Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է

Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները
Հայաստան

«Երևի մեր վարչապետը մոռացել է, որ իր համար մեքենաների տակն էինք պառկում․ սխալ կայանման համար 3 անչափահասի հոր են կալանավորել»․ բողոքի ակցիա (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանց պնդմամբ՝ պարեկային ծառայության աշխատակիցները ավտոմեքենայի սխալ կայանման համար նկատողություն են արել երիտասարդ տղամարդու, վերջինս ընդունել է իր սխալը, ապա ասել, որ 5 րոպեից մեքենան դուրս կբերի նշված հատվածից, քանի որ մարդու է սպասում, դրանից հետո ծեծկռտուք է սկսվել երիտասարդի և պարեկների միջև։

«Իմ տղեն մեքենայից իջել է, ասել է՝ մեքենան տարեք, չեն համաձայնվել, բիրտ ուժ են կիրառել, իմ տղան ուժ չի կիրառել, միայն պաշտպանվել է, երբ իրեն խփել է պարեկը։ Հիմա որոշում են կայացրել, որ 3 անչափահաս երեխայի հորը նստացնեն, կալանավորեն․․․ Ես պահանջում եմ արդարություն, մենք սրա համար էինք պայքարե՞լ, որպեսզի անմեղ մարդիկ գնան նստեն, ինչի՞ համար, ընդամենը սխալ կայանելու համար։ Հանցագործներն այսօր փողոցներով ման են գալիս, արդար, աշխատող մարդիկ պիտի գնան նստեն, էս երկրի մեջ էլ ապրել կարելի՞ է․․․»,- լրագրողների հետ զրույցում ասաց երիտասարդ տղամարդու՝ Սերգեյ Շաքարյանի մայրը։

Քաղաքացիների պնդմամբ՝ պարեկային աշխատողը սխալ ցուցմունք է տվել, ինչն իրենք ապացուցել են դեպքի վայրի տեսախցիկներից հանված տեսանյութերով։ Ասում են՝ 2 անգամ դատարանն արդարացրել է Սերգեյին, սակայն այսօր դատավոր Տիգրան Սիմոնյանը նրան կալանավորելու որոշում է կայացրել․

«Առանց նյութերը քննելու որոշում է կայացրել՝ կալանավորում։ 2 դատ հաղթել ենք, պետք է դատավարություն լիներ՝ քննություն, բայց կալանավորում չպետք է լիներ, 2 ամիս ազատության մեջ պետք է մնար, բայց կալանավորեցին․․․»։

 Ակցիայի մասնակիցներն ասացին, որ այս պահին Կառավարությունից պաշտոնյաներ են մոտեցել իրենց և կալանավորված երիտասարդ տղամարդու հորը և փաստաբանին հրավիրել են ներս․

«Թող քննություն լինի, մենք դեմ չենք քննությանը, բայց կալանքի տակ չվերցնեն, ինքը ոչ մարդասպան ա, ոչ հանցագործ։ Սխալ կայանելու համար մարդուն 2 ամիս կալանքի տակ վերցնեն՝ մինչև դատը լինի՞, նման բան լսե՞լ եք»։

Կառավարության շենքից դուրս գալով՝ երիտասարդի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրեն փոխանցել են, որ Կառավարությունն ի վիճակի չէ այդ հարցը լուծել․

 «Ասացին՝ մեր կառավարությունը, մենք իրավունք չունենք դատական համակարգին․․․ Ես էլ իրենց ասացի՝ դուք իրավունք չունեք դատական համակարգին ստիպելու, դուք ունեք ոստիկանապետ, որը ենթարկվում է վարչապետին, թող ինքն իր ոստիկանապետին ասի՝ էս ի՞նչ ես անում, քո քննիչները, քո միլիցեքը, քո քյալամ հավաքող պարեկները, որ բերել գցել ես, որ հարցաքննում են, ասում է՝ քյալամ էի հավաքում, դրանից է ձեռքերս սենց եղել, դու բերել լցրել ես, որ ժողովրդին մի հատ սխալ կայանման համար կալանավորո՞ւմ ես․․․ Ես այս հարցը սենց չեմ թողնելու մնա, բոլոր նյութերը կտարածեմ ու կապացուցեմ, որ ոչ ոստիկանապետ գոյություն ունի, ոչ վարչապետ, ոչ էլ երկիր․․․ Բա մի հատ 2-րդ գիծ կանգնելու համար բռնես դատես, տանես կոխես բերդ, երևի մեր վարչապետը մոռացել է, որ մեքենաների տակն էինք պառկում իրա ընտրություններին, ինչի՞ չէին տանում մեզ կոխեին բերդ․․․»։