Դիմակավորված անձինք կրակել են Քաջարանի ոստիկանապետի ուղղությամբ, երբ նա պահանջել է հանձնվել
Մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։ Այս մասին հաղորդագրչություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։
«Օպերատիվորեն դեպքի վայր հասած Քաջարանի ոստիկանները նկատել են, որ խանութի սրահից դիմակավորված անձ է դուրս եկել ու փախել, իսկ ևս երկուսը խանութում են։
Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայանալով՝ պահանջել է հանձնվել։ Այդ ընթացքում դիմակավորված անձինք ինքնաձիգով կրակել են։ Գնդակը, բարեբախտաբար, ոստիկանին չի դիպել։ Բաժանմունքի պետը սկսել է բանակցել։
Տագնապով օգնության են հասել Սյունիքի մարզային վարչության ու տարածքային բաժինների օպերատիվ խմբերը՝ վարչության պետի գլխավորությամբ։
Բանակցությունները շարունակվել են, ինչի արդյունքում դիմակավորված անձինք դուրս են եկել խանութից, բերման ենթարկվել ու ձերբակալվել։ Նրանք Քաջարան քաղաքի 28 և 30 տարեկան բնակիչներ են։
Ժամեր անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու բերման են ենթարկել խանութից փախած անձին, որը ևս ձերբակալվել է։ 29-ամյա երիտասարդը նույնպես Քաջարանի բնակիչ է։
«Կալաշնիկովի» ինքնաձիգն ու «Ջ-1» նռնակն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով