«Նա խաբեբա սրիկա է, 100 հոգու պարտք է». Բյուրականցիներն՝ ընդդեմ համայնքի ղեկավար նոր ԺՊ-ի (տեսանյութ)
Բյուրական համայնքում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գեւորգյանի:
«Նա խաբեբա սրիկա է, 100 հոգու պարտք է: Ինքը ոչ թե պետք է գա գյուղապետ, այլ իրեն դատեն: Մարդկանց տարել է Ռուսաստան, աշխատացրել է, փողերը չի տվել»,-ասաց գյուղացիներից մեկը:
Բյուրականի մեկ այլ բնակիչ էր ասաց, որ դեկտեմբերի 5-ին ընտրություն է, դրանից հետո կորոշվի, թե ով է այստեղ լինելու համայնքի ղեկավար: Գյուղացիները թույլ չեն տալիս, որ համայնքի ղեկավարի ԺՊ-ն մտնի համայնքապետարանի շենք:
«Սա՞ է ժողովրդավարական երկիրը: Ոստիկանությամբ բերում են մի հատ ապուշի, խաբեբայի, դնեն մեզ համայնքի ղեկավար: Սա՞ է Հայաստանը»,- նշեց ակցիայի մասնակիցը:
«Կարելի է հայտարարել՝ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, այսպես չէ՞»,- նշեց ակցիայի մեկ այլ մասնակից:
«Սա ժողովրդավարությո՞ւն է, սա՞ է Նիկոլի ժողովրդավարությունը: Այս ի՞նչ է կատարվում: Թող ինքը գա այստեղ, ներկայանա ու ասի՝ ինչո՞ւ է այսպիսի վիճակ: Հայաստանի բոլոր գյուղերում նույն վիճակն է, անհարմար չե՞ն զգում իրենց»,- նշեց համայնքի բնակչուհիներից մեկը:
«Որոշ աղբյուրներից լսել եմ, հենց Փաշինյանն ասել է՝ պետք է ինքը գնա, նստի այդտեղ, վերջ: Տենց էլ անում են: Բերել են, այնպիսի մարդու են ներկայացնում, վաղը որ մեզ հարցնեն, չենք կարողանալու ասել՝ Բյուրականից ենք»,- ասաց ակցիայի մասնակիցը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...