Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
Տեսանյութեր

Ես ամաչում եմ, որ Նիկոլը մեր ղեկավարն է. ողբամ քեզ, հայ ժողովուրդ. Արցախի հերոսի մայր

44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյանի մայր Լիդա Առուշանյանն ասելիք ունի պատերազմում որդի կորցրած բոլոր այն ծնողներին, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին.

«Դժոխք գնալիս՝ դրախտի կողքով եք անցնելու, ձեր տղաներից ներողություն կխնդրեք: Վախենում են, մոլորված են, բթացած են, կամ էլ մտածում են՝ էդպես էլ պետք է լիներ»:

«168TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ իրեն էլ են շրջապատում ասում, որ քիչ խոսի, քիչ քննադատի գործող իշխանություններին.

«Ես չեմ վախենում, այս կյանքում ես լավ օր չեմ տեսել, էլ չեմ էլ ուզում ապրել, սա ապրե՞լ է, որ ապրում ենք: Ինձ զանգում են, իբրև լավության կարգով զգուշացնում են՝ ե՞րբ ես դադարեցնելու խոսել, անեծքներ տալ, պատասխանում եմ՝ երբ սատկի, ես երեխաներին պարտք եմ, պետք է գնամ Եռաբլուր և իրենց ծնողների փոխարեն ասեմ՝ Թալեաթը մեռել է, արխային մնացեք, տղաներ ջան: Մնացած երեխեքին, որ հողին էլ չեն արժանացել, անթաղ մեռելները ուզում են թաղվել, ուզում են գերեզման ունենալ, բայց ծնողների պետքը չի. ջրի թանկացման համար կարող են փողոց փակել, բայց տղաների համար դուրս չեն գալիս»:

Դիտարկմանը՝ թանկացումների համար էլ դուրս չեն գալիս, նախկինում էր, որ թանկացումների համար բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, նա արձագանքեց.

«Անգամ Թուրքիայում դուրս եկան, մենք՝ ոչ մի բան, բնական ենք համարում ու հաշտվում այս անօրեն կարգերին»:

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը 4 երեխա ունի: Տիկին Լիդան նշեց, որ թոռներն ապրում են վարձու բնակարանում՝ Երրորդ մասում.

«Իմիջիայլոց, այդ բնակարանն էլ հազիվ ենք ճարել, որովհետև համարում էին, որ արցախցի է, բնակարան էլ չէին հատկացնում: Ապրում են վարձու բնակարանում ու ստանում են իրենց հոր՝ Դավիթիս թոշակը: Արցախն է իրենց օգնում, իրենք «հայաստանցի» չեն: Իմ տղան ծնվել է Երևանում ու 15 տարի պատվով ծառայել է Հայոց բանակում»:

Տիկին Լիդան միայնակ է մեծացրել իր որդուն՝ Դավիթ Առուշանյանին, և հիմա Արցախի հերոսի զավակներն են առանց հոր մեծանում:

«Մեր ղեկավարությունը նախաձեռնեց այս պատերազմը, որպեսզի ազգի սերուցքը վերանա: Մեր ազգի սերուցքը հիմա քնած է Եռաբլուրում՝ Նիկոլի կառուցած քաղաքում, ներքևի կեղտն էլ վեր է բարձրացել. Ֆիզիկայի օրենքին հակառակ պրոցես է գնացել»,- ասաց տիկին Լիդան:

Նրա խոսքով՝ իշխանությունների խոստացած խաղաղության դարաշրջանը հերթական սուտն է.

«Ոչ մի մուրացկանի աչքը երբեք կուշտ չի լինում. Մեր ղեկավարությունը հիմա մուրացկանությամբ է զբաղվում, ճակատին խփում են, էլի է առաջ գնում: Թուրքերեն լավից-վատից հասկանում եմ՝ Ալիևը որ իրեն բան է ասում, ես էլ եմ վիրավորվում, ինձ էլ է ասում, հայ ժողովրդին էլ է ասում. Այն ժողովրդին, որ Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Այվազովսկի է ծնել: 100 տարեկան թուրքը մեզ ամենավերջին խոսքերով է անպատվում, ու մենք նրանից ողորմություն ենք խնդրում, ամեն ինչ տալիս ենք, միայն թե պատերազմ չլինի:

Ասում են՝ հայելային հետքաշում, բայց ժողովրդի մի մասը այդ բառերը չի էլ հասկանում: Պլինտուսից ցածր մակարդակով մարդկանց խաբում է, նրանք էլ հավատում են: Տասը դար է՝ թուրքը մեզ սպանում է, մենք չե՞նք խրատվում: Հայի և թուրքի պատերազմին վերջ չկա: Իմ որդին գիտակցաբար զոհվել է. ես թուրքին ատում եմ, կատեմ թուրքի պոչը բռնողներին, թուրքամետներին, թուրքի ստրուկներին»:

Հերոսի մայրը նկատեց՝ եթե ինքը և մյուսները լռեն, ո՞վ է խոսելու.

«Ընդդիմություն էլ մի բան չի անում, ասում են՝ թուրքը եկավ՝ Գորիս մտավ. Դա ես էլ գիտեմ, դուք մի բան արեք, ինձանից խելացի եք: Պետական գործիչներին, Սփյուռքի մեր ժողովրդին կոչ եմ անում, խնդրում եմ՝ եկեք, խելք-խելքի տվեք: Մեզ Արամ Մանուկյան է պետք. 1918թ. Արամ Մանուկյանը եկավ ու երկիրը փրկեց, Սարդարապատի ճակատամարտ տվեցինք, այնտեղ կռվում էին 1915թ. Ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերը: Ինչո՞ւ հիմա էլ չկռվենք: Շան գլուխը Նիկոլի մեջ է թաղված. Եթե նա ընկնի, մյուսները ճանճի նման նստելու են օդանավ և՝ ուղիղ Թուրքիա: Մենք պետք է Նիկոլի պոչը բռնենք»:

Նա ընդգծեց. «Դու քո տեղում չես, Նիկոլ: Որ այս այլանդակությունները չանեիր՝ քեզ մի հատ խոզաբուծական ֆերմա կհատկացնեի, մի անգամ հեռուստատեսությամբ տեսել եմ, որ խոզ մշակել գիտես: Նույնիսկ քո հայրը գիտեր, որ հայ ժողովրդի տունը քանդվում է: Քո զեմլյակները անվանական տրանսպորտով, այսինքն՝ ավանակով, եկել էին՝ քեզ տանեին, ինչի՞ չգնացիր՝ մենք փրկվենք, ինչքա՞ն կարելի է թուքումուր կարդալ: Ախր, թուրքն էլ է լսելու, է՜, ինձ: Ես ամաչում եմ, որ Նիկոլը մեր ղեկավարն է. ողբամ քեզ, հայ ժողովուրդ:

Պարծանքով ասում է՝ ուսուցիչը դառնում է պարեկ. այ անամոթ, քեզ ես ձեռք առնում, մի ասա գոնե, որովհետև ուսուցչի աշխատավարձը ողորմելի է, գալիս է ոչ բարով քեզ պաշտպանի, որ երկու կոպեկ ստանա: Նրանք էլ նամուսը տվել են շանը՝ չի կերել. Որտեղ երկու կին նստում զրույց են անում, գնում եք, շրջապատում, որ զրույց չանեն: Ժողովուրդ, ուշքի եկեք, գնում ենք կործանման. թուրքը գալու է այստեղ ասֆալտ անի՝ մեզ թողնի տակը»: