«Կապիտուլյանտին առանց նվեր չենք թողնի». Ցուցարարները գազի խողովակ էին բերել Փաշինյանին
Կապիտուլյանտին առանց նվեր չենք թողնի: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը եւ խոսափողը փոխանցեց ՀՅԴ անդամ Սեւակ Նազարյանին, որ նա ներկայացնի, թե ինչ նվեր է լինելու:
Վերջինս հայտարարեց. «Մենք բոլորս տեղյակ ենք, որ շուրջ 10 օր Արցախում հումանիտար աղետ է, 10 օր ադրբեջանցիները պարզապես կտրել են արցախահայությանը գազ ունենալու իրավունքից:
Միայն 10 օր հետո սկսվել են իբրեւ թե խողովակաշարի վերականգնման աշխատանքներ: Երկու արձանագրում. Ոչ հարգելի իշխանություններ, կան չհաստատված տեղեկություններ, ձեր լեզվով ասած՝ օդում կախված, որ այս վերանորոգումները եւս որոշակի զիջումների դիմաց են թույլատրվում: Մենք այսօր բերել ենք գազի խողովակը տալու ձեզ եւ ասելու, որ մատ թափ տալու կամ նմանատիպ այլ գռեհկաբանությունների փոխարեն մենք այս խողովակն ենք թափ տալիս, եւ ասում՝ զբաղվեք գործով, որովհետեւ Արցախն առանց հայերի չի մնալու, բայց դուք առանց իշխանության շատ մոտ ապագայում մնալու եք»:
Նշենք, որ Արտաքին գործերի նախարարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ, որոնք երթով շարժվել են դեպի կառավարության շենք: ԱԳՆ-ի, ինչպես նաեւ կառավարության շենքերը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...