Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
Հայաստան

«Դու պապի՛ ես ունեցե՞լ, որ պապենական հող ունենաս այստեղ»․ հայ կինը՝ Ալիևին

168.am-ը շարունակում է շրջել մայրաքաղաքի փողոցներով և քաղաքացիների հետ զրուցել ամենատարբեր թեմաների շուրջ: Հարցեր ենք տալիս քաղաքականության, տնտեսության, գնաճի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, խաղաղության դարաշրջան բացելու, մեր երկրի ու իրենց ապագայի և ընդհանրապես հանրության շրջանում քննարկվող մի շարք այլ թեմաների մասին։

Արաբկիր վարչական շրջանում իրականացրած հարցման ժամանակ միջին տարիքի մի կին, որը չցանկացավ տեսախցիկի առաջ ներկայանալ և նաև նշել մասնագիտությունը, անդրադառնալով շուրջ 2 տարվա դադարից հետո վերսկսված Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցությանը՝ ասաց, որ իր համար դա անընդունելի է, հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո․

«Ճի՛շտ է, ես պատերազմում զոհված ազգական չունեմ, բայց դա չի նշանակում, որ այն երեխեքը, որ զոհվեցին թուրքի կրակից… ես անձամբ գնացել եմ «Եռաբլուր», խոնարհվել եմ այդ երեխեքի առաջ, լաց եմ եղել, որ ամեն մեկը կարող էր մի լավ ընտանիքի հայր դառնալ և կարող էր շատ լավ, օգտակար լինել իր երկրին, թուրքի գնդակը դրեց հողը։ Ես ահավոր ցավ եմ ապրում և հետո չեմ հասկանում այսօրվա իշխանություններին։ Գիտե՞ք ինչ, տարրական բան է, ու ինձ թվում է՝ դեռ դպրոցներում են այդ ամենը սովորեցնում, ի՞նչ է նշանակում՝ քեզ կոտորեն, քեզ ցավեցնեն, ազգիդ նվաստացնեն, որպես քաղաքացի՝ դու արժանապատիվ չզգաս քո երկրում, քո պահվածքով, ապրելակերպով։ Այսօր, որ ժողովուրդը ոտքի չի ելնում, ու շատերը զարմանում են, թող չզարմանան, որովհետև հույս էլ չկա՛ այս երկրից, միայն նրա համար, որ կառավարությունն այսօր թրքամետ է, մինչև չփոխվի, ոչ մի բան չի փոխվելու երկրում»։

Ճշտող հարցից՝ ուղիղ թռիչքով չէի՞ք թռչի Թուրքիա, քաղաքացին զայրացավ․

«Ոչ միայն չեմ թռչի, այլև չեմ ուզի, որ թուրքերը գան։ Ինչի՞ համար գան, գան այստեղ հողակտորներ առնեն, հետո բազմանան, թե՞ գան մեր «սոված» հայ կանանց, թուրք երեխեք ծնեն, որ վաղը-մյուս օրը չիմանաս՝ հա՞յ են, թե՞ թուրք, ինչի՞ համար գան, դու բարեկամություն ո՞ւմ հետ ես ուզում անել․․․

Այսօր մեր պատմաբանները շատ քիչ գործ են արել, նույնիսկ հայը Հայաստանում ապրելով՝ չգիտի՝ Գանձակը հայկակա՞ն է եղել, թե՞ թուրքական։ Պատմությունը բաց արեք, թուրքերի աչքն էլ մտցրեք, որ իրենք իմանան, ո՛ր հողակտորն ո՛ւմն է եղել։ Ի՞նչ է նշանակում՝ հազարավոր տարիներ պատմություն ունեցող հայ ազգն այսօր ծնկի է եկել մի 200 տարվա պատմություն ունեցող ադրբեջանցու առաջ, որը պարտադրում է, որ այս-այս երկիրը մեր պապենականն է։ Դու պապի՛ ես ունեցե՞լ, որ պապենական հող ունենաս այստեղ, հերի՛ք չի՞ ծախվեն․․․»։

Քաղաքացին նաև մեղադրեց Հայաստանի նախորդ իշխանություններին, որ այնպիսի իրավիճակ ստեղծեցին երկրում, որ Նիկոլ Փաշինյանի նմանը եկավ իշխանության․

«Ես Նիկոլին չեմ համարում, որ ինքն արժանի եկավ ու նստեց, Նիկոլին ծնեցին նախկինները․․․ Հույսն է մեռել, այն ժամանակ, որ հերթով նախագահներ էին ընտրում, ամեն ընտրելուց առաջ մտածում էին՝ հես ա լավ կլինի, արդեն լավ կլինի, հես ա ժողովրդի մասին կմտածեն, այդպես ազգի մասին մտածող չեղավ․․․»։

Վերադառնալով Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանական թիմին՝ մեր զրուցակիցն ասաց, որ ազգի վիզը կոտրել են, սակայն դեռ ուշ չէ, պետք է ոտքի կանգնել․

«Ես ցավ եմ ապրում, որ այս ազգի վիզը կոտրեցին, բայց չի կարելի կոտրվել, պետք է ուժ հավաքել ու ոտքի կանգնել, մենք ոչ մեկից պակաս չենք, մենք ուղեղ ունենք, կարող ենք ոտքի կանգնել։ Ես կուզենամ իմ Հայաստանը ծաղկած տեսնել, որ հպարտանամ իրենով, ես ուզում եմ իմ երկրի մեջ ինձ լավ զգալ ու վերջ, չեմ ուզում, որ մեկն իմ կողքով անցնի, ես կասկածեմ՝ թո՞ւրք է, թե՞ հայ, ու չեմ էլ ուզում մտածել, որ իր կամ իր երեխու գնդակից է իմ հայ երեխեն այնտեղ պառկել, չե՛մ ուզում․․․»։

Մեր զրուցակից տիկնոջը հարցրեցինք՝ արդյոք հավատո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանին․

«Նայած՝ ում համար ինչն է դարաշրջան խաղաղության, եթե ինքը կերած-խմած, քեֆը լավ ապրում է, դա չի նշանակում, որ ամբողջ ազգն այդ վիճակում է․․․ Իհարկե, եթե ես ունենամ այնպիսի հարևաններ, որ բարին են կամենում, պետք է, որ լինի դարաշրջան, բայց այս պայմաններում՝ էն էլ դարաշրջա՛ն։ Ինքը մի 2 տարվանից չի խոսում, որ չի կարողանում այս երկիրը ոտքի կանգնեցնի, մտածում է՝ դարերով շարունակելու է իր խաղաղությունը։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այսքան հիմարի տեղ դրել հայ ազգին, ի՞նչ է, իրենց թվում է՝ մենք չե՞նք հասկանում: Հասկանում ենք, բայց դե իմ պապան լավ խոսք ուներ, ասում էր՝ ասողին լսող է պետք, որ լսող չկա, ո՞ւմ ասես․․․»։

Քաղաքացուն նաև հարցրեցինք, թե ինչպիսի՞ ապագա է տեսնում, վաղվա օրն ինչպե՞ս է պատկերացնում․

«Ամեն ժամանակ եղել է, որ ժողովուրդն ինչ-որ բաներից դժգոհել է, բայց ծնկած չի՛ եղել։ Ես իմ հայ տղերքին ուզում եմ ասել՝ չծնկե՛ք երբեք ու չհամարեք, որ ինչ-որ տեղ տանուլ եք տվել, տանուլ եք տվել այն կեղտոտ մարդկանց մտածելակերպի ու անկարողության արդյունքում, որ չկարողացան․․․ 21-րդ դարն է, գուցե այս պատերազմը չլիներ, եթե մենք ունենայինք դիպլոմատ մարդիկ, որոնք խոսել գիտեն, որոնք կարող են ինչ-որ ձև լեզու գտնել պետությունների հետ։ Մարդ կա՝ ոչ մի տեղ յոլա չի գնում, մարդ էլ կա՝ բոլորի հետ լեզու է գտնում, իսկ ո՞վ ասաց, որ պետությունների հարաբերությունները սովորական մարդկանց հարաբերությունների նման չի, նմա՛ն է, խելք ունենայի՛ք, ինչո՞ւ հասցրեցիք պատերազմի, ինչո՞ւ․․․

