Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Ընտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր Սաքունց Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայք ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը ՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելով Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. Գալջյան Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան

Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին
Հայաստան

«Աղամանի և սիգարետի համար ոչ ոք չի պատրաստվում ոստիկանություն զանգել». Աշոտ Բարսեղյան

«Պոպուլիստական դրոշների վրա բարձրացված ցանկացած բարի նպատակ տանում է դժոխք. Հիմա այս մարդիկ հայտարարել են, որ իրենք աշխարհում առաջամարտիկներն են ծխի, աղի, հետագայում՝ նաև շաքարի և այլ վնասակար բաների: Հակածխախոտային օրենքն այս գործելաոճի վառ արտացոլումն է, թե ինչպես մի խումբ մարդիկ դրոշների վրա վերցրած հանրային առողջության գաղափարը, օրենքներ են ընդունում՝ երկիրը վերածելով տնտեսվարողների մի զանգվածի, որոնք առանց իրենց կամքի՝ մեղավոր են լինելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը:

«Մենք, անկախ մեր կամքից, խախտելու ենք հակածխախոտային օրենքը, QR կոդերի օրենքը, աղի մատուցման կանոնները, վաղը խախտելու ենք լիքը այլ կանոններ, որովհետև օրենքներն ընդունվում են այնպես, որ անիրագործելի են»,- ընդգծեց նա:

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ տնտեսվարողը ոստիկան չէ և իր տարածքում ստուգողական կամ կանխարգելիչ ֆունկցիաներ չի կատարելու.

«Եթե խուլիգանական արարքներ են, կռիվ է, մենք կանչում ենք ոստիկանություն, բայց աղամանի և սիգարետի համար ոչ ոք չի պատրաստվում ոստիկանություն զանգել: Սա ինքնանպատակի վերածված պայքար է, երևի գրանտ են ստանում: Գիտենք, որ ԱՀԿ-ն տարատեսակ բաների համար գրանտ է տալիս, և մի խումբ մարդիկ կան, որ այս ամենն անում են՝ փոխնախարար Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Արսեն Թորոսյանի քավորությամբ: Առողջապահության ազգային ինստիտուտը, փոխնախարարը, մի քանի ՀԿ-ներ տնտեսական սխալ հաշվարկներ են անում, այս խումբը երևի գրանտ է ստանում»:

Նա նշեց, որ, այսպես կոչված, հակածխախոտային պայքարը լրիվ հակառակ էֆեկտ է ունենալու.

«Ի՞նչ են անում, ծխել չի կարելի, հակածխախոտային պայքար է, բայց մենք ծխախոտի և նարգիլեի ծուխը բրթում ենք դեպի տո՞ւն, տան սպառո՞ւմ ենք խրախուսում, որ մարդիկ տներում ծխե՞ն: Եվրոպայում նարգիլեի սպառումը 80 տոկոսով տնային տնտեսություններում է, 20 տոկոս ռեստորանային սպառումն է: Հայաստանում հիմա հակառակ պատկերն ունենք՝ 80 տոկոսը սպառվում է մասնագիտացված վայրերում, 20 տոկոսը՝ տան պայմաններում: Հիմա մենք գնալու ենք եվրոպական մոդելով՝ ունենալու ենք սպառում՝ տնային մոդելով, երեխաների մոտ, և չենք ունենալու ռեստորանային սպառում: Եթե սա է օրենքի նպատակը, ես շնորհավորում եմ, իրենք լուծեցին այդ հարցը»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նշել է, թե հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4,2 տոկոսը, և դա յուրաքանչյուր անձի հաշվով կազմում է 92.000 դրամ։

Աշոտ Բարսեղյանի դիտարկմամբ՝ նման հաշվարկ անհնար է կատարել. «Ցանկացած հաշվարկ մանիպուլյատիվ է, սա մոտավորապես քերոբյանական հաշվարկ է, որը կեսկատակ-կեսհուսադրող բան է»:

Ըստ նրա՝ օրենքը ոչ թե ծխելու, այլ ծխողների դեմ է. «Եթե խոսեք հոգեբանների հետ, բոլորը մատնանշում են, որ սա մարդկանց ծխելուց հրաժարվել ստիպելու սխալ ճանապարհ է: Խանութների փակ դարակները կամ ռեստորանների արգելքը միգուցե նվազեցնում է ծխելը, բայց չի ստիպում մարդուն թարգել այն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում