Այո, օրենքը խախտել ենք, որոհետև պետք էր․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
ԱԺ Առողջապահության և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է նախարարությունը պարգևատրել 4 աշխատակցի այն դեպքում, երբ չի ունեցել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներ և այդպիսով չի պահպանել օրենքի պահանջը։
«Մարդիկ պրակտիկանտների, նոր ընդունվող աշխատակիցների աշխատանքն են համակարգել, և դրա համար դուք օրենքի խախտումով մարդկանց պարգևատրում եք 2 մլն դրամ, ավելին՝ ասում եք՝ հա, օրենքը խախտել ենք, բայց քանի որ այդ մարդիկ արժանի էին, վճարել ենք»,- Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց Մանուկյանը:
Անահիտ Ավանեսյանն ամեն կերպ փորձել է խուսափել պատասխանից, սակայն Ա․Մանուկյանի համառ հարցադրումներից հետո, ի վերջո, ստիպված է եղել խոստովանել. «Այո՛, ընդունում ենք, որ 2020թ․ ընթացքում եթե չէր ունեցել իր աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներ, ուրեմն պետք է պարգևատրումից զերծ մնալ։ Բայց հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ պարգևատրման, այդուհանդերձ, ներկայացվել է»։
Պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նկատեց․ ՝«Մարդիկ պրակտիկանտների, նոր ընդունվող աշխատակիցների աշխատանքն են համակարգել, և դրա համար դուք օրենքի խախտումով մարդկանց պարգևատրում ենք 2 մլն դրամ, ավելին՝ ասում եք՝ հա, օենքը խախտել ենք, բայց քանի որ այդ մարդիկ արժանի էին, վճարել ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