Մասսայական պատվաստումը հղի է լրջագույն վտանգներով, այս տեմպերով «հայկական շտամ» էլ կգեներացնենք. Դոկտոր, պրոֆեսր Գրիգորյան (տեսանյութ)
Նոր՝ «Օմիկրոն» շտամի վերաբերյալ ամենատարբեր սենսացիոն լուրեր են շրջանառվում ամենատարբեր ԶԼՄ-ներով, բայց դեռ որևէ պաշտոնական հաղորդագրություն մահվան դեպքի մասին չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, առողջապահության կազմակերպիչ Սամվել Գրիգորյանը։
Նրա խոսքով` նույնիսկ կա տեղակատվություն, որտեղ որոշ բժիշկներ նշում են, որ այս վարակը մարդիկ շատ ավելի թևթև են տանում, ոտքի վրա, գրիպանման երևույթներ են, համ ու հոտը չի կորում, հիմնական արտահատող երեւույթը հոգնածությունն է, սա էլ շատ նախնական տվյալներով։
«Եվ այս ամենով հանդերձ ինչու է այսպիսի մեծ աղմուկ բարձրացել: մտահոգություններից մեկն էլ այն է, որ պատվաստանյութը, որն այսօր կիրառվում է, կարող է շրջանցել այս վիրուսին» -, ասել է Գրիգորյանը։
Պրոֆեսորի ենթադրությամբ` ՀՀ առողջապահության նախարարության գործելաոճը հանրային առողջապահության խնդիրներին համահունչ չի, դա այլ օրակարգ է, և իրենք դրսից հրահանգներ են ստանում և ըստ այդմ կատարում դրանք։
«Մասսայական պատվաստումը հղի է լրջագույն վտանգներով, այս տեմպերով մենք շուտով «հայկական շտամ» էլ կգեներացնենք», - նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