Մեր նահատակներին պարտք ունենք վերադարձնելու, հայրենիք ունենք վերականգնելու . Բագրատ սրբազան
«Մոսկվա» կինոթատրոնում երեկ երեկոյան տեղի ունեցավ ՀՅԴ մարտիկ, 2020 թ. Արցախյան ազատամարտի նահատակ, ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանին նվիրված` ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի «ՌՈՍՏ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը համալրում է «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը՝ 30-րդ ֆիլմն է:
Ֆիլմի պրեմիերային ելույթ ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանը, մինչ խոսքն ասելը, զոհված տղաների հոգու խաղաղության աղոթք արեց, ապա, մեջբերելով Վահան Տերյանի խոսքերը, շեշտեց՝ որպես փյունիկ կրակից, մենք նորից վեր ենք հառնելու այն մտածումով, ապրումով, զգացումով, որ մեր բոլոր նահատակներին պարտք ունենք վերադարձնելու եւ հայրենիք ունենք վերականգնելու:
«Այս բոլորի դիմաց ուրիշ արժեք, մտածում, միջոց, այլ տարբերակներ գոյություն չունեն մեր կյանքում: Եթե խոսում ենք այս պահին մեր սիրելի հերոսի եւ մեր բոլոր նահատակ զավակների մասին, ապա մեկ երդում եւ ուխտ ունենք իրենց առջեւ՝ հայրենիք վերականգնելու ուխտը: Ինքնախաբեությամբ պետք չէ զբաղվել, մեր քնելը եւ արթնանալը պետք է լինի մեր տունը վերականգնելը: Մեր տղաներն իրենց կյանքի գնով վկայել են այդ ճշմարտության մասին»,-շեշտեց Բագրատ սրբազանը:
Մանրամասն՝ տեսանյութում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...