Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
Հայաստան

Դատավորի նկատմամբ կայացրած որոշումն ուղղակի խայտառակություն է, որին կողմ քվեարկած ԲԴԽ ոչ մի անդամ երբեք չի մաքրվելու, որքան էլ «ժավել» օգտագործեն. Երվանդ Վարոսյան

«Այդ դատական նիստին ես ներկա եմ եղել: Էդ ամեն ինչը մեր աչքի առաջ է տեղի ունեցել: Եթե այդ «հանցավոր» դեպքն իմ աչքի առաջ տեղի չունենար, ու ես լսեի գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին, հաստատ նույն տպավորությունը չէի ստանա: Ես ուրիշ բան եմ տեսել, ինքն ուրիշ բանի մասին էր խոսում»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան, նշված գործով Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կայացրած դատական ակտին ու դրա հետևանքով վերջինիս նկատմամբ սանձազերծված քրեական հետապնդմանն ու կալանավորմանը:

Փաստաբանի խոսքով՝ այդ նիստը սովորական, առօրյա ընթացքով ընթացող նիստ էր, որի ժամանակ սովորական որոշումներ էին կայացվում:

«Բորիս Բախշիյանը կալանքի որոշում է կայացրել, որի հետ միգուցե ես անձամբ համաձայն չեմ, և դատական նիստում էլ մեր կողմն անգամ անհամաձայնություն է հայտնել ամբաստանյալներից մեկին կալանավորելու վերաբերյալ, բայց այստեղ հանցանք տեսնել դատավորի արարքում, ուղղակի անհնար է»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Ըստ նրա՝ կոնկրետ այդ նիստում, երբ դատավորն ընթերցում էր նիստից 20 րոպե առաջ իրեն ուղղված պաշտպանի դիմումը, որի մեջ գրված էր՝ ինքը զբաղված է ու չի կարող գալ, իր պաշտպանյալն էլ չի ուզում գալ, դրա համար չի գալու, ես Լուսինե Սահակյանին ասացի՝ «կալանավորվեց էս «հարիֆը»»: 

«Որովհետև այստեղ դատավորին կարծես ուրիշ բան չի մնում: Եթե հարգելի-անհարգելի չներկայանալու կասկածելի իրավիճակ կա, դեռ կարելի է բերման ենթարկել, հաջորդ դատական նիստին փորձել պարզել պատճառները: Այստեղ դատարանը ստացել է փաստաթուղթ, որտեղ հստակ գրված է՝ ես չեմ գալիս, որովհետև չեմ ուզում: Տեղում դատավորը դատախազին հարցրեց՝ հարգելի՞ է, թե՞ ոչ, վերջինս պատասխանեց՝ հարգելի համարելու ոչ մի հիմք չունենք, որից հետո կայացրեց այն որոշումը, որը կայացրեց»,- ասաց Երվանդ Վարոսյանը՝ հավելելով՝ այստեղ անգամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու թեմա չկա, ուր մնաց՝ խոսենք քրեորեն պատժելի արարքի մասին:

Վերջինս նկատում է՝ այստեղ հանցագործության հիմնավոր կասկած կարող են տեսնել միայն ուղղակի դիտավորություն ունեցողները, ուղղակի դիտավորություն՝ դատավորին ապօրինի ազատությունից զրկելու:

«Իսկ դատախազի կողմից դատավորի կայացրած ակտը չի բողոքարկվել, որովհետև այդ պահի դրությամբ դեռ որոշում չկար Բախշիյանին քրեական հետապնդման ենթարկելու: Դրա համար չի բողոքարկել, հետաքրքիր չի եղել: Եթե արդեն լիներ այդ որոշումը, անպայման կբողոքարկեին»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Պաշտպանը նկատում է՝ ինքը չի կարծում, որ ամբաստանյալը տվյալ պահին պաշտպան ուներ, որովհետև պաշտպանն այն անձը չէ, ով արտոնագիր ունի ու եկել ներգրավվել է դատական նիստին:

«Այդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Նվեր Մկրտչյանը և նրա՝ որպես պաշտպան ներգրավված անձը, չկար մեկ հարց, որի շուրջ ունենային միասնական մոտեցում: Անընդհատ ունեին հակասություններ: Ասեմ ավելին, նիստի սկզբում դատախազը Նվեր Մկրտչյանի դիմումը հրապարակեց՝ ուղղված Սյունիքի մարզի դատախազին, որով նա խնդրում էր պաշտպանին պատասխանատվության ենթարկել, ասում էր՝ նա է ինձ ասել՝ չգնաս դատական նիստի, ես էլ սենց կրակն եմ ընկել»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) հատկապես դատավոր անդամներն այդքան հեշտությամբ ու մեծ էնտուզիազմով տվեցին իրենց գործընկերոջը կալանավորելու թույլտվությունը, Երվանդ Վարոսյանն ասաց՝ շուտով կիմանանք՝ ով ինչ ակնկալիք ուներ, ում մոտ ինչ առաջընթացներ եղան, կամ ընտանիքի անդամներն ինչ առավել բարենպաստ իրավիճակներում հայտնվեցին:

«Ես անձամբ խիստ վիրավորված եմ այդ որոշումից, հատկապես այդ որոշմանը կողմ քվեարկած 4 դատավորից: Իրենք, իհարկե, դա չեն հասկանա, բայց ես վիրավորված եմ, որովհետև իրենք ոչ միայն իրավունքին հակառակ գործեցին, ոչ միայն 3 մանկահասակ երեխաներ ունեցող անմեղ երիտասարդին ուղարկեցին մեկուսարան, այլև փակեցին դատական համակարգի դագաղի կափարիչը: Դրա համար եմ ես անձամբ վիրավորված: Այդ որոշումը զարհուրելի էր»,- ասաց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանը վստահ է՝ այս որոշման համար ԲԴԽ անդամներն անպայման բարոյական պատասխանատվության ենթարկվելու են:

«Իրենք պատասխան են տալու իրավաբանական հանրույթի առաջ, որովհետև իրենց արարքն իրավաբանական հանրույթի առաջ դառնալու է հիմնավորված ամոթ: Երիտասարդ իրավաբաններին էլ մենք պիտի ասենք, որ մեր պատմության մեջ եղել է նման խարան: Սա ուղղակի խայտառակություն է, խայ-տա-ռա-կու-թյուն է, որին կողմ քվեարկած ոչ մի անդամ, ոչ ոք երբեք չի լվացվելու, որքան էլ «ժավել» օգտագործեն: ԲԴԽ անդամներն իրենց սեփական համոզմունքով թաղել են իմ պետության դատական համակարգը, ինչի համար իրենց անունները համապատասխան տառերով գրվելու են պատմության մեջ»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում