Գառնիում միջոցառման մասին նախապես տեղեկացվել է լիազոր մարմնին․ հարսանիքին ոչ թե ռաբիս է հնչել, այլ ...
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված հարսանեկան խնջույքի ժամանակ ռաբիս երաժշտություն չի հնչել։ Facebook-ի պաշտոնական էջում ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հանդես է եկել պարզաբանող հայտարարությամբ՝ արձագանքելով համացանցում լայնորն քննարկվող ու քննադատվող փակ միջոցառմանը։
Նշվում է, որ տարածվող տեսանյութում հնչող ռաբիս երաժշտությունը ոչ թե արգելոցի տարածքից է, այլ լսվում է հարակից օբյեկտներից մեկից։ Ըստ հաղորդագրության՝ միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» և «Ծիրանի» խմբերի կատարումները։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով կամ ինչպես է թույլ տվել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանի տարածքում մասնավոր փակ միջոցառում անցկացնել, ՊՈԱԿ-ն ընդգծում է, որ նախապես տեղեկացրել է լիազոր մարմնին և ստացել համապատասխան թույլտվություն։
«Տեղեկացնում ենք, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին եւ ստացել թույլտվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՊՈԱԿ-ը խոստանում է հանդես գալ լրացուցիչ պարզաբանումներով։
Երեկ երեկոյան ԶԼՄ–ներում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր Գառնիի հեթանոսական տաճարը, որտեղ հարսանիք էր և լսվում էր ռաբիս երաժշտություն։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը