Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեն ավարտում է Հայաստանում դիվանագիտական առաքելությունը
Երեկ՝ օգոստոսի 13-ին, Հայաստանի վարչապետն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքը։
«Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել դեսպան Սագանելիձեի ներդրումը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության, միջպետական կապերի զարգացման գործում և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է բարեկամ Վրաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար, կրթական ոլորտներում փոխգործակցության խորացումը և պատրաստակամ է այսուհետ ևս շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:
Հայաստանում Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին գնահատանքի և համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Գեորգի Սագանելիձեն նշել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով և կմնա մեր երկրի, հայ ժողովրդի լավ բարեկամը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