Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
Հայաստան

Ձեզ սիրում են ու մտածում են ձեր մասին, մեկ-մեկ էլ հպարտանում են ձեզանով. էդքանը ձրի է՝ անում են

Այսօր ևս երկու որոշում կայացրեց Ազգային ժողովը, որը կարելի է բնութագրել խայտառակություն, հարված ժողովրդին՝ թիկունքից։ Ազգային ժողովը մերժեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու՝ ընդդիմության առաջարկը։ Սա վերաբերում է 100 հազարից ավելի մարդու։ Քաղաքացիներից շատ-շատերն աշխատում են նվազագույն աշխատավարձով, որը չի հերիքում ոչ մի բանի․ ընդդիմությունն առաջարկում է բարձրացնել, դարձնել 100 հազար դրամ։ ՔՊ-ն ասում է՝ 68 հազար դրամը քիչ ա, բայց փող չկա։ Ընդդիմությունն ասում ա՝ սիրելի իշխանություն, դու քո նախարարներին, պատգամավորներին էնքան փող ես տալիս, որ կարողանան օվկիանոսի ափին հանգստանան, արի ժողովրդի աշխատավարձն էլ մի քիչ բարձրացրու, որ գոնե կուշտ հաց ուտեն։ Ի՞նչ ա ասում իշխանությունը՝ պատգամավորների բերանով, ասում ա՝ մենք խոստացել ենք, մենք կբարձրացնենք, բայց՝ երբ փող լինի։ Ընդդիմություն, ո՞րտեղից բարձրացնենք։ Բարձրացրու որտեղից ուզում ես, դուք եք, չէ՞, 2018 թվականին իշխանության գալով էդ մասին խոստացել։ Ազգային ժողովի ամբիոնից ՔՊ-ականները իրար հերթ չէին տալիս ասելու համար, որ ժողովուրդ, ընդդիմության առաջարկը շատ վատն է։ Նախկիններից էլ նախկին, լևոնական Վիգեն Խաչատրյանն էլ անգամ ասաց՝ ընդդիմությունը որ ասում ա ձեր փողը բարձրացնենք, ձեզ դեմ է։

Էն որ իրենք ստանում են բարձր աշխատավարձ, +հավելավճար, +պարգևավճար, +բնակարանի վարձ, + բենզինի չեք, դա նորմալ է, բայց որ ՀՀ շարքային քաղաքացին, 68 հազար դրամ ստացող քաղաքացին ստանա 100 հազար դրամ, այ դա արդեն վտանգավոր է, ըստ ՔՊ-ականների։ Ասում են՝ եթե բարձրացնենք նվազագույն աշխատվարձը, գնաճ կլինի, դրա համար չենք բարձրացնում, բացի այդ՝ բյուջեում փող չկա։ Ասում ենք՝ բա ինչի՞ եք ձերը բարձրացնում, պարգևավճար տալիս․ ասում են՝ դա բյուջեի վրա չի ազդում։ Լավ, այդ դեպքում, բարոյական չէ՞, որ ձերն էլ բարձրացնեք էն ժամանակ, երբ բոլորինը բարձրացնելու հնարավորություն լինի։ Կա ինչո՞ւ գնաճը չեք զսպում։ Եղբայր, եթե դու չես կարողանում բարձրացնել աշխատավարձ, ուրեմն պետք է ամեն ինչ անես, որ ոչ մի բանը չթանկանա։ Կամ, եթե թանկանում է, ինդեկսացիա արեք, որ մարդիկ դիմանան։

Ասում եք հիմա փող ունենք ընդամենը, որ պարգևավճար տանք, թանկանոց ծառայողական ավտո առնենք, հավելավճար տանք դեպուտատներին․ իսկ քաղաքացիներին էլ ընդամենը ասում եք, որ իրենց սիրում եք ու մտածում եք իրենց մասին, մեկ-մեկ էլ հպարտանում եք իրենցով․ էդքանը ձրի է՝ անում եք։

Կան որոշումներ, որոնք մարդկանց վրա ուղիղ ազդեցություն են ունենում և պետք է կայացվեն անմիջապես, մարդկանց մեջ հույս արթնացնելու համար։ Որ Նիկոլը խոստացել է Հայաստանի բնակչության թիվը հասցնել 6 միլիոնի, ֆուտբոլի հավաքկանը դարձնել աշխարհի չեմպիոն և այլն, դա հեռանկարային է, քաղաքացու վրա էլ չազդող, բայց էն հրատապ ազդող որոշումները չեն կայացնում։

Լավ, նվազագույն աշխատավարձի բարձրացումը փող է ենթադրում, պետբյուջեն դատարկ է։ Բա որոշումները, որոնք քաղաքացու համար օգուտ են, հոգս են թեթևացնում ու պետբյուջեի վրա բեռ չեն, դա՞ ինչու չեք կայացնում։ Դարձյալ «Հայաստան» դաշինքը առաջարկում էր մի նախագիծ, որը ազդում է Հայաստանում մեկ միլիոն մարդու վրա, քանի որ մեր երկրում կա այդքան ավտոեքենա։ Վարորդին խախտում անելու համար և՛ տուգանում են, և՛ բալ են իջեցնում։ Մարդիկ ասում են՝ Նիկոլ, դու ասել ես քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց նույն արարքի համար հա՛մ տուգանում ես, հա՛մ բալ ես իջացնում, կրկնակի պատժում ես, պետք է երկուսից մեկը անես։ Այս նախագիծը բխում էր համարյա բոլոր ընտանիքների շահերից, որովհետև քիչ է այն ընտանիքների թիվը, որոնցում գոնե մեկ ավտոմեքենա չկա։

ՔՊ-ն ասում է՝ չէ, վարորդներն անկարգ են, հա՛մ պետք է տուգանենք, հա՛մ պետք է բալ իջեցնենք։ Իմքայլական դեպուտատներն էլ ունեն ավտոմեքենա, պադավատ, վստահաբար՝ խախտում ու տուգանքներ էլ կունենան․ բայց դե իրենք էնքան են ստանում, որ ավտոմեքենայի տուգանքը հեչ, հանգիստ կարող են բոլոր գծերը տրորել։ Դրա համար էլ ԱԺ նախագահի ավտոմեքենաները խախտում է, որ անում են Երևանի կենտրոնում։

Ասում են՝ կան անկարգ վարորդներ, նախկինում շատերն են վարորդական իրավունքը փողով առել, դրա համար էլ պետք է տուգանենք ու համ բալ իջացնենք։ Եկեք ձեզ մի խաբեք․ քանի որ կան անկարգ վարորդներ, դա բոլորովին իշխանությանը իրավունք չի վերապահում մահակ ստեղծել նաև բարեխիղճ վարորդների համար։ Երկրորդ, այո, ճիշտ եք ասում, շատերն են վարորդական իրավունքը գնել։ Բայց վերացել է՞ էդ արատավոր մեխանիզմը։ Հենց էսօր հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ ՃՈ պաշռտոնյան կաշառքով աջ ու ձախ վարորդական իրավունք է բաժանել, 9 ամսում 40 հոգու։ Դա եղել է հիմա, ձեր օրոք։ Այսինքն կա ու շարունակվում է փողով վարորդական վկայական գնելը։ Բա որ էդքանին բռնել են, բա քանի հազար հոգի էլ փողով պրավա է առել ու չեք կարողանում բռնել։ Ձեզ սրբի տեղ մի դրեք, թե կոռուպցիա չկա։

Գիտեն, որ օրենքը հակասահմանադրական է, բայց ասում են՝ չենք փոխելու, դիմեք ՍԴ։ Իհարկե՝ կդիմեն։ Լիքը հարցերով դիմել են ՍԴ․ տեսեք, պարտադիր թեստավորման համար դիմեցին ՍԴ, պարզվեց նախարարի հրամանը հակասահմանադրական է, պատգամավորներին կալանավորելու համար դիմեցին ՍԴ, պարզվեց հակասահմանադրական է, 10 դիմում ունեն ներկայացված ՍԴ, հերթով բոլորը հակասահմանադրական է դուրս գալու։ Լավ, դա ՍԴ-ն ա, ընդդիմությունն ա, բա դո՛ւք ո՞ւմեք պետք, ինչի՞ համար եք էդ փող ու աշխատավարձը ստանում, որ հակասահմանադրական օրենք ընդունեք, ընդիմությունն էլ հերոսաբար ՍԴ դիմի, որ չեղյա՞լ անեն։

Ժողովուրդ ջան, մենք ձեզ չենք ուզում նույնիսկ մեկ կոպեկի տուգանենք, բայց չենք կարող չտուգանել, որովհետև դուք անկարգապահ եք։ Ժողովուրդ, մենք ուզում ենք թոշակը բարձրացնել, աշխատավարձը բարձրացնել, բայց չենք կարող, որովհետև փող չկա, բացի այդ՝ դուք չեք ուզում նորմալ գործի վրա աշխատեք։ Մեղավորը դուք եք։

Դուք խոստում եք տվել, որ պետք է մեր երկրում աղքատությունը վերացնեք, ո՞նց ես վերացնելու աղքատությունը, եթե աշխատողդ ստանում է 68 հազար դրամ, եթե քաղաքացու վերջին կոպեկներն էլ տուգանքով քամում ես։ 2017 թվականին և 2022 թվականներին Հայաստանում աղքատության նպաստ ստացողների թիվը նույնն է, չի փոխվել։ Եթե դու բողոքում ես, որ ժողովուրդը վատ է ապրում, հեղափոխություն ես անում, դրանից 3,5 տարի անց նպաստառուների թիվը նույնն է, թոշակները նույնն է, աղքատների թիվն ավելանում է, գործազուրկներինն ավելանում է, էլ դու ո՞ւմ էիր պետք։

Ժողովուրդ, սրանք ի սկզբանե էլ ձեզ հետ ազնիվ չեն եղել, ձեզ խաբել են ամենաուղիղ կերպով։ Ի՞նչ եք կարծում, եթե ասեին, ժողովուրդ, մենք գալիս ենք իշխանության և աղքատությունը դարձնելու ենք 30 տոկոս, գործազրկությւոնը դարձնելու ենք 20 տոկոս, նվազագաւյն աշխատավարձը չենք բարձրացնելու, միայն մեզ ենք պարգևատրելու, Արցախը հանձնելու ենք, Եռաբլուրը մեծացնելու ենք ու գնանք հռհռանք շիրիմների վրա, քա՞նի ձայն կտանեին։ Սրանք ասել են՝ ժողովուրդ, աղքատությունը վերացնելու ենք, կոռուպցիան վերացնելու ենք, բարեկամներին պաշտոնի տալու համակարգը վերացնելու ենք, համաներելու ենք տուգանքները, Արցախն էլ միացնելու ենք Հայաստանին, ձայն են գողացել, զավթել են իշխանությունը ու լրիվ հակառակն են անում։ Խաբել են ձեզ, ժողովուրդ։

Կարճ ասած՝ ամեն օր իշխանությունը ցույց է տալիս, թե որքանով է հեռացել ժողովրդից։ Ցույց է տալիս, որ իշխանավորն ու ժողովուրդն ապրում են տարբեր աշխարհներում։ Ժողովրդի նկատմամբ անտարբերությունն ամենուր է, իրենց համար մեկ է՝ կզրկվեք տնից, հողից, ապրուստից, թե կյանքից։ Կարևորը՝ իրենք լինեն ողջ, առողջ, հարուստ։ Ու կարծես դիտմամբ են անում, որ զզվեք ու գնաք։ Միգրացիայի թվերը ձեզ ապացույց․ միայն 2021-ին գնացել-չի եկել շուրջ 74 հազար մարդ։