Դատախազն ընթերցում է «Սիլվայի գործով» մեղադրական եզրակացությունը
Դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցում է «Սիլվայի գործով» մեղադրական եզրակացությունը։
Հիշեցնենք, որ որպես մեղադրյալ ներգրավված են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։
Ըստ մեղադրանքի՝ Սիլվա Համբարձումյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին, եւ վերջինս հանձնարարել է բնապահպանության նախարարին աջակցել։
«ԹՍՍ» ընկերության ղեկավար Համբարձումյանին տրվել է ընդերքի ուսումնասիրության լիցենզիա։ Դրանից հետո՝ 2008 թվականի մարտի 25-ի պայմանագրին համապատասխան, ընկերության ակցիաների 100 տոկոսը 40 միլիոն դոլարով վաճառել է ԱՄԷ-ում գրանցված ընկերությանը։ Գործարքի համաձայնությունը ստանալու համար հունվարի վերջին նա Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Քոչարյանին, եւ պայմանավորվել փոխանցել կաշառքը, որպեսզի իրեն չխանգարեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...