Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուս Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)

Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Հայաստան

«Առաջին անգամ էր Ռոբերտ Քոչարյանն այդ դիրքում. դա հստակ արդյունքների կհանգեցնի». Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանի (ԱՄՆ) կարծիքով՝ ստեղծված իրավիճակում խաղաղության դարաշրջան հաստատելու վերաբերյալ իշխանությունների հայտարարություններն անիմաստ են:

«Շուշիի վերջին միջադեպը միակը չէ, և սա խոսում է այն մասին, որ քանի դեռ հանդես ես գալիս թույլ դիրքերից, չունես ամուր երաշխիքներ՝ անվտանգության համար, խաղաղության դարաշրջանի մասին խոսելը ոչ միայն անիմաստ, այլ երբեմն նաև ծիծաղելի է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ բնական է, որ հավերժական թշնամիներ չեն կարող լինել, ինչ-որ մի օր գուցե հնարավոր լինի այդ խաղաղությունը հաստատել, բայց ըստ քաղաքագետի՝ խաղաղություն հաստատելու պահը և պայմաններն են կարևոր:

«Սա իր մեջ շատ լուրջ սպառնալիքներ է պարունակում. Երբ դու թույլ դիրքերով ես խաղաղության գնում, դու խաղաղություն ես մուրում, ոչ թե այդ խաղաղությանը հասնում ես բնական կերպով: Շատ պարզ է, որ այդ խաղաղությունը քեզ տալու համար քեզանից պահանջելու են զիջումներ, քեզանից պահանջելու են առավելագույնը, որ կարող են քեզանից ստանալ, ինչը հիմա մենք տեսնում ենք»,- ընդգծեց նա:

Ռոբերտ Մարգարյանն անդրադարձավ նաև «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած որոշ թեզերի:

«Դուք կարող եք միջանցք կամ ճանապարհ կոչել, դա չէ կարևորը, կարևորը երևույթն է, երբ մեր թշնամի պետությունը, որի հետ մեկ տարի առաջ պատերազմի մեջ էինք գտնվում, հիմա էլ շարունակում ենք զոհեր ունենալ, դու առանց որևէ նախապայմանների քո սահմանները բացում ես, որպեսզի նրանք գան՝ հանգիստ քո տարածքով անցնեն, օգտվեն քո հնարավորություններից:

Հիմնական խնդիրը սա է: Այսինքն՝ դու տրամադրում ես ճանապարհ, որպեսզի թշնամին գա՝ անցնի, և այդ ընթացքում անվտանգության տարբեր խնդիրներ կարող են քեզ համար առաջանալ մինչև այն ժամանակ, երբ դու չունես այդ երաշխիքները, երբ դու չես հզորացել: Նույնիսկ, եթե վերահսկողություն ունենաս այդտեղ, այդ ընթացքում տարբեր գործընթացներ կարող են տեղի ունենալ:

Նույն հարցազրույցի ժամանակ թրքացման վերաբերյալ հարցը նա փորձեց շրջանցել, ասելով, թե չի հասկանում՝ ինչ է թրքացումը: Թրքացումը հենց սա է, երբ դու ճանապարհներդ բացում ես թշնամու առաջ, թշնամին այդտեղով գալիս-գնում է, կամաց-կամաց այդտեղ գալու է՝ հաստատվի, հնարավոր է՝ տարածքներ գնի, այդտեղ սկսի բիզնեսներ դնել, այսինքն՝ այդտեղ աստիճանաբար սկսում է հայաթափվել, և փոխարենը՝ քո հարևաններն են գալիս-հաստատվում: Եթե նույնիսկ այդ տարածքը քո վերահսկողության տակ է, այլևս քոնը չի լինելու, լինելու է այն, ինչ Ալիևն էր ասել, այսինքն՝ քայլելով կգանք, գնացքներով կգանք, մեքենաներով կգանք, բայց մեկ է՝ կգանք»:

Հարցին՝ այս օրերին քննադատության թիրախում է ընդդիմությունը, որն ահազանգում է սպասվող երկրորդ կապիտուլյացիոն փաստաթղթի մասին, բայց գործողություններ չի անում՝ դա կանխելու համար. երեկ տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքը ի՞նչ խնդիրներ լուծեց, արդյո՞ք այս ձևով հնարավոր լինելու է կանխել երկրորդ կապիտուլյացիան, ինչպես իրենք են պնդում, և իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց.

«Իհարկե, տարբեր տեսակետներ կան տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ: Ոմանք հիասթափված են, քանի որ ենթադրում էին, որ պետք է գործնական քայլեր լինեին՝ փողոցներ փակել, ապստամբություն, ընդվզում, ընդհուպ՝ հասնել իշխանափոխության: Բայց ոմանք էլ համոզված են, որ այդ հանրահավաքն ընդհանրապես նման հանրահավաք չէր և նման կոչ էլ չէր կատարվել, դա ուներ իր հստակ նպատակը, և այն նպատակը, որի համար այն կազմակերպվել էր, իրականություն դարձավ հանրահավաքի ավարտին:

Դա համազգային դիմադրության շարժման մեկնարկի հայտարարությունն էր: Այդ դիմադրությունը ոչ միայն Հայաստանինն ու Արցախինն է, այլ նաև դրան միանում է Սփյուռքը: Ոմանց համար կարող է դեռ պարզ չլինել, թե դիմադրություն ասելով՝ ինչ ենք հասկանում, բայց ես վստահ եմ, որ եթե այդ դիմադրության թեման առաջ է քաշվել, դա իրենից ենթադրում է որոշ գործողություններ, որոնք պետք է տեսնենք հաջորդական օրերին:

Շատ պարզ է, որ խելացի պայքար տանող մարդը, հատկապես, երբ դիմացը կանգնած է Նիկոլ Փաշինյանը, առաջին հանրահավաքի ժամանակ չի հայտարարի՝ ես նոյեմբերի 10-ին գնում եմ՝ կառավարության շենք գրավեմ, 11-ին՝ ԱԺ գրավեմ, շատ պարզ է, որ դու այդ պրոցեսը ունես մտքիդ մեջ, բայց հերթով պետք է իրականացնես»:

Քաղաքագետը հույս հայտնեց, որ ընդդիմության հանրահավաքին կհաջորդեն հետագա քայլերը.

«Ես կարծում եմ՝ ինչ-որ քայլեր կլինեն: Դժվար եմ պատկերացնում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գա, կանգնի բեմի վրա, հայտարարի դիմադրության մասին՝ չունենալով հստակ պատկերացում, թե այդ դիմադրություն ասելով՝ ինչ են ուզում անել»:

Դիտարկմանը՝ շատերն ասում են, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններից առաջ էլ ասում էր՝ կրելու ենք, բայց չհաղթեց ընտրություններում, և հիմա հնարավոր է, որ այդ գործողություններն էլ որևէ արդյունք չտան, նա արձագանքեց.

«Ընտրությունները մի քիչ տարբեր պրոցես են, որովհետև վերջին հաշվով ժողովրդի ձայնն է ընտրություններում որոշիչը, բայց այս գործընթացը, որը սկսվում է, կախված է ուղղակի ղեկավարությունից, որ կարողանաս ճիշտ ղեկավարել և ժողովրդին դուրս բերել փողոց: Սրանք տարբեր գործընթացներ են:

Նախորդ տարվանից մինչև հիմա իշխանափոխության տարբեր շարժումներ են եղել Հայաստանում: Մինչև պատերազմը արդեն ուզում էր ընդդիմությունը համախմբվել, նախորդ տարվա հոկտեմբերի համար մեծ հանրահավաքի հայտարարություն եղավ, բայց պատերազմը սկսվեց, և այն իրականություն չդարձավ:

Այդ ժամանակ խնդիրը պատերազմը չէր, մենք ո՛չ Շուշի էինք կորցրել, ո՛չ 5000 զոհեր ունեինք, ո՛չ Արցախն էինք տվել: Պատերազմը փոխեց գործընթացը: Պատերազմից հետո սկսվեց «Հայրենիքի փրկության շարժում»-ը, դա էլ ձգտում էր իշխանափոխության, բայց ամբողջովին տարբեր էր այն ձևաչափից, որն այսօր է: Ընտրությունների փուլը լրիվ տարբեր էր: Իսկ երեկվանից սկիզբ է դրվել պայքարի նոր փուլի, որն ամբողջովին տարբեր է լինելու վերոնշյալ պայքարներից: Նույնիսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդես գալն այդտեղ տարբեր էր: Մինչև երեկ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական շրջանում հանդես էր եկել՝ որպես քաղաքական դաշինքի ղեկավար, ով ուզում է հաղթել և մտնել խորհրդարան, բայց երեկվանից նա ընդդիմադիր լիդեր էր, որ ձգտում է իշխանափոխության: Առաջին անգամ էր, որ Ռոբերտ Քոչարյանն այդ դիրքում էր: Դա ինձ հույս է տալիս, որ այս գործընթացը տարբեր է նախորդներից և հստակ արդյունքների կհանգեցնի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում