Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
Հայաստան

Ինչպե՞ս հեղափոխությունը սպանեց իր հերոսներին

Պատմության մեջ ամենակարևոր բաներից մեկը, թերևս, դասերն են, որոնք կարևոր է հասկանալու, գնահատելու և չսխալվելու համար։ Պատմության մեջ ամենացավոտ բաներից մեկն էլ բումերանգն է, որը միշտ գերճշգրիտ է։ Հիմա ապացուցվում է թե՛ պատմությունից դասեր քաղած չլինելը, թե՛ բումերանգի էֆեկտը։ Այսօրվա իշխանությունը ամենավատ բանն է, որ երբևէ տեղի է ունեցել մեր պետության մեջ։ Չկա երրորդ հանրապետության պատմության մեջ կատարված մի վատ բան, որ կարելի է համեմատել այս իշխանության հետ, ու սրանք շահող դուրս գան։ Չկա մի բան, որի համար Նիկոլենք քննադատել են նախկիններին, իրենք նույն բանը չեն արել․ արել են, բայց ավելի վատ ձևով ու վատ հետևանքով։ Օրինակների շատ եմ անդրադարձել ու էսօր էլ կանդրադառնամ։ Իրենք հիմա արդարացնում են այն, ինչ առաջ անողոք քննադատում էին։

Վերցնենք, օրինակ, բուհերի քաղաքականացումը։ 100 անգամ քննադատել են, ասել, թե պետք է բուհերը զերծ մնան քաղաքականությունից։ Հիմա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին է, Տիգրան Ավինյանն է խորհրդում, ԵՊՀ ռեկտորը ՔՊ-ից նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է։ Նիկոլն ի՞նչ է ասում, ասում է՝ կուսակցության ղեկավարին նշանակել եմ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, որ երաշխավորի, որ համալսարանը չի կուսակցականացվելու-քաղաքականացվելու։ Էս կարգի պատասխան կարելի է տալ միայն նրանց, ովքեր քիչ բան են հասկանում։ Նույն տրամաբանությամբ, կարելի է գողության համար 10 անգամ դատապարտվածին նշանակել պահեստապետ, որ երաշխավորի, որ գողություն չի լինի։ Բռնաբարության մեջ 100 անգամ մեղադրվածին կարող է նշանակել կուսանոցի պահակ։ Հենց նույն տրամաբանությամբ, տենդերները պաշտոնյաների բարեկամներն ու հարազատներն են շահում, որ վստահ լինեն՝ կոռուպցիա չի լինի։ Կոռուպցիա են անում, որ վստահ լինեն՝ կոռուպցիա չկա։ Լենային ու ամուսնուն, Աննայի եղբորը, Նիկոլի բարեկամներին դարձրել են դեպուտատ, որ վստահ լինեն՝ ԽԾԲ համակարգը էլ չկա։ Ժողովուրդ, կոռուպցիան հենց էս ա։

Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր, որ մականունավորներն ու գործարարները մտնում են ԱԺ, նույն բանը ինքն է անում։ Նիկոլենք մեղադրում էին, թե Սերժ Սարգսյանը դպրոցները խառնում է ընտրություններին, իրենք դպրոցի տնօրենին գործից ազատում են «կոկորդիլոսագետի» օգտին ձայն չբերելու համար։ Աշխատողին գործից հանում են համայնքապետի ընդդիմադիր թեկնածուի նկարը ֆեյսբուքում լայքելու համար։ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ՀԱՊԿ-ը զինում է մեր թշնամուն, Ղազախստանն ու Բելառուսն էլ աջակցում են մեր թշնամուն։ Հիմա ՀԱՊԿ-ի շրջանակներում գնում է Ղազախստանին օգնելու։

Նախկիններին մեղադրում էր պադավատների համար, էսօր Նիկոլի աղջիկը թանկարժեք ծառայողական ավտոմեքենայով ու «դուռ բացողով» է ման գալիս։ Հարցնում ենք՝ ինչո՞ւ եք ծառայողական ավտո առնում, բայց թոշակները չեք բարձրացնում, նիկոլի դեպուտատ Թունյան Բաբկենն ասում է՝ եթե իմանանք ծառայողական ավտոները ծախենք, կլուծենք թոշակառուների հարցը, կծախենք։ Պրիմիտիվ է շատ, Բաբկեն։ Նախ դու ինձանից լավ գիտես, որ այդ ծառայողական մեքենան ոչ թե միայն մեքենայի արժեքն է, այլև սպասարկումը, վարորդ, անվտանգության աշխատակից, որոնք 100 հազարներով վարձատրվում են։ Միևնույն է, եթե անգամ էդ ծախսերը չանեք, ծառայողականը ծախեք, ձեզ պարգևավճարներից զրկեք, լիքը անիմաստ ծախսեր կտրեք, հաստատ կլուծեք թոշակառուների հարցերը ու շատ այլ հարցեր կլուծեք։ Առողջապահության նախարարը կառավարության երրորդ մասնաշենքից երկրորդ մասնաշենք՝ ընդամենը 200 մետր, ամենագնացով է գալիս։ Ավելին ասեմ, Նիկոլը իբր թե ուզում էր ասել, որ Սերժից տարբերվում է, սովորական համարանիշեր վերցրեց ու անգամ հեծանվով ման եկավ։ Հիմա հենց Սերժ Սարգսյանի ավտոմեքենայի համարանիշն է էլի դրել։ Մարդն ասաց՝ է հերիք չէ՞ դերասանություն անեմ, ախր իմ երազանքը հենց դա էր։ Նախկիններին պադավատների համար մեղադրում էին, հիմա գերթանկարժեք ավտո են առնում ու ասում են՝ նախորդը փչանում էր։ Իսմ BMW-ի գործարանում տեղյակ ե՞ն, որ 7-րդ սերիայի BMW-ն՝ 2011թ․ արտադրության, 10 տարի անց սարքել չի լինում։ Նիկոլը ժողովրդին սրանով ասում է՝ փառք ու պատիվ Գալուստ Սահակյանին, որ ԱԺ նախագահ եղած ժամանակ էդ փչացած ավտոյով է երթևեկել։ Փառք ու պատիվ Սերժ Սարգսյանին, որ էնքան վատ դաչայում էր ապրում, որ անգամ Նիկոլը չցանկացավ էդ պայմաններում կտտանքների ենթարկվելով ապրել ու եկած-չեկած՝ 2 մլն դոլար տվեց ռեմոնտի։

Կրկնում եմ, այս իշխանությունն անցնում է այն ամենի միջով, ինչի միջով անցել էր նախկինը, բայց դրա համար քննադատում էին, մենք էլ հետը։ Մենք քնննադատում էինք Սերժ Սարգսյանի կառավարությանը, որ ասում էին՝ կան աշխատատեղեր, մարդիկ չեն գնում աշխատելու, գերադասում են նպաստ ստանալ։ Առաջին քննադատողն էլ Նիկկոլն էր։ Հիմա ասում է՝ աղքատությունը մարդկանց գլխում է, այո, կան աշխատատեղեր, մարդիկ չեն աշխատում, սովոր են նպաստի։ Նույն բանը։ Քերոբյանն ասում է՝ մարդիկ նպաստի վրա նստած են, ուզում են գնան 30 հազար նպաստ ստանան, բայց 200 հազարանոց աշխատանք չանեն։

Էն ժամանակ պետգնումների համար քննադատում էին, հիմա մեկ անձից պետգնումները գնումների մեծ մասն են կազմում, ավելին՝ սրանք էլ որոշեւմ կայացրեցին թաքցնել ինֆորմացիան, որ հանրությունը չիմանա, թե ում համար ինչ են գնում և՝ որտեղից։ Ալեն Սիմոնյանին հարցնում ես՝ ի՞նչ ծախս է պետությունն արել ամառանոցի վերանորոգման և կահավորման վրա, ասում է՝ պետական գաղտնիք է։ Նիկոլը կառավարության նիստում ասում է՝ պետական ապարատը առաջ ո՞նց է եղել՝ քավոր, սանիկ, բարեկամ, խնամի, քավորի եղբայր պաշտոնի էին։ 2016 թվականին Սերժ Սարգսյանը որոշեց Տարածքային կառավարման և ԱԻ նախարարությունը բաժանել երկու նախարարությունների․ Նիկոլը փայլուն ելույթ ունեցավ ու ծաղրեց, ասաց դա լավ չէ, Վայոց ձորի մարզպետի պաշտոնը բաժանեք երկու մասի՝ Վայոցի մարզ և ձորի մարզ, Գեղարքունիքն էլ բաժանեք և այլն։ Բայց վարչապետ Նիկոլը անգամ ԱԺ հանձնաժողովները բաժանեց մասերի, որ ՔՊ-ականներին աշխատանքով ապահովի։

Սերժ Սարգսյանի ժամանակ բազմաթիվ բողոքի ցույցեր ավարտվում էին ցուցարարների հաղթանակով՝ էլեկտրիկ Երևան, պարտադիր կուտակային, տրանսպորտի թանկացում, Մաշտոցի պուրակ, հղիների մասին օրենք, Թռչկան և այլն։ Ցույց տվեք Նիկոլի ժամանակ բողոքի ցույց, որ արել եք ու արդյունք եք ունեցել։ Ասում են՝ մեր ասածը պտի լինի։

Նիկոլը իշխանությանը մեղադրում էր մարտի 1-ի մեջ, չնայած որ ինքն էր դատապարտվել դրա համար։ Էսօր զորք ուղարկեց Ղազախստան՝ էնտեղի ցուցարարներին ասելով ահաբեկիչ։ Նիկոլ Փաշինյանն իր քայլով ներողություն խնդրեց 2008-ի իշխանությունից, մարտի 1-ի ցույցերի կազմակերպիչներին ու իրականացնողներին, մասնակիցներին անվանեց ահաբեկիչ։

Սերժի նկարը պետհիմնարկներում փակցնելու համար աղմուկ էր բարձրացել, հիմա Նիկոլի նկարը քիչ է մնում պետհիմանարկների ամեն սենյակի 4 պատերին էլ կախեն։ Սերժին մեղադրում էին, որ սահմանին կրակում է թշնամին, Նիկոլը եկավ ու սահմանը տվեց։

Ու ինձ՝ լրագրողիս ու առհասարակ՝ ՀՀ քաղաքացուն, որը ՀՀԿ-ի իշխանությանն ընդդիմադիր է եղել, հետաքրքրում է՝ Նիկոլ, եթե պետք է դուք քննադատեիք, գայիք ու 100 անգամ ավելի վատը լինեիք, միգուցե արժեր մնալ Սերժի Հայաստանը, բայց Արցախը մե՞րը լիներ, գնային մեր տղերքը ծառայեին միայն Արցախում, բայց ո՞ղջ լինեին։ Միգուցե ավելի հպարտանալու էր, որ դրսում Հայաստանը ներկայացներ Արփինե Հովհաննիսյա՞նը, ոչ թե Արփի Դավոյանը, միգուցե ավելի լավ էր դեպուտատ լիներ Աշոտյա՞նը, ոչ թե աներձագ Հրաչը։ Գուցե ավելի լավ էր, որ զինվորները կլուբնիկ չունտեին, բայց չքնեի՞ն կաթկթող ցելոֆանների տակ։ Երկու օրից բանակի օրն եք նշելու․ առաջ հպարտորեն զորահանդես էին անում, հիմա՞ ինչ եք անելու։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչն եք նշելու։

Կարճ ասած՝ Էս մարդիկ նախկին վատ երևույթների դեմ ոչ թե պայքարում էին, որովհետև դեմ էին, այլ պայքարում էին, քանի դր որ դա իրենք չէին անում։ Ուզում էին, որ դա անեին ոչ թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այլ՝ իրենք։ 2008 թվականին դրան հասնելու փորձը տապալվեց, եկան 10 տարի անց, բայց ՝ավելի հղփացած։

Եթե դու անում ես այն, ինչը քննադատել ես, քո վերջը կործանումն է։ Եթե դու անում ես մի բան, բայց քնադատում ես ուրիշներին նույն բանը անելու համար, քո վերջը կործանումն է։ Եթե դու ասում ես մի բան, բայց հակառակն ես անում, քո վերջը կործանումն է։ Եթե դու քո սկզբունքները այդքան հեշտ խախտում ես, ուրեմն երբեք չես էլ ունեցել սկզբունք։

Ինչո՞ւ է ձեզ թվում, թե մարդիկ հիմար են ու սա չեն հասկանում։ Հասկանում են ու պատասխանն էլ կտան։

yerevan.today