Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում 2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունը Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Մեկնարկել է ProBasket Ա Լիգան ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Թրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանը Միացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոնները Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ) Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)

Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններ
Կարծիք

ՌԴ համար խիստ կարևոր է, որպեսզի կապիտուլյանտ Նիկոլի պոչը լինի բացառապես Մոսկվայի ոտքի տակ. Արտակ Զաքարյան

Ի նկատի ունենալով, որ Հարավային Կովկասում տարբեր ռեգիոնալ խաղացողների շահեր են բախվել և դեռ բախվելու են, հետևաբար ՌԴ համար խիստ կարևոր է, որպեսզի կապիտուլյանտ Նիկոլի պոչը լինի բացառապես Մոսկվայի ոտքի տակ, և չփորձի այլ խաղեր տալ (հատկապես թուրքերի հետ)։ Նիկոլի կապիտուլյացիոն ռեժիմն այլևս ռուսական խոշորացույցի տակ է և ինչպես ընդունված է ասել «шаг в лево, шаг в право-расстрел»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը.

«Նիկոլի «վերընտրությունը» շնորհավորելիս, 2021թ հունիսին գերտերությունները նշել էին, որ Հայաստանը դեռ պետք է ցավալի որոշումներ կայացնի։ Արցախում ստատուս քվոյի արմատական փոփոխությունից և Սյունիքը ռազմավարական բախման օջախ դարձնելուց հետո, Նիկոլի «գործողությունները» մեր համար, առ այսօր բացառապես կորստաբեր են եղել։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում քննարկվել է նաև 2020թ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի հայտարարություններով, Սյունիքով դեպի Նախիջևան գնացող ճանապարհը վերահսկողության տակ վերցնելու ընթացակարգերը։

Կարծում եմ, որ Պուտին-Փաշինյան աշխատանքային հանդիպման ոչ ֆորմալ շփումների ընթացքում Մոսկվան փորձել է նաև հասկանալ, թե ի՞նչ նոր փորձանք կարող է բերել Նիկոլի կապիտուլյացիոն ռեժիմը Հարավային Կովկասում, եթե հանկարծ Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշի ուժի կիրառման միջոցով (թեկուզ քիչ հավանական է) պաշտպանել իր ռազմավարական շահերը։ Քանի որ նույնիսկ ռուսների համար կարծես պարզ չէ, թէ ու՞մ է վերջում խաբելու Նիկոլը. Արևմուտքի՞ն ի դեմս անգլո-թուրքական շահերի, Արևելքին՝ ի դեմս Իրանի և նրա խաղաղօվկիանոսյան գործընկերների, թե Հյուսիսին՝ ի դեմս Ռուսաստանի ու նրա ԵԱՏՄ անդամ գործընկերների։

Զարմանալի չի լինի, եթե Նիկոլն առաջիկայում ոչ ֆորմալ շփումներ ունենա նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բոլորի հետ առևտուր անելու, բոլորին-բոլորի դեմ հանելու, բոլորի խնդիրները խճճելու «վարպետը», արդյունքում բոլորին հանելու է Հայաստանի դեմ։ Այդպես եղավ նաև Արցախի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում՝ նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, որի արդյունքում Արցախը ռազմա-քաղաքական առումով մնաց մեն-մենակ թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմում։

Մեկ տարի անց, տարածաշրջանային գործընթացներից աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ իրավիճակի բերումով Հայաստանը կարող է շանսեր ունենալ վերականգնելու իր կարևոր դերակատարումը ռեգիոնալ պրոյեկտներում։ Բայց մեր կապիտուլյացված «իշխանությունը», հայտնի պատճառներով, մաքսիմալ բարոյալքված ու չգոյացած է միջազգային ասպարեզում։ Ափսոսանքով պետք է արձանագրենք, որ որպես պետություն՝ ոտքի կանգնելու, մեջքներս ուղղելու և արժանապատիվ ապրելու մեր միակ հնարավորությունը հենց այս օրերին փոշիացվում է։

Այն սկսվեց 2021թ հունիսի 20-ի ընտրություններից հետո։

Պատճառն այն է, որ.

ա) Նիկոլի իշխանությունը Հայաստանի կապիտուլյացիայի միակ հեղինակն է և օբյեկտիվորեն չի կարողանում դիմակայել թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիային։ Այսինքն չունի ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական ռեսուրսներ՝ դիմակայելու համար։

բ) 2018թ ապրիլի հայտնի իրադարձությունների արդյունքում, Հայաստանում սորոսախառը իշխանության բերված, առայժմ «ռուսոֆիլ» դարձած, դրսում անտիռուս խաղացող «Քաղպայմանագիրը», այլևս չունի ոչ մի արտաքին ուժի գործընկերային վստահություն։ Հետևաբար, բոլորը փորձելու են Նիկոլին պահել կարճ թոկի վրա՝ մաքսիմալ վերահսկելի, և օգտագործելու են որպես անվերապահ կատարածու։

Հատկապես Ռուսաստանն ու Թուրքիան։ Իսկ կարճ ժամանակ հետո՝ նաև Իրանն ու ԱՄՆ-ը։ Արդյունքում՝ Հայաստանն իր շահերով, տարածքներով ու զարգացման հեռանկարով դառնալու է աշխարհաքաղաքական մեծ առևտրի հաշիվը փակելու և բոլորին գոհացնելու միակ մանրադրամը»։