Իշխանափոխության հոտ է գալիս. Նիկոլի «դիմակահանդեսը» սպասվող փողոցային բումից է. Միհրդատ Մադաթյան
Իշխանությունն այսօր լուրջ խնդիր ունի ազատ խոսքի հետ, և կամայական կերպով փորձում է ազատ խոսքը լռեցնել, որի առաջին հարվածն ուղղվեց ԶԼՄ-ների դեմ։ Նախ՝ Աժ-ում ազատ տեղաշարժը սահմանափակվեց, հետո վիրավորանքի մասին օրենքի տեսքով, ու հիմա արդեն դիմակ կրելու խստացմամբ նաև բաց տարածքներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Նրա դիտարկմամբ՝ այսպես կոչված կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ, ժողովրդի վրա կիրառվում է բերանը փակելու կոնցեպտը։ «Իշխանությունը շատ լավ տեսնում է, որ հասունացել է փողոցային պայքար, որի դեմն առնել հնարավոր է այս կորոնավիրուս կոչվածով, և աբսուրդային ռեպրեսիվ մեթոդներ է կիրառում այն հիմնավորելով իբրև կորոնավիրուսի դեմ պայքար։ Վաղը, եթե ժողովուրդը դուրս եկավ փողոց, ոստիկանը գալու է ցրելու ոչ թե ազատ ցույց, այլ, իբր, ինքը կորոնավիրուսի դեմ է պայքարելու», ասել է Մադաթյանը։
Բանախոսը պնդել է, որ «Հայաստան» դաշինքի նպատակը մնացել է նույնը՝ օր առաջ ձերբազատվել այս ազգադավ իշխանություններից և դուրս են գալու փողոցային պայքարի։
«Հունիսի 20-ից հետո, ինչ «Հայաստան» դաշինքը մտել է ԱԺ, հանրության մեջ լուրջ տրամադրության է փոխվել, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվեց»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել