Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

2100 դրամը՝ շոշափելի ա՞ճ

«Իհարկե, մենք երջանիկ չենք այն չափերից, որով բարձրացնում ենք կենսաթոշակները, նվազագույն թոշակը։ Բայց երբ եղած բազայի վրա ենք նայում, տոկոսային բավական շոշափելի աճ է»,- փորձելով արդարացնել նվազագույն կենսաթոշակի այն չնչին բարձրացումը, որը նախատեսված է հաջորդ տարվա պետական բյուջեով, օրերս կայացած կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Խոսքը կենսաթոշակի բացառապես նվազագույն շեմի ավելացման մասին է։ Ավելացումն էլ լինելու է ընդամենը 2,1 հազար դրամ։ Մինչ հիմա նվազագույն կենսաթոշակը 26,5 հազար դրամ էր, հաջորդ տարի դառնում է 28,6 հազար դրամ։ Տոկոսային արտահայտությամբ աճը 7,9 տոկոս է։

Շոշափելի՞ է, թե՞ ոչ, կասեն կենսաթոշակառուները։ Բայց այն, որ այդ «շոշափելի» աճի արդյունքում կենսաթոշակառուների մի չնչին մասի կենսաթոշակն ավելանում է հազիվ 2,1 հազար դրամով, բավական է պատկերացնելու, թե դա ինչ սոցիալական նշանակություն կարող է ունենալ։

Այս բարձրացումը վերաբերում է կենսաթոշակառուների ընդամենը 3 տոկոսին։ Եթե հիմա նրանք ստանում են 26,5 հազար, հաջորդ տարի ստանալու են 28,6 հազար դրամ։ Ճիշտ 2,1 հազար դրամ է կառավարությունը գնահատել այն սոցիալական հետևանքները, որոնք նվազագույն կենսաթոշակ ստացողները կրել են համատարած թանկացումների պատճառով։

Մյուսների դեպքում, նույնիսկ դա էլ հաշվի չեն առել։ Մնացածը շարունակելու են ստանալ այնքան, որքան ստանում էին այս տարի։ Չնայած այս տարի առկա և հաջորդ տարի սպասվող ոչ պակաս բարձր գնաճին։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով 12-ամսյա գնաճը Հայաստանում հասել է 9,6 տոկոսի։

Կանխատեսվում է, որ տարին կփակվի 8,4 տոկոս գնաճով, ինչը կրկնակի բարձր է այն միջին թիրախային ցուցանիշից, որը սահմանված է։

Առաջնային գնաճի մասին դեռ չենք խոսում, երբ սննդամթերքի դեպքում այն անցնում է 16 տոկոսից։

Այսպիսի թանկացումների պայմաններում կառավարությունն այս տարի կենսաթոշակների բարձրացում ընդհանրապես չի արել։ Հաջորդ տարի էլ պատրաստվում է կենսաթոշակառուների 3 տոկոսի կենսաթոշակը ավելացնել 2,1 հազար դրամով։ Չհաշված, որ հաջորդ տարի էլ գնաճը շարունակվելու է, ու այս տարվա թանկացումների ֆոնին սպասվում է ևս առնվազն 5-6 տոկոս գնաճ։ Ու կրկին խոսքը առաջնային ապրանքների գնաճի մասին չէ։ Դրանց գնաճը սովորաբար շատ ավելի բարձր է լինում։

Պարզ է, որ այսպիսի գնաճային միջավայրում 2,1 հազար դրամով նվազագույն կենսաթոշակի ավելացումը որևէ խնդիր չի լուծում, որքան էլ Նիկոլ Փաշինյանը համարի, որ եղած բազայի վրա կենսաթոշակները շոշափելիորեն աճում են։ 7,9 տոկոսանոց աճը այսօրվա ու վաղվա բարձր գնաճի պայմաններում գուցե շոշափելի լիներ, եթե նվազագույն կենսաթոշակը, ասենք, 200 հազար դրամ լիներ։ Բայց ընդամենը 26,5 հազար դրամ է ու հայտարարվող «շոշափելի» աճից հետո դառնալու է 28,6 հազար դրամ։

Այսպիսի աճից, բնականաբար, կենսաթոշակառուները չեն կարող երջանիկ լինել։ Բայց տարօրինակ է, որ կառավարությունն էլ իրեն երջանիկ չի համարում։ Կարծես կենսաթոշակների բարձրացման բանալին իրենց ձեռքում չէ։

Բարի լինեիք՝ ոչ թե 2,1 հազար դրամով, այլ 21 հազարով բարձրացնել, ո՞վ էր ձեզ խանգարում կամ ձեր ձեռքը բռնում. մուրճն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ։

Ավելի շատ բարձրացնեիք, որպեսզի ձեզ երջանիկ զգայիք։ Այլ բաների համար լավ էլ կարողանում եք առատ ծախսեր անել, բայց երբ հերթը հասնում է սոցիալական խնդիրներին, պարզվում է, հնարավորություններ չկան։

Մի քիչ ավելի համեստ լինեիք ձեր պարգևատրումների ու ճոխությունների մեջ, փոխարենը՝ եղած ռեսուրսներն ուղղեիք թանկացումների հետևանքով սոցիալական խոցելի խմբերի կորուստների մեղմմանը։

Այդքան շատ էիք մտածում կենսաթոշակառուների ու սոցիալական մյուս խոցելի խմբերի մասին, դեմ չգնայիք կենսաթոշակների ու նպաստների ինդեքսավորման վերաբերյալ ներկայացված առաջարկությանը։ Առաջարկությունը, որը նպատակ ուներ գոնե զրոյացնել գնաճի ազդեցությունը այս մարդկանց վրա, կառավարությունը տապալեց, հետո էլ արդարանում է, թե երջանիկ չէ, որ կենսաթոշակներն ընդամենը 2,1 հազար դրամով է կարողացել ավելացնել։

Այն, ինչ նախատեսվում է հաջորդ տարի նվազագույն կենսաթոշակի բարձրացման առումով, նույնիսկ այս տարվա գնաճի ազդեցությունը չի փակում, ուր մնաց թե՝ մյուս տարվա գնաճինը փակի։ Ու սրանով ուզում եք ասել, թե այս մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ քայլեր եք անում։

«Կենսաթոշակների բարձրացումը մեր շարունակական պարտավորությունն է։ Այդ պարտավորությունն առավել արդյունավետ դարձնելու միջոցը տեսնում ենք առավել արդյունավետ ու զարգացած տնտեսություն ունենալու մեջ։ Մենք կենսաթոշակների նվազագույն չափը ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց օրինակ՝ գիտության ոլորտում դարակազմիկ աշխատավարձեր ու ֆինանսավորում ենք ավելացնում։ Մենք հույս ունենք, որ կրթության ու գիտության, տեխնոլոգիաների ոլորտում մեր ներդրումները շղթայաբար բերելու են այնպիսի էֆեկտի, որ հնարավորություն ունենանք ավելի գործունակ և արդյունավետ սոցիալական ապահովության համակարգ ունենալ»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Գործունակ և արդյունավետ սոցիալական ապահովության համակարգ ունենալու ցանկությունը, անշուշտ, լավ է։ Այլ բան, թե այս տեմպերով ու այս իշխանության հետ դեռ քանի տարի կպահանջվի դրան հասնելու համար։

Չորս տարվա ընթացքում կարողացել են կենսաթոշակի համընդհանուր բարձրացում անել ընդամենը 1 անգամ, այն էլ՝ հազիվ 3 հազար դրամի չափով։

Ի՞նչ հույսով պիտի մարդիկ սպասեն, որ հետո ավելի լավ է լինելու։ Սոցիալական խնդիրներն այսօր են զգացնել տալիս, դրանց հետևանքներն այսօր է պետք վերացնել, և ոչ թե հույսով անել, թե վաղն ավելի լավ է լինելու։

Չորս տարի է՝ մարդիկ միայն դատարկ խոստումներ են լսում և ուրիշ ոչինչ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

https://168.am