Ադրբեջանի զորքերը կուտակվել են Սյունիքի հետ սահմանին, Բաքուն մեկ հարվածով ուզում է կիսել ՀՀ-ն. Հրանտ Միքայելյան
Իմ տեղեկատվությամբ՝ Ադրբեջանի զորքերը կուտակվել են Սյունիքի հետ սահմանին, Ադրբեջանն իր հարցերը չի լուծել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Նրա դիտարկմամբ՝ նախ՝ Ադրբեջանն ուզում է Արցախից ամբողջությամբ ուշադրությունը շեղել դեպի Սյունիք, ինչը, ինչպես տեսնում ենք, շատ լավ ստացվում է։ Երկրորդը՝ Սյունիքով միջանցքի բացումն է, որն Ադրբեջանն ուզում ուժով ՀՀ-ին պարտադրել, 3-րդը՝ որքան հնարավոր է Հայաստանի Հանրապետությունից պոկել ռազմավարական նշանակության դիրքեր, ստեղծել մի շարք պլացդարմեր՝ հետագայում ՀՀ-ի վրա հեշտությամբ հարձակվելու, և մեկ հարվածով ՀՀ-ն կիսելու համար՝ օրինակ` Վայոց ձորը՝ Սյունիքից։ Ավելին, Գեղարքունիքի հատվածում այդպիսի մի պլացդարմ, ըստ էության, արդեն ստեղծել է։
Բանախոսն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին, այս համատեքստում տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում Թուրքիայի դերակատարմանը, Արցախի հարցին, ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև հասարակության վերաբերմունքին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել