Ադրբեջանցիները գողացել են Խնածախի բնակչի երեք ձիերին. Ռուս սահմանապահները կարողացել են վերադարձնել երկուսին
Ադրբեջանցիները կրկին խոշոր եղջերավոր անասուններ են գողացել։ Այս անգամ ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի բնակիչներից մեկի երեք ձիերը։
Գյուղի բնակիչը ֆիքսել է, թե ինչպես են ադրբեջանցիները քշելով տանում ձիերին ու անցկացնում իրենց հսկողության տակ գտնվող տարածքը։ Բնակիչը անմիջապես դիմել է նախկին համայնքապետին։ Ներսես Շադունցը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ առավոտյան Խնածախի բնակչից զանգ է ստացել, որ իրեն օգնի։
«Առավոտ շուտ զանգեց, որ երեք ձին տարել են։ Ես էլ զանգեցի ռուս սահմանապահների հրամանատարին, ասացի, որ սոցիալապես անապահով է, միայնակ չորս անչափահաս երեխա է մեծացնում, օգնեն կարողանան հետ բերել։ Ճիշտ է, գործի չեմ, փորձում եմ չխանգարել, բայց եթե կարողանում եմ՝ օգտակար եմ լինում բնակիչներին»,- ասաց Շադունցը։
Ռուս սահմանապահները ադրբեջանական կողմից կարողացել են հետ վերադարձնել երկու ձիերին, մեկը շարունակում է մնալ ադրբեջանական ԶՈՒ-երի զինվորների մոտ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել