Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
Հայաստան

Ներե՞լ Փաշինյանին և թիմին արած-չարածի համար, թե՞ ենթարկել պատասխանատվության

Վերջին մեկ ամսվա մեջ առնվազն 10 անգամ լսել եմ ինձ ծանոթ մարդկանցից, որ տաքսի նստելուց առաջ վարորդը հարցրել է՝ հո նիկոլական չես։ Ասում են՝ կտրականապես հրաժարվում են սպասարկելուց։ Մեր լրագրողների հետ էլ, ի դեպ, պատահել են նման դեպքեր, երբ տաքսի նստելուց հարցրել են՝ հո նիկոլական չեք։ Կարդացեք սոցիալական հարթակներում տեղադրված սոցիալական, քաղաքական տեսքստերի տակ մեկնաբանությունները, Նիկոլ Փաշինյանի ու շատ կարկառուն իշխանականների տեսանյութերի տակ գրառումները։ Սա մի սարսափելի փուլ է։ Մարդիկ պահանջում են պատասխանատվության ենթարկել, անիծում են ու հայհոյում։ Մի ժամանակ ասում էին՝ թողեք թող աշխատեն, հիմա պահանջում են մի բան անել, հանել այս իշխանությանը։

Մի քանի օր առաջ քաղաքական գործիչների ու վերլուծաբանների մի հավաք էր, քննարկում էին, թե հաջորդ իշխանությունը ինչպես պետք է վարվի այսօրվա իշխանության նկատմամբ։ Մեկ-երկուսն ասում էին, որ պետք է չվարվի այսօրվա իշխանության պես՝ քրեական հետապնդումներ, հալածանքներ նախկինների նկատմամբ, գիծ քաշի ու անցնի առաջ՝ պատասխանատվության ենթարկելով միայն Արցախի հարցում գործողությունների համար, էդ կոռուպցիա, ապօրինի հարստանալ-բան, դրանք մանր բաներ են Արցախը հանձնելու համեմատ։ Մեծամասնության կարծիքն այն էր, որ այս իշխանությունը պետք է թե՛ իրավական, թե՛ քաղաքական պատասխանատվության ենթարկվի այն ամենի համար, ինչ արել է՝ սկսած 2018 թվականից՝ սուտ խոստումներ, քաղաքական հետապնդումներ, ձերբակալություններ, պատերազմում պարտություն, Արցախի կորուստ, բանակցություններ։

Նիկոլ Փաշինյանի ձախողումների գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ վերցնելով կամ զավթելով իշխանությունը, նայած ով ոնց է մտածում, առաջ գնալու փոխարեն հետ նայեց։ Պետությունը բարեփոխելու փոխարեն, սկսեց ծակուծուկերը մտնել՝ ինչ-որ տեղից փող խլելու, վրեժ լուծելու, մարդկանց վարկաբեկելու, ուրիշներին վարկաբեկելով՝ իր հեղինակությունն ավելացնելու, հանրության մեջ ներդրած ատելությանը հագուրդ տալու համար։ Աջ ու ձախ քրեական գործեր հարուցեցին ու ամենաուշագրավը գիտե՞ք որն է, որ հարուցած որևէ աղմկահարույց գործով արդյունք չունեցան, չկա մի գործ, որը Նիկոլ Փաշինյանենք հարուցել են նախկինների նկատամբ, դա արդյունք է տվել։ Դե, նախ, շատ դեպքերում պարզվեց, որովհետև շինծու էին։ Օրերս էլ իմացանք, որ անգամ գործերից մեկով էլ իրենք են պարտք մնացել շուրջ 200 հազար դոլար։ Մյուս կողմից էլ, իսկ, կարող է՞ դա չէր նպատակը, ինչ-որ բան բացահայտել կամ արդարություն հաստատել, այլ որ շոու լիներ, գրելու, խոսելու բան լիներ, որպեսզի որ գործ չանեին, չերևար։

Ի՞նչ անի հաջորդ իշխանությունը․ կարո՞ղ է գիծ քաշել ու ասել՝ ինչ եղել-եղել է, էլ չենք անդրադառնում, գիծ ենք քաշում ու անցնում ենք առաջ, մենակ Արցախի կորստի, Հայաստանի սահմանների փոքրացման համար ենք պատասխանատվության ենթարկելու։ Ջհանդամ թե չեն հարստացել, ջհանդամ թե ապօրինի կալանքներ չեն տվել, ունեցվածք չեն խլել ու մեջ-մեջ արել։ Գիտե՞ք, կարելի էր ինչ-որ տեղ, մթնոլորտը չթեժացնելու համար, ներել-փակել թեման, ասել ոչինչ, դուք արել եք, մենք չենք անի։ Բայց կարելի էր այդպես անել, եթե իշխանության քայլերը բերած չլինեին աղետի։ Տեսել էին, որ կառավարումը իրենց խելքի բանը չէ, ոտքին են գցում, գնային։ Որովհետև եթե սկզբում ուղղակի ապօրինություններ էին, հետո դարձավ աղետ՝ գործարքներ, հայրենիքի մի հատվածի կորուստ, պետականության քայքայում, տնտեսության քայքայում։

Քաղաքացին կարող է աչք փակել նրա վրա, որ Նիկոլի կառավարման պատճառով ինքը օրեր շարունակ սոված է քնել, բայց կարո՞ղ է ներել, որ իր երեխան զոհվեց, թշնամին էլ դարձավ իր տանը հարևան։ Արդյո՞ք պետք է ամեն մի իշխանավոր պատասխանատվություն չկրի սուտ խոստումների համար, ստելու համար։ Փաշինյանն ասում է՝ ես ժողովրդին լիքը խոստումներ եմ տվել չիմացության արդյունքում, եկել-տեսել եմ, որ հնարավոր չէ։ Հիմա սուտ խոստումների համար պատասխանատվություն չե՞ն կրելու, մարդիկ ուզում են հասկանալ։

Սխալ կառավարման պատճառով մարդկանց մի մասը հիմա թերսնված է մեր երկրում, սնունդը երկնիշ տոկոսով թանկացել է, ընդ որում՝ մի շարք ապրանքներ 100 տոկոսով են թանկացել։ Կարո՞ղ է հաջորդ իշխանությունն ասել դե լավ, ոչինչ, գիծ եմ քաշում։ Կարող ես ասել, դե լավ, ոչինչ որ Նիկոլը իր թիմին, իր ու թիմակիցների ազգուտակին պաշտոնների է լցրել, կարող ես մաքրել, չմասնագետներին ռադ անել, մասնագետներին պահել, կարող ես դրա վրա աչք փակել, բայց որ պետբյուջեի հաշվին, իմ ու ձեր հաշվին մարդիկ դարձել են դոլարային միլիոնատերեր, դրա վրա աչք կարո՞ղ ես փակել։

Հենց էսօր հերթական երեքշաբթին է, որ ամեն անգամ մենք տեսնում ենք, թե ոնց է շինծու քրեական գործով դատավարություն գնում, անպետք, անհիմն մի դատավարություն, ուղղակի դատավորներին պահում են վախի մթնոլորտում, պարտադրում են վճիռներ, հիմա ի՞նչ իշխանություն պետք է գա, որ դա ների։ Ասենք, կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանը ներել, որ իրեն երկար ժամանակ ապօրինի կալանքի տակ են պահել, հիմա էլ ամեն երեքշաբթի դատարան են հասցնում անիմաստ գործով, կամ կարո՞ղ ես ներել այն դատավորներին, դատախազներին, որոնց ապօրինի որոշումները կյանք ու առողջություն են արժեցել։ Կարո՞ղ ես ներել Արմեն Սարգսյանին, որը դեկորատիվ արվեստի ներկայացուցիչ էր ու լրիվ դարձել էր Նիկոլի կցորդը, կարո՞ղ ես ներել Վաղարշակ Հարությունյանին, որը ստորագրեց Սյունիքից զորքերը հետ քաշելու հրամանի տակ, ինչպե՞ս չանդրադառնաս Սուրեն Պապիկյանին, որ լինելով պատմության հասարակ ուսուցիչ, երեք տարում վաստակում է Հայաստանի պայմաններում գերթանկարժեք հարսանիքի փող, Ալեն Սիմոնյանին, մի շարք ոչ անշառ ուսապարկերի ո՞նց չանդրադառնաս։ Ներե՞լ գործակալական ցանցերով Հայաստանը ներսից քայքայողներին։ Կարող ես ներել Վահան Քերոբյանին, որ տղավարի խոստացել էր հրաժարական տալ, բայց խոսքից թռավ, բայց կարո՞ղ ես ներել Արարատ Միրզոյանին, որ վրան լիքը կասկածները չփարատելով՝ ԱԳ նախարար է աշխատում։ Հանրության բացարձակ մեծամասնությունը դեմ է արտահայտվել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին, սրանք եղբայրություն են ուզում անել։ Ներե՞նք։ Չի ստացվի։

Մարդիկ պատասխանատվություն են ստանձնել, ասել են պետության մեջ լավի համար էլ, վատի համար էլ մենք ենք պատասխանատու 2018 թվականից սկսած․ տապալել են։ Թողնենք էսպես անցնի, գնա՞։ Նիկոլ Փաշինյանը հիմա պահում է իշխանությունը ատամներով, խիստ հսկում են մի քանի պետական շենքեր՝ կառավարություն, ԱԺ, նախագահական, նախարարություններ, ու էդ շրջանակից դուրս չեն գալիս, նրանք առնչություն չունեն դրսի հետ, ժողովրդի հետ։ Նրանք չեն շփվում, նրանք հենց գլուխները հանում են դուրս, հետևներից գոռում են կապիտուլյանտ, հողատու։ Դուք տեսել ե՞ք ինչքան կտրուկ հանրային տրամադրության փոփոխություն կա․ իհարկե՝ իշխանության նկատմամբ հանրային վստահությունը բարձր չէ և ոչ մի երկրում, բայց էսքան կտրուկ տրամադրության փոփոխություն էլ չկա ոչ մի տեղ։ Երբ մարդիկ սկսում են իշխանությանը հայհոյել, բայց նա չտեսնելու է տալիս, սկսում է ճնշել, դրանով ոչ թե քաղաքացին հանդարտվում, խեղճանում է, այլ զայրանում է, սպասում է հարմար առիթի ու էդ ժամանակ կարող է անել անսպասելի բաներ։ Մենք անցել ենք 2018 թվականի միջով, և իշխանությունը պետք է աղոթի, որ իր գնալը լինի այնքան հեշտ, ինչպիսին 2018 թվականին իշխանության հեռանալն էր։ 20 թվականի դեկտեմբերին ԱԺ-ում Նիկոլն ասում է՝ բա այդ իշխանության տիրոջը՝ ժողովրդին, մենք ի՞նչ պատասխան ենք տալու։ Այո, պատասխան տալու եք։

Կարճ ասած՝ Հայաստանի հաջորդ իշխանությունը ամեն ինչ սկսելու է զրոյից, քանի որ նախկինում ստեղված գրեթե ամեն ինչ սրանք քանդել են՝ տնտեսությունից մինչև աշխարհի հետ հարաբերություններ, պետական ինստիտուտներ, Հայաստան-Սփյուռք կապեր։ Պետք է վերակառուցի պետությունը։ Իսկ ե՞րբ է լինելու այդ նոր իշխանությունը։ Հարցերի հարցը դա է։ Պետության, ամբողջ հայ ժողովրդի ցանկությունն է, որ դա լինի օր առաջ։ Ինչքան ուշ, այնքան վատ բոլորի համար, այդ թվում՝ այս իշխանության։ Ինչքան կառչած ես մնում, այնքան դժվար է լինելու: Բայց անկասկած լինելու է պատասխանատվություն, շատ խորը, ուժեղ։ Դա անհրաժեշտ է, որ Հայաստանում այլևս երբեք այս որակի մարդիկ իշխանության չգան։