Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
Հայաստան

Ինչո՞ւ գնալ հանրահավաքի

2018 թվականի փետրվար-մարտին՝ հեղափոխությունից ընդամենը մի քանի օր առաջ, այն ժամանակ դեռ ընդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ գնաճի պատճառը իշխանության տնտեսական քաղաքականությունն է, հարկային քաղաքականությունն է։ Այսօր կրկնակի թանկ է կարծես ամեն ինչ, Նիկոլն ասում է պատճառը միջազգային է։ Նա ֆռացնում է, իսկ քաղաքացիները ուղղակի սոցիալական ծանրագույն վիճակում են։ Ամեն անգամ մտնում ես խանութ ու զարմանում գների վրա։ Օլիգարխները էլ ավելի հարստանում են, քաղաքացին՝ էլ ավելի աղքատանում։ Փողոց դուրս գալու առի՞թ է․ առիթ է։

Հայաստանում պետական հիմնարկները լցված են գրեթաե միայն իշխանության թիմակիցներով, ազգուտակով, սանիկներով, ընկերներով․ Իսկ քաղաքացիներից շատերը բանվորությամբ, ծանր աշխատանքով հազիվ յոլա են գնում։ Սա փողոց դուրս գալու առի՞թ է․ առիթ է։

Պատերազմից անցել է արդեն շուրջ մեկուկես տարի, մենք ուենք գերիներ թշնամու բանտերում, նրանց մի մասը՝ արդեն դատված են, ունենք անհետ կորածներ, մինչև էսօր Եռաբլուրում դեռ գերեզմաններ են փորվում։ Սա փողոց դուրս գալու առի՞թ է․ առիթ է։

Պատերազմից անցել է մեկուկես տարի, իշխանությունը, որ պետք է ամրացներ երկիրը, դրա փոխարեն ասում է, որ սպասվում է նոր պատերազմ․ ո՛չ բանակն է զինել, ո՛չ նոր դիրքեր է ամրացրել ու կահավորել, նոր զենքեր ձեռք բերելու մասին խոսք չկա, ոչ էլ անգամ ԳՇ պետ ունենք։ Բանակի վիճակն էլ վիճակ չէ։ Ոչինչ չի արել, անվտանգությունը ամրացնելու։ Սա փողոց դուրս գալու առի՞թ է․ առիթ է։

Հայաստանի ղեկավարոթյունը հայտարարել է Թուրքիայի հետ սիլի-բիլիի մասին․ ասում են՝ հասկանում ենք, որ թշնամի են, բայց գնում են բարեկամանալու, որ մեզ չկոտորեն։ Ասում են՝ հասկանում ենք, որ մեր գյուղացին տուժելու է, որ կլանելու են Հայաստանը, բայց անելու ենք։ Ցեղասպանության ճանաչման հարցն էլ թողնելու ենք միայն Սփյուռքին։ Գնում ենք հանձնվելու։ Դեռ բարեկամությունը չսկսած՝ արդեն 75 թուրք Հայաստնում սեփականություն է գնել։ Սա փողոց դուրս գալու առի՞թ է․ առիթ է։

Ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը գնում է Ալիևի հետ հանդիպման։ Ամենայն հավանականությամբ, այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ է հանդիպումը։ Ալիևը ներկայացրել է 5 կետանոց պահանջ, այդ թվում՝ իր պետության՝ իր ուզած ձևով և սահմաններով ճանաչում, Զանգեզուրի միջանցք և այլն։ Իշխանությունը, ափալ թափալ համաձայնել է։ Սահմանագծում-սահմանազատումը ենթադրում է Հայաստանից տարածքների զիջում։ Այս պահին իսկ զիջումներ են արվել մեր հողերից։ Սա փողոց դուրս գալու առի՞թ է․ էն էլ ինչպիսի առիթ է։

Ժողովուրդ, իշխանությունը մեզ տանում է ցեղասպանության, տանում է պետության վախճանին։ Դա անում է գիտակցաբար, անգիտակցաբար, պայմանավորված, փողով, չգիտեմ, բայց անում է դա ու դրա համար առաջին հերթին թուլացրել թէ ձեր իմունիտետը, ձեզ անընդհատ քարոզել է ոչ թե արժանապատիվ խաղաղություն, այլ՝ հանձվել Ադրբեջանին, խաղաղություն ցանկացած գնով, անգամ կյանքի։ Ժողովուրդ, ասում է, կամ պետք է հանձնեմ կամ պատերազմ է․ եկեք հանձնեմ, որ 3 մլն մարդու փրկեմ։ Ես արժանապատիվ խաղաղությունից եմ խոսում, բայց անգամ արժանապատիվ ապրելակերպ չի քարոզել, քարոզել է աղքատություն։ Ու մեզ, ձեզ ոչ մի այլ բան չի փրկելու, քան մենք ինքներս։ Հիմա ես՝ ՀՀ շարքային քաղաքացիս, ապրիլի 5-ին մասնակցե՞մ այդ ամենի դեմ հանրահավաքին, թե՞ ոչ։ Մարդիկ կան որ կասեն, մասնակցես ո՞ր ի՞նչ լինի, իսկ ես մտածում եմ, որ եթե ես դեմ եմ այդ ամենին, ինքս ոչինչ չեմ կարողանում անել, բա էլ ի՞նչ անեմ։ Եթե դեմ եմ Նիկոլի քաղաքականությանը, ուրեմն պետք է չէ՞ լինեմ այնտեղ, որտեղ դրա դեմ պայքար կա։ Էնտեղ եկողներից ոչ մեկը դուրս չպիտի գա ինչոր մեկի համար։ Ամեն մեկը հենց իր համար է դուրս գալիս պայքարի։ Քո փոխարեն ոչ ոք քեզ չի փրկելու, այլ համախմբումը կփրկի, ազգային դիմադրությունը կփրկի, կամք ու իմունիտետ ցույց տալը կփրկի, միմիանց հանդեպ վստահությունը։

