Ալիևի բախտը բերել է, որ ՀՀ-ում հայտնվել է անմեղսունակ երևույթ. Արմինե Ադիբեկյան
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Oragir.news-ի հետ զրուցել է իր հանդեպ հարուցված մեղադրանքների, ՀՀ-ի դեմ Ալիևի հնչեցրած մեղադրանքների, Շուշիի հռչակագրի, ինչպես նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին։
Ադիբեկյանը զրույցի սկզբում ներկայացրեց իր հանդեպ հարուցված քրեական գործը, քանի որ իր ֆեյսբուքյան էջում վարչապետի գրքից մեջբերում էր արել, որի համար երկու անգամ մեղադրանք է առաջադրվել՝ այն էլ ծանր վիրավորանք հասցնելու համար։ «Փաշինյանը ունի կենդանական վախ, իսկ այժմ Ալիևի բախտը պարզապես բերել է, որ ՀՀ-ում հայտնվել է անմեղսունակ երևույթ»,- ասաց ։
Ադիբեկյանը անդրադարձավ այն փաստին, որ Ալիևը հարցազրույցներում պարբերաբար սպառնալիքներով է խոսում ՀՀ-ի հետ, և անընդհատ ճնշում է Փաշինյանին, որ նա ճանապարհները չի բացել, բայց ճնշումից հետո համաձայնվել է։ Մեր զրուցակիցը խոսեց նաև Ալիևի ճնշման գործիքների մասին՝ ասելով․ «Ադրբեջանը միշտ օգտագործել է ՀՀ-ում ներքին անկայունությունը, որ ներխուժի»։
Ադիբեկյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրին և խաղաղ բնակիչների նկատմամբ պարբերաբար գործադրվող սադրանքներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...