անցկացնելու մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀայհոյում ու Մայր տաճարի դռանն էին խփում. այդ պահին սիրտս ոնց որ պայթեր. Տեր ՎրթանեսՈստիկանությունը ձերբակալել է Թուրքիայում ԻՊ-ին հանցակցության մեջ կասկածվող 170 մարդուՈւկրաինական անօդաչուները գրոհել են Օրյոլի ՋԷԿ-ը եւ «Տոլյատիազոտ» գործարանըԾառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարանԴատախազը դատարան է հանձնել 2009-2014 թվականների ընթացքում Եվրոպական միությունից 972 միլիոն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերըԱվստրալիայի վարչապետը դեկտեմբերի 21-ը հայտարարել է Սիդնեյում ահաբեկչության զոհերի հիշատակի օրԲեյուք-Քյասիկ ադրբեջանական երկաթուղային կայարանից Հայաստան է ուղարկվել վառելիք տեղափոխող գնացքՀանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿՄինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ շուրջ 10 հողակտորներում ապօրինի շինությունները. ԴատախազԴատախազը դատարան է հանձնել ԵՄ-ից 972 միլիոն դրամ հափշտակած անձի վերաբերյալ վարույթի նյութերըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 18-ից 19-ըԱրայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետՍտորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը25 տարի անց. Ջովաննի Սերափյանը Հայաստանում էՀրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայի ամբողջական այրումըNVIDIA-ի փոխնախագահ Ռեւ Լեբարեդեանը կղեկավարի Թումոյում ԱԲ ներդրմանն վերահսկումը Որքան մարդ է եղել Մայր Աթոռի բակում՝ ժամը 17։40-ի դրությամբՆուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում. վարորդը ստացել է մարմնական վնասվածքներՄաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ բացվել է ծառայողական քննություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է կլոր սեղան քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետԹրամփը ստորագրել է ԱՄՆ պաշտպանական բյուջենՀրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայի ամբողջական այրումըԱռանց տեղումների եղանակ. ամենացուրտ եւ ամենատաք դեկտեմբերի 19-ըԴեմոկրատ կոնգրեսականները հրապարակել են Էփշտեյնի գործից նոր նյութերԵՄ-ը ՌԴ ակտիվներն Ուկրաինայի ֆինանսավորմանն ուղարկելու իրավունք է վերապահում․ ֆոն դեր ԼյայենՃՏՊ Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներԿարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» մոնումենտալ աշխատությունը թարգմանվել է հայերենԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի վարչական շրջաններում և մարզերումԼոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակելԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինային հատկացնել 90 միլիարդ եվրոՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասինԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՏեր Վրթանեսի սիրտը ստենտավորել ենՄայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցած հակընդդեմ հավաքների մասնակիցների քանակի մասինՏեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
Հայաստան

Փողոցում կանգնելու ենք տասնյակ հազարներով և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, և՛ Արցախում՝ ասելու համար՝ ո՛չ, ալ կբավե․ Ժիրայր Բյոջեկյան

«Սփյուռքում ծնված, մեծացած, պատահել է, որ Հայաստանի խորհրդայնացման դեմ միջոցառման եմ մասնակցել ու այդ ժամանակ Լիբանանում Սովետական Միության դեսպանատան մշակութային կապի կոմիտեի կողմից կցորդը, երբ ես դիմեցի որպես ուսանող Հայաստան գալու համար, ասաց՝ դու Հայաստանի արևը չես տեսնելու կյանքումդ։ Ժամանակներն անցան՝ ես արդեն այստեղ եմ, Հայաստանի արևն էլ եմ վայելում, ջուրն էլ եմ վայելում, հողն էլ եմ վայելում։ Ես Հայաստան հասա ոչ թե անկախությունից հետո, այլ Հայաստան հասա, երբ այն դեռևս Սովետական էր»,-այս պատմությունը Yerkir.am-ին պատմեց ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Ժիրայր Բյոջեկյանը՝ փաստելով, թե ինչքան կարևոր է անձի գործոնը։

