Պայթյունի ձայներ էինք լսում. մարտերը երեկ Իշխանասար գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա են ընթացել
Նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան սահմանագոտու Սիսիանի ուղղությամբ մի քանի ժամ ընթացած մարտերի տեղանքին ամենամոտը Իշխանասար գյուղն է եղել: Բնակիչների համար կատարվածն անսպասելի է եղել:
«Կրակում էին՝ ոչ գյուղի ուղղությամբ, բայց վերեւներում կար, խառն էր վիճակը: Մառախուղ էր երեկ, չէր նկատվում՝ ինչ էր, ինչ չէր, բայց կրակոցների ձայներ կային: Ուղիղ գծով մարտական գործողությունների հատվածից գյուղը երևի մոտ 7 կմ է հեռու»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց գյուղացիներից մեկը:
Գյուղի մեկ այլ բնակչի խոսքով էլ՝ կրակոցների ու պայթյունի բարձր ձայներ են լսել. «Կրակոցներ ենք լսել, վախենալու էր՝ պայթյունի բարձր ձայներ կային, ամենամոտը մենք ենք, այստեղից ավելի վերեւ այլ գյուղ չկա:
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 16-ից՝ ժամը 18։30-ից, ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։
Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի. առայժմ պաշտպանական գերատեսչությունը ճշտված տվյալներ է հաղորդել մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։
«Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- հայտնել էր ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա. հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել