Կապան հասնելու համար 7-8 կիլոմետրանոց ճանապարհը դառնում է 150 կիլոմետր. Փարսյանը` Ճակատենում ադրբեջանական անցակետի մասին
Ցավոք սրտի, ինչ մտավախություն, որ ունեի, իրականացավ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապանում ՏԻՄ ընտրություններին հաղթած, ներկայիս քաղաքապետ Գեւորգ Փարսյանը` անդրադառնալով այսօր գիշերվանից Ճակատենում ադրբեջանական անցակետ տեղադրելու մասին հայտարարությանը:
«Դա շատ լուրջ խնդիր է մեզ համար, որովհետև այդ բնակավայրերը մեծ հաշվով հիմա այդ ճանապարհի փակման դեպքում այլընտրանքային ճանապարհ չունեն, միակ այլընտրանքային տարբերակը Մեղրիով է: Փաստորեն Կապան հասնելու համար 7-8 կիլոմետրանոց ճանապարհը դառնում է 150 կիլոմետր: Միակ կարճ այլընտրանքային ճանապարհը, որ կառուցվել է 90-ականներին, անտառամիջյան և շատ դժվարանցանելի ճանապարհ է, որի վրա պետք է մեծ աշխատանո տարվի: Վաղվանից արդեն պետք է մտածենք մեր այդ 6 գյուղերի բնակիչների մասին: Դեռ ամբողջական տեղեկություն չունեմ: Նոր տեղեկացա, որ մաքսակետ է տեղադրվում, իսկ թե որքանով է նպատակահարմար լինելու մեր քաղաքացիների՝ այդտեղով անցնելը, դրա մասին լրացուցիչ կխոսեմ»,- ասաց նա:
Նրա խոսքով`պարենային խնդիրները լուծելու համար կա Մեղրիով ճանապարհի տարբերակը, այդ խնդիրը համոզված է, որ լուծվելու է:
«Այդ վեց գյուղերում ապրում է մոտ 600-700 բնակիչ: Աշխատանքները արդեն 2 օր է՝ իրականացվում են, այն օրվանից, երբ Որոտանի հատվածում մաքսակետ տեղադրվեց: Գործադիր իշխանության հետ նիանշանակ համագործակցելու ենք բոլոր պաշտոնական մակարդակներում, դա անխուսափելի է, չէ, որ Կապանը համայնք է, պետության մի մաս, պետք է միասնական ուժերով հաղթահարենք այս ամենը: Հունիսի 20-ին ժողովուրդն իր ընտրությունը կատարեց, ձևավորված է իշխանություն, որի գլուխն էլ Նիկոլ Փաշինյանն է, կա կառավարություն, ՏԻՄ-եր, համագործակցությունն անխուսափելի է»,- ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել