Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազատազրկում հանուն սիրո Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրին Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին Կանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը Բեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ Սոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»

Ազատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան

Անպատժելիության արդյունքը․ հողատուներն ու դավաճանները պարտադրում են իրենց անվանել հերո՞ս

Պատմության ծաղրն է այն, ինչ կատարվում է Հայաստանում․ պատերազմ հրահրած, պարտության տարած, Արցախի 75 տոկոսը պատերազմով, թե առանց, նույնն է՝ թշնամուն հանձնած, ընդ որում՝ դրա մի մասը ուղղակի նվիրած, երկիրը կապիտուլյացիայի տարած Նիկոլ Փաշինյանը և իր թիմն ամբողջությամբ շուռ են տալիս իրականությունը։

Երեկ ԱԺ նիստում նա կրկին բորբոքեց պատերազմի չփակված թեման։ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից ցորենի ներկրումը սահմանափակվել է, Հայաստանը հացահատիկի կեսը ներկրում էր Ռուսաստանից, ի՞նչ եք անելու, որ սով չսկսի, որովհետև ցորենի հսկայական պաշար էինք ստանում Արցախից, Արցախի 75 տոկոսն էլ հանձնել եք թշնամուն, նրանց եք թողել հացահատիկի պաշարները։ Խիստ արդիական հարց է տվել՝ կառավարություն ես, ո՞նց ես էդ ճգնաժամը լուծելու։ Նիկոլ Փաշինյանը կատաղեց, փրփրոտեց, խոսեց Մադրիդյան սկզբունքների մասին, ասաց, թե նախկինները բանակցել են Արցախի 7 շրջան տալու մասին։ Գոռգոռաց ու հասավ նրան, ինչ ուզում էր՝ հարցուպատասխանը տապալեց։

Ասում է՝ ես հողերը չեմ հանձնել, դավաճանը դուք եք, դուք քննարկել եք Մադրիդյան սկզբունքներ և այլն։ Սյունիքում էլ, հիշում եք, քաղաքացուն էր ասում՝ կապիտոլյանտը դու ես, ես եմ ստորագրել, բայց դու ես։ Կա էդպիսի ասացվածք, որ գողի ձեռքին գողոնը բռնում են, չեն կարողանում հաստատել կամ ենթադրյալ պլանքյաշի մոտից պիպետկան գտնում են, ասում է՝ գտել եմ, Փաշինյանի ստորագրել է կապիտուլյացիոն թուղթը, հողեր հանձնելու թուղթը, բայց համարձակվում է ասել՝ դա ես չեմ, նախկիններն են։

Նախ Մադրիդյան սկզբունքների մասին․ դա եղել է ոչ թե բանակցային փաստաթուղթ, այլ՝ բանակցային սկզբունքների մասին փաստաթուղթ, որը Հայաստանը միանշանակորեն չի ընդունել, ընդունել է վերապահումներով, որի մասին շատ անգամներ է խոսվել։ Հակամարտության կարգավորման երեք սկզբունք է եղել՝ հավասարազոր․ առաջինը եղել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը, այնուհետ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, վերջում՝ ուժի չգործադրումը։ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, էդ բոլորը դրել է մի կողմ, ասել է՝ սրանք հեչ, ես իմ կետից եմ բանակցում, ու այդ կետի առաջին նախադասությունը եղել է հետևյալը՝ ես չեմ կարող բանակցել Արցախի անունից, Արցախը կգա, իր անունից կբանակցի․ երկրորդը եղել է հետևյալը՝ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար, սակայն դրանից հետո ասել է հետևյալը՝ Արցախը Հայաստան է և վերջ, հետո ասել է հետևյալը՝ ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք, ու լավ ենք անում։ Արդյունքում տարել է պատերազմի, պարտության ու հանձնել է հողերը։ Ալիևը մինչև Նիկոլի իշխանության գալը պնդում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, հայր Ալիևը՝ իր ժամանակ, ասում էր որ Ղարաբաղը իրենք արդեն անվերադարձ կորցրել են, ու միայն Նիկոլի գալուց հետո այ էսպես շուռ եկավ, և հիմա Նիկոլն ասում է՝ նախկիններն են հողերը հանձնել։ Սա աբսուրդ է։

Ուզում եմ հարցնել, եթե Մադրիդյան փաստաթուղթը, որով 7 շրջան պետք է տրվեր, վատն էր, բա քո ստորագրածը, որով 9 շրջան ես արդեն տվել, ո՞նց բնորոշենք։ Նրանք ինչ էլ քննարկել են, չեն տվել, դու էլ չտայիր։ Բայց ոչ, դու եկել ես, ասել ես դա չեմ քննարկում, ուրիշ բան եմ քննարկում ու տանելով պարտության՝ շատ ավելի շատ բան ես տվել, գումարած՝ 5000 զոհ։ Էդ ո՞նց է ստացվում, որ նրանք, ովքեր հողերը չեն զիջում, դառնում են քո ձևակերպմամբ՝ դավաճան, դու որ անձամբ, առանց որևէ մեկի հարցնելու զիջում ես, ի՞նչ է, դառնում ես հերո՞ս։ Նիկոլ Փաշինյանին ուղղակի կարելի է հարց ուղղել՝ գիշեր-ցերեկ չէի՞ր աղոթի, որ հնարավորություն ունենայիր այսօր ստորագրել Մադրիդյան փաստաթուղթը, Լավրովի պլանը, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակները, բայց չստորագրեիր այն, ինչ ստորագրել ես նոյեմբերի 9-ին։

Էսօր էլ ուսապարկերից մեկն է Ազգային ժողովում հայտարարում, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանակցել են 7 շրջանների վերաբերյալ, նրանց հայտարարություններն այդ տարածքները հանձնելու մասին է եղել։ Ինչի՞ եք ֆռացնում, նրանց լուծումը եղել է Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտում, միջազգային հանրության, ՄԱԿ-ի կողմից այդ կարջավիճակի ճանաչում, միջազգային անվտանգության երաշխիքներ, այդ ամենը առանց պատերազմի և զոհերի և այլն և այլն․ դուք տվել եք՝ պատերազմի բերելով, զոհերով ու առանց որևէ ապագայի։ Դավաճանություն, այո, եղել է ու դա պետք է ման գալ 2018 թվականի ապրիլից մինչ օրս կատարված գործընթացներում։ Շատերն են վստահ, որ այստեղ դավաճանություն կա, այլ կերպ շատ հարցերի հնարավոր չէ պատասխանել։

Անկախ նրանից՝ ով ինչ է բանակցել, ինչ է հայտարարել, պատմության մեջ կա մի հստակ բան՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում կա երեք ստորագրություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին։ Նիկոլ Փաշինյանը այդ փաստաթղթով բացի էն շրջաններից, որոնք հանձնել է պատերազմի ընթացքում, էն որ ասում էին՝ հաղթում ենք, բայց «դագդիգական» նահանջում էին ամեն օր, բացի իրականում զենքով պարտված տարածքներից, հանձնել է Ակնայի շրջանը, Քարվաճառի շրջանը, Բերձորի շրջանը, որոնք կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման ժամանակ եղել են դեռ մեր վերահսկողության տակ, մեր զինվորները դրանք 44 օր պահել էին։ 44 օր պահել էին, զոհ էին տվել, արյուն թափել, որ մի իրիկուն Նիկոլը մենակով որոշի ու հանձնի Ալիևին, առանց կրակոցի։ Լավ հիշում եմ այդ օրերին այդ հանձնած շրջաններից հետ եկած տղերքի հիասթափությունը, բոլորը նույն բանն էին ասում՝ մենք էդքան պահենք, մահվան միջով անցնենք, վիարվորվենք, ընկեր կորցնենք, որ սենց հանձնի-ասի հետ եկե՞ք։ Դե եթե հանձնելու էիր, դեմից հանձնեիր՝ մտնեիր բունկերդ, էտ 5000 զոհված էրեխեքն էի՞ն քեզ խանգարում Ադրբեջանի համար ընդունելի լուծում տալու համար։ Ու հիմա եկել-ասում է, որ հանձնող չէ։ Ինչքան էլ ուզում եք՝ գոռգոռացեք, սրա-նրա վրա գցեք, չի ստացվում, դուք եք հանձնել, անձամբ։

Բնական է՝ թեման իր համար ցավոտ է, դրա համար էլ կատաղում է։ Չէ՞ որ մեղավոր է, ու ինքն էլ գիտի, որ մեղավոր է։ Կինոներ կան, չէ՞, որ մարդը զենքը ձեռքին մեկին սպանում է, հետո ինքը հա սկսում է ինքն իրեն հանգստացնել, դա ինքնապաշտպանություն էր, դու չկրակեիր՝ ինքն էր կրակելու․ սրանց մոտ էլ հենց էդ ինքնապաշտպանման բնազդն է միացել, արի ես ասեմ, որ ինձ չասեն։

Էն որ ասում ենք Եռաբլուրը եռապատկվել է, դա ուղղակի աֆորիզմ չէ, ժողովուրդ, գնացեք հաշվեք, թե քանի շիրիմի վրա է հայկական դրոշը ծածանվում, ու եռագույնից միայն կարմիրն է երևում, ոնցոր արյան մեջ թաթախված լինի։ Մարզեր ենք գնում, լիքը գյուղերի գերեզմաններում տեսնում ենք խմբված դրոշներ․ մեր տղերքն են։ Էնքան չեն հարգում էս իշխանություններն իրենց կողմից մահվան տարած մեր տղերքին, որ անունները անգամ չեն հայտնում, անհայտ հերոս են թողնում նրանց։ Ու դա արվում է, իմ կարծիքով, մեկ պատճառով՝ զոհերի իրական թիվը թաքցնելու համար։ Ու էս ամենինչից հետո ի՞նչ է էսօր որոշում կառավարությունը։ Որոշում է 2 ամիս ուշացումով նշել բանակի տոնը, 800 հոգանոց քեֆ են անելու ռեստորանում։ Անունն էլ դրել են հյուրասիրություն զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում, Զինված ուժերի մարտունակության վերականգնման գործընթաց, բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացում, որի նպատակն է լինելու զարգացնել զինծառայողի և զինվորի անհրաժեշտ բարոյական հատկությունները, ամրապնդել հոգեբանական կայունությունը: Նիկոլը քեֆ է անում, որ բանակի հոգեբանական կայունությունը ամրապնդվի։ Բանակը քանդողները, մահվան տանողները, երկիր հանձնողները նշում են բանակի տոնը՝ տաշի-տուշիով, որ ու՞մ բարոյահոգեբանական մակարդակը բարձրանա։ Ինչպե՞ս բարձրանա, եթե կապիտուլյացիա ստորագրածն է այդ ամենն անում։ Էդ 800 մասնակիցները ովքե՞ր են, մի մասը՝ ԱԺ ՔՊ-ական դեպուտատներն են, կառավարության անդամները՝ Նիկոլով հանդերձ, որոնց մարտավարական ոգին արդեն բարձրացել էր էն Սուրեն Պապիկյանի հարսանիքի ժամանակ, էն կարգի էր բարձրացել, որ բանակի օրը տանը մնացին։

Կարճ ասած՝ այս ամենի պատճառն այն է, որ պատասխանատուները պատասխան չտվեցին իրենց արածի համար, շարունակեցին իշխել, ու հիմա էլ արդարացնում են իրենք իրենց՝ գոռգոռալով, հոխորտալով։

Սակայն չի ստացվում։ Երկնքից էլ աստղեր բերեք, հողերը դուք եք հանձնել, Նիկոլ Փաշինյանն է հանձնել, իր ստորագրությամբ։ 

yerevan.today