Կան մարդիկ, որոնք չեն վստահում ընդդիմությանը, կան մարդիկ, որոնք չեն վստահում ելույթ ունեցողներին, մարդիկ, որոնք չեն վստահում այս կամ այն կուսակցությանը, թերահավատ են, որ հնարավոր է բան փոխել․ այդ բոլորը պետք է դնել մի կողմ, դրա ժամանակը չէ։ Արդեն էնպիսի կետի ենք հասել, որ դա ընդհանրապես կապ չունի արդեն․ հիմա մեկ կարևոր հարց կա՝ ուզո՞ւմ ենք մեր Ացախը լինի հայկական, Հայաստան պետությունը մնա, թե չէ։

Աղքա՞տ ես, քո կյանքում ոչինչ դեպի լավը չի գնա, դու կորցնելու բան չունես, բացի երկրից, ուրեմն քո տեղը հրապարակն է․ հարո՞ւստ ես, ուրեմն կորցնելու շատ բաներ ունես, ունեզրկվելու վտանգի տակ ես, քո տեղը հրապարակն է, սա է ասում տրամաբանությունը։ Հողի մշա՞կ ես, վաղը քո բերքը անասուններին ես տալու, որովհետև արժեք չի ունենա կամ աշխատելու ես թուրքերի այգիներում։ Ուրեմն քո տեղը հրապարակն է։ Ուսուցի՞չ ես, առավել ևս քո տեղը հրապարակն է, որ վաղը դպրոցում երկրորդ լեզուն ստիպված թուրքերեն չսովորեցնես քո աշակերտներին։ Շինարա՞ր ես, վաղը մեր եկեղեցիները ստիպված ձևափոխելու ես մզկիթների։ Զինվորի ծնո՞ղ ես, պետք է դուրս գաս, որ ամուր թիկունք լինես քո զավակին, որ նա պաշտպանված լինի, իմանա՝ հետևում պետություն կա։ Իրականում յուրաքանչյուրի համար է հանրահավաքը, իհարկե եթե իրականում դեմ ես Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։ Որովհետև, հակառակն էլ կա, կարող ես ասել որ դեմ ես և այլ և այլ, բայց իրականում քեզ Արցախը հետաքրքիր չէ, հետաքրքիր չէ թե դու ընդանհրապես որ երկրում կապրես, ինչ ազգանուն կունենաս։

Ու էստեղ խաղալու շատ դաշտ չկա՝ կամ ոտքի ես կանգնում պետության ու քո համար, եթե իհարկե քեզ պետք է, կամ համաձայն ես կործանողների իշխանական թիմի հետ։ Կողմ ու դեմ կոճակներ են, ձեռնպահ քվեարկություն չկա։ Պատերազմը մտել է մեր տուն, թշնամու սահմանները հասել են յուրաքանչյուրիս տուն։ Էս ամենի, էս ծայրահեղ վիճակը մեր երկրում չէր լինի, եթե մենք մեր միամտությամբ չօգնեինք Նիկոլին քանդել մեր երկիրը։ Մի կին օրերս ասում էր ժողովուրդը քանդեց մեր տունը․ այո, ազգը ժողովրդի ձեռքին կրակն է ընկել․ եվ հիմա ոնց 2018 թվականին Հանրապետության հրապարակում էինք, մեր համայնքների փողոցներն էինք փակում ու բնականաբար՝ անգամ չէինք էլ մտածում, թե դրա արդյունքում ում ենք բերելու, ինչպես ենք պետություն ու զավակներ զոհելու ուրեմն պետք է նաև մեր սխալն ուղղենք։ Չեմ մեղադրում, որ 2018-ին փողոց են դուրս եկել, ի՞նչ իմանայինք, որ ցեխից ելնելու ենք ցեխաջուրը ընկնենք, բայց հիմա էլ պետք է ցեխաջրից ելնելու համար ոտքի կանգնել, յուրաքանչյուրս մեր մասով պետք է ուղղենք մեր սխալը։

Էս իշխանությունը Հայաստանի վրա ուղակի գրել է «նվիրվում է» ու էդ գրությամբ գնում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ բանակցելու, թե էդ նվիրելու դիմաց ինքը ինչ կստանա։ Եթե մեր երկրում կա սրա դեմ պայքարողներ, ուրեմն էդ պայքարողների հարթակը մեկը պետք է լինի։ Չի կարող մեր երկրում լինել ապագա, եթե այն կառուցված է ոչ թե կորցրածը բերելու, այլ զիջելու վրա։

Կարճ ասած՝ բազմիցս ասել եմ՝ արդյո՞ք յուրաքանչյուր քաղաքացի անում է իրենից կախվածը մեր պետության մեջ վտանգները կանխելու, էս վիճակից դուրս գալու համար։ Ամեն մեկս պետք է իմանանք մեր պատասխանատվության չափը։ Չես կարող ասել ես քաղաքականության մեջ չկամ, դրա համար միտինգի չեմ մասնակցում․ այդ միտինգը քո ապագայի մասին է, քո վաղվա մասին է, իսկ դու ուզես-չուզես՝ քաղաքականության որոշիչ մաս ես։ Չենք կարող տանը նստել ու ասել՝ վայ բան չի ստացվում, ընդդիմությունը չի կարողանում և այլն։ Եթե բոլորդ ինտերնետով հետևեք հանրահավաքին, իհարկե՝ ոչինչ չի ստացվելու։ 2018 թվականի իշխանափոխությունը կստացվե՞ր, եթե տանից դուրս չգայիք։

yerevan.today