Այնպես որ, եթե մարդ որոշի, ձևը կգտնի՝ ասաց նա։

Այսօր՝ ժամը 18։30, Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել ընդդիմությունը․ ՀՅԴ անդամը համոզված է, որ հենց այսօր է այն օրը, երբ ամեն մարդ պետք է հավատա, որ ինքը պետք է որոշի մեր ազգի ճակատագիրը, պետք է գնա հանրահավաքի ու պահանջի այն, ինչին հավատում է։

«Անպայման պետք է գնալ և հավաքվել այնտեղ, հակառակ նրան, որ մեկը պիտի ասե՝ հաջորդ քայլը ինչ է․ բոլոր հարցումները կան, բայց մինչև այդ հարցումներին պատասխանելը՝ ամեն մարդ պիտի լինի այնտեղ, ամեն մարդ իր ձայնը պիտի բարձրացնի, ո՛չ այս կուսակցության, այն կուսակացության, այս մարդու կամ այն մարդու համար, այլ մեկ նպատակի համար՝ Հայաստանը պահել ամբողջական, Հայաստանից ոչ մի բան այլևս չզիջել»,-ասաց Ժիրայր Բյոջեկյանը։

Բավարար է որքան զիջել են, նշեց նա, ընդհակառակը՝ պետք է աշխատանք սկսել կորցրածն էլ վերականգնելու։

«Որքան ժամանակ կքաշե այդ ամենը, ինչ միջոցներով, ինչ մեթոդներով՝ այսօր հավանաբար կարելի է դնել սկիզբը այդ բոլորի, շարունակել եկող օրերուն։ Մեր դեմը գալիս է ապրիլի 24, ջահերով երթ․ այդ բոլորով մեր ձայնը առավելագույն չափով պիտի բարձրացնենք և՛ Հայաստանի այսօրվա իշխանություններին ցույց տալու համար, որ իրենք իրավունք չունեն հայ ժողովրդի ունեցվածքը, հայրենիքը, իրավունքները զիջելու, այլ նաև ամբողջ աշխարհին ասելու համար, որ դուք խոսում եք մի հատ անձի հետ՝ «Նիկոլ Փաշինյան» անունով, ու այդ մարդը չի ներկայացնում մեզ, մենք այստեղ փողոցում կանգնել ենք տասնյակ հազարներով, ավելիով՝ եթե կարելի է, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, և՛ Արցախում՝ ասելու համար՝ ո՛չ, ալ կբավե»,-ասաց Ժիրայր Բյոջեկյանը։

Կա մտավախություն, որ վաղը Բրյուսելում Փաշինյանը Ալիևի հետ կպայմանավորվի «խաղաղության» փաստաթղթի դրույթների շուրջ։ Սա մեկնաբանվում է նաև որպես հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման նախաձեռնողականութունը Ռուսաստանից Արևմուտքին փոխանցելու գործընթաց։

Ժիրայր Բյոջեկյանն ասում է՝ այս ամենը մեզ չպետք է մտահոգի, մենք պիտի մեր հարցեը լուծենք՝ դյուրին, թե դժվար։

«Փաշինյանը եթե այսօր գնաց և Արևմտյան միջնորդությամբ փորձեց որևէ խնդիր լուծել Հարավային Կովկասի մեջ, որ համարվում է Ռուսաստանի տան պարտեզը, մենք դրա հետևանքները կտեսնենք մի տեղ։ Բայց այդ բոլոր խնդիրները մեզ համար էական չեն, այդ բոլոր խնդիրներն էլ որպես ժողովուրդ և հավաքականություն մեր բոլոր թևերով՝ Արցախով, Հայաստանով, Սփյուռքով մենք այդ բոլոր հարցերը կկարողանանք լուծել՝ դյուրին կամ դժվար։ Դժվարություններ միշտ լինելու են՝ խնդիրն այդ դժվարություններից չվախենալն է, չընկրկելն է, ու փորձել ճիգ անել՝ այդ խնդիրները լուծելու ու գնալու առաջ»,-ասաց Ժիրայր Բյոջեկյանը։

Դաշնակցությունը սովորեցրել է, որ գաղափարը գերակա է անձի հանդեպ․ այդպիսի նվիրման պարագայում միայն, նրա համոզմամբ, հնարավոր կլինի հասնել արդյունքի։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․