Այն աստիճանի խեղկատակ գործ է, որ շատ դժվար է լինելու մեղադրող դատավճիռ կայացնել․ Բագրատ Եսայան
Վերջնական դատավճռի ակնկալիքը բավականին լավն է, որովհետև այն աստիճանի խեղկատակ գործ է, որ իսկապես շատ դժվար է լինելու որևէ դատավորի համար մեղադրող դատավճիռ կայացնել՝ ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց, որտեղ քննվում է «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործը, որով ինքը ևս անցնում է։
Նա նշեց, որ գրավոր ապացույցների փուլն ավարտել են, հիմա իրեղեն ապացույցներն են հետազոտվելու։
«Մենք դիտեցինք նաև վիդեոները և ամբողջ աբսուրդն այն է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 22-ին և մինչև մեղադրանք առաջադրելը այն ապացույցներով, որոնք ուսումնասիրվեցին, գործով ներգրավված 10-ից բոլորի վերաբերյալ քրեորեն հետապնդելի որևէ արարք որևէ ձևով չի հայտնաբերվել, ավելին, արձանագրվել է օրինակ, որ Սարգիս Կարապետյանը փորձում էր զսպել ցուցարարներին, որոնք շարժվում էին դեպի դատախազության մուտք, իմ վերաբերյալ ընդամենը մի վիդեոկադր է առանձնացված, սակայն այս ամեն ինչից 10 օր չանցած մեղադրանք է առաջադրվում առանց որևէ ապացույցի։ Այլ հարց է, որ փորձելով այս պատվիրված գործը առաջ տանել, որն այս մարդկանց նկատմամբ է հստակ թիրախավորված՝ արձանագրելով, որ այս մարդիկ այնտեղ են եղել, և տեսնելով, որ որևէ ապացույց իրենց ձեռքում չիա, դեպքից 3 ամիս հետո նոր մեկական ոստիկան են չգիտեմ ինչպես հայտնվում ու հանկարծ հիշում, որ 3 ամիս առաջ սեռական բնույթի հայհոյանք ենք հնչեցրել կես ժամ շարունակ, այն դեպքում, որ որևէ այլ ապացույց չկա»,-ասաց Բագրատ Եսայանը։
Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Այս նիստին դատախազը կներկայացնի այլ նյութեր, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են մեղադրանքը։ Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...