Թուրքիայի համար այս պահին կարևորը ոչ թե բանակցության արդյունքն է, այլ բանակցությունը` որպես գործընթաց. (տեսանյութ)
Հունվարի 20-ին Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Քննարկվել են օրերս Հայաստանի և Թուրքիայի` ներկայացուցիչների մակարդակով բանակցությունների շարժառիթների, գործընկեր երկրներում դրանց արձագանքի և հնարավոր զարգացումների հետ կապված հարցեր: Կիրո Մանոյանի կարծիքով` այս փուլում Թուրքիայի համար առավել կարևոր է ոչ թե բանակցությունների արդյունքը, այլ բանակցությունները` որպես գործընթաց, որով նա Արևմուտքին ցույց է տալիս թե փորձում է հարաբերություններ կարգավորել Հայաստանի հետ:
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների կողմցի Մոսկվայում շատ արագ ընդունված հաղորդագրությունը ցույց է տալիս, որ կողմերը որոշակի համաձայնությունների են հասել դեռ բանակցությունների մեկնարկից առաջ: «Դա նշանակում է, որ ՀՀ և Թուրքիայի իշխանությունները նախնական շփումներ են ունեցել, որոնց մասին ՀՀ իշխանությունները լռել են»,- նշել է Կիրո Մանոյանը: Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական և Հայաստան-Թուրքիա հարաբերություններ հասկացությունների տարբերությանը:
Կիրո Մանոյանի ձևակերպմամբ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հայ-թուրքական հարաբերությունների մի մասն են միայն և չեն կարող կարգավորվել հայ-թուրքական հարաբերություններից անկախ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել