Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ է դրել Ռուստամ Մուրադովի դերը գերիներին ազատ արձակելու գործում
Գերիների հարցը մնում է թիվ մեկ հարցը մեր օրակարգում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 14-ին ասաց պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ քանի դեռ գերիներ կան, ցանկացած քննարկման ժամանակ նրանց հարցը պետք է լինի թիվ մեկն օրակարգում։
Պատգամավորն առաջարկեց հանել ներքին օրակարգից գերիների մասին «շահարկումները»՝ հավաստիացնելով, որ դա կհանգեցնի խնդրի հանգիստ լուծմանը։ «Մենք պետք է առաջ գնանք այն իրողություններով, որոնք նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեզ մոտ պոչեր են մնացել ոչ միայն առաջին պատերազմից (Ղարաբաղի – խմբ.)։ Գերիների հարցերով զբաղվում են, եւ եթե չզբաղվեին, ապա վերադարձ չէր լինի։ Այդ գործընթացը կրում է մշտական բնույթ»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը։
Մեկնաբանելով լրագրողի պնդումը, թե գերիների վերադարձի հարցով զբաղվում է Ռուսաստանը, նա պատասխանեց. «Լո՞ւրջ։ Ռուստամ Մուրադովն այն պաշտոնյան է, որը զբաղվում է հարցով, որն ամրագրված է որպես հրադադարի մասին հայտարարության պահանջ»։
Նրա համոզմամբ՝ Հայաստանում սկսվել է խարդավանքների նոր պրոցես, դրանք թաքնված տեսախցիկներն են՝ ներքին քաղաքականության մեջ շարունակական լարվածություն պահպանելու նպատակով։ «Դա անում են հայտնի կուսակցությունների ներկայացուցիչները դրսում եւ փոխանցում են այստեղ իրենց ճաշակով կտրած (նկատի ունի խորհրդարանի նախագահի սկանդալային տեսանյութը, որը մեղադրում էր գերիներին դասալքության մեջ – խմբ.), եւ դրանից հետո բխում է հրատապ հարցի քննարկում (խորհրդարանում – խմբ.)»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...