Ես մի անգամ գրել էի, և Նիկոլին էր վերաբերում, և իր կնոջը։ Հորդ տնից օժի՞տ ես բերել Հայաստանը, թե՞ նվեր ես ստացել աներոջդ կողմից, դա էլ Նիկոլին էր վերաբերում, որ ոնց ուզեք, ինչ ուզեք՝ անեք, ժողովրդին խաբեցիք, ասեցիք՝ առանց ձեզ տեղեկացնելու ոչ մի հարց չենք լուծի, լուծում վերջացնում եք, հետո այստեղից-այնտեղից ենք իմանում։ Ես ուզում եմ նաև հատուկ ասել, որ ոչ մի կուսակցության չեմ պատկանում, ոչ մի, իմ կուսակցությունը ես եմ ու իմ Աստված, ոչ էլ այդ եկեղեցիները «թափառողներից» եմ։ Ես հավատում եմ իմ Աստծուն ու հույս ունեմ, որ իմ երկիրը ոտքի կկանգնի։ Տղաներ ջան, առեք ուսում, գիտելիք, ոչ մի բան հավերժ չի, եթե Նիկոլին թվում է, թե մինչև մահ ու գերեզման մնալու է․ այնքան լավ ղեկավարներ են գնացել։ Ցավ եմ ապրում, բայց այս ժամանակահատվածը Հայաստանի համար ողբալի ժամանակահատված էր, ցավո՛ւմ եմ, ափսո՛ս մեր երեխեքը, նայում ես նկարները, ամեն մեկը՝ մի տան ճրագ, աչքերից երևում է, որ խելք ունեին, կարող էին, հասկանո՞ւմ եք, կարող տղերք էին․․․»։

Դիտարկմանը, որ՝ դուք դժգոհեցիք ՆԻկոլ Փաշինյանից և իր տիկնոջից, բայց պատերազմի օրերին Փաշինյանն ասում էր, որ իր կինն ու որդին էլ են առաջնագծում, մեր զրուցակից տիկինն այսպես արձագանքեց․

«Դե, թող ասեն որևէ տարածք, որ իր կինը վերցրել է ավտոմատը ու կրակել է, ֆոտոշոփերը նշանակում է՝ ինչ-որ տեղ մասնակցությո՞ւն։ Հիմա անցնենք մի ուրիշ հարցի, եթե ասում են՝ Աննան գնացել է, գեներալներին մխիթարել է, բարոյական աջակցություն է ցուցաբերել, բարոյական աջակցությանը մասնակցած գեներալներից մեկը թող հիմա ելույթ ունենա, ասի՝ գիտե՞ք ինչ, եթե Աննան չգար՝ մեզ բարոյական աջակցություն ցուցաբերելու, մենք արդեն բարոյազրկված էինք, լքված, չգիտեինք՝ ինչ անեինք, լավ է՝ եկավ․․․ Դե, լավ է Աննան գնաց, բավականին աջակցվել են իրենք, դուրս եկավ այդպես, հա՞, հայ կնոջ տեղն այնտեղ էր։

Եթե դու չես կարող մի բան կառուցել, մի էլ քանդի, եթե դու չես կարող մի բան անել, որ քո ազգը ոտքի կանգնի, մի՛ քանդի գոնե, սարքածները մի՛ քանդի, պարզապես մի քանդի․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում