Կրակոցներ Աբովյան փողոցում
Աբովյան փողոցի սրճարաններից մեկում մի խումբ երիտասարդներ վիճել էին տուժողների հետ, ինչը շարունակվել էր նաև դրսում, և վեճի մասնակիցներից 24-ամյա մի երիտասարդ, որ Գյուլիքևխյան փողոցի բնակիչ է, հրազենով կրակել էր տուժողների ուղղությամբ։ Նոր մանրամասներ է հաղորդում ՀՀ ոստիկանությունը.
«Սեպտեմբերի 24-ին, ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Աբովյան փողոցի սրճարաներից մեկի մոտ հրազենային վնասվածքով քաղաքացի կա:
Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ահազանգեր ստացվեցին նաև «1-ին համալսարանական» հիվանդանոցից. մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներով 23 և 24 տարեկան երկու երիտասարդ էին բուժօգնության տեղափոխվել, որոնցից մեկն Էջմիածին քաղաքի բնակիչ էր, մյուսը՝ Առինջ գյուղի։
Օպերատիվ խմբի մի մասն Աբովյան փողոց, մյուսները բժշկական կենտրոն մեկնեցին։ Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, պոլիէթիլենային տոպրակով հագուստ, պարկուճներ ու գնդակներ:
Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում մի խումբ երիտասարդներ վիճել էին տուժողների հետ, ինչը շարունակվել էր նաև դրսում, և վեճի մասնակիցներից 24-ամյա մի երիտասարդ, որ Գյուլիքևխյան փողոցի բնակիչ է, հրազենով կրակել էր տուժողների ուղղությամբ:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Սեպտեմբերի 26-ի երեկոյան «1-ին համալսարանական» հիվանդանոցից նոր ահազանգ ստացվեց. ժամը 21.30-ի սահմաններում տուժողներից մեկը հիվանդանոցում մահացել էր:
Հոկտեմբերի 9-ին Գյուլիքևխյան փողոցի 24-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին հայտնաբերեցին առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող երիտասարդին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել