Միջազգային փորձագետներն ուսումնասիրում են «Նաիրիտի» գործարանը
Օգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհի հաջորդ օրը ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին պատասխանել են Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետ՝
Ուիլիամ Քրուզ-Մորեյ (Ֆրանսիա, ERCC), Hazmat & CBRN (քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային) ավագ տեխնիական խորհրդատու
Մելվիանա Հեդեն (Շվեդիա, ERCC), շրջական միջավայրի պահպանության մասնագետ/էկոլոգիական հարցերով ինժեներ, աշխատում է թափոնների կառավարման ոլորտում
Լոուրեն Նիկոլ (Շվեյցարիա, SDCA), շրջակա միջավայրի և անվտանգության փորձագետ:
Սեպտեմբերի 11-ին փորձագետները ժամանել են Հայաստան և այցելել ՀՀ ԱԻ նախարարություն, որտեղ նրանց ներկայացվել է գործարանի ներկա վիճակն ու առկա խնդիրները: Դրանից հետո նրանք այցելել են «Նաիրիտ» գործարան՝ տեղում ծանոթանալու հրդեհի հետևանքով այրված պահեստարաններին և գործարանի տարածքում պահվող քիմիական նյութերին: «Նաիրիտի» գործադիր տնօրեն Ռ. Սաղաթելյանը փորձագետներին հակիրճ ներկայացրել է գործարանի պատմությունը, հրդեհից հետո ստեղծված իրավիճակը, գործարանի տարածքում պահպանվող նյութերը և դրանց բնութագրերը:
Իրավիճակին նախնական ծանոթացումից հետո փորձագետներին ընդունել է ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը:
Շնորհակալություն հայտնելով արագ արձագանքի համար՝ ԱԻ նախարարն ընդգծեց, որ հայկական կողմն ակնկալում է ստանալ առկա խնդրի հրատապ ու արդյունավետ լուծման առաջարկներ՝ ապագայում բացառելու համար հնարավոր արտակարգ պատահարները:
Փորձագետները պատրաստակամություն հայտնեցին իրենց փորձն ու գիտելիքն ի սպաս դնել այս խնդրի լուծման համար: Առաջիկա օրերին նրանք կշարունակեն ուսումնասիրությունները (ՀՀ օրենսդրական դաշտ, քիմիական նյութերի և թափոնների պահպանման, դրանց իրացման կամ չեզոքացման հնարավորություններ, մարդկանց և շրջակա միջավայրի համար առկա ռիսկեր և այլն): Առաքելության ավարտին փորձագետները հանդես կգան առաջարկությունների փաթեթով, որը հիմք կհանդիսանա ծրագիր մշակելու համար:
Փորձագիտական խումբը Հայաստանում կաշխատի երկու շաբաթ՝ հետազոտություններում ներգրավելով նաև այլ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը