Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ

Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնության
Հայաստան

Մատենադարանի տնօրենի մրցույթը հետաձգվում է ինստիտուտի կարգավիճակի փոփոխության պատճառով․ պաշտոնակատար

«Մատենադարան» ԳՀԻ տնօրենի պաշտոնի համար մրցույթը դեռ չի հայտարարվել այն պատճառով, որ կառավարությունը փոխում է Ինստիտուտի իրավա–կազմակերպական կարգավիճակը, ու իմ դոկտորական ատենախոսության պաշտպանության հետ այդ հարցը ոչ մի կապ չունի»։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, որ մրցույթի անցկացումը հետաձգվում է նրա ատենախոսության պաշտպանության պատճառով։

Վահան Տեր–Ղեւոնդյանի խոսքով, իր դոկտորականի թեման հաստատվել էր դեռ 2011-ի դեկտեմբերին, իսկ Մատենադարան աշխատանքի ինքը ընդունվել է 2012-ի հունիսին։ «Ես 6 տարի աշխատում եմ այս ատենախոսության վրա, պարզապես դրա եզրափակիչ փուլը համընկնել է այս իրադարձությունների հետ»,-նշել է նա։

Տնօրենի պաշտոնակատարը պարզաբանել է, որ կառավարությունը նախաձեռնել է Մատենադարանի իրավա–կազմակերպական կարգավիճակի փոփոխությունների գործընթացը ու այն ՊՈԱԿ–ից հիմնադրամի է վերածվելու։

«Մատենադարանը բացառիկ մի կառույց է, եւ բացառիկ ուշադրության կարիք ունի։ Նաեւ այդ կառույցը պետք է ունենա որոշակի ինքնուրույնություն, անկախություն, եւ հայաստանյան կամ արտասահմանյան որոշակի կառույցների հետ հարաբերվելու ճկունություն։ Այս առումով հիմնադրամն ունի մի շարք առավելություններ։ Նախ, իր ղեկավար մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդն, ի տարբերություն ՊՈԱԿ–ի կառավարման խորհրդի, ունի անհամեմատ ավելի փոքր կազմ, եւ դա հնարավորություն է տալիս ավելի մոբիլ լինելու։ Նաեւ հիմնադրամն ավելի հեշտ է աշխատում այլ հիմնադրամների հետ, նվիրատվություն ստանալու եւ այլ հարցերում», – ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, արդյոք այդ ընթացքում չի խախտվում օրենքը, քանի որ մրցույթը պետք է կայանա 6–ամսյա ժամկետում, Վահան Տեր-Ղեւոնդյանը նշել է, որ իրավաբան չէ, ու չի կարող այդ առթիվ որեւէ բան ասել։ Նրա խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ կառավարությունը մտադիր է նախ ավարտին հասցնել Մատենադարանի կարգավիճակի փոփոխության գործընթացը ու հետո միայն տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել։

Իսկ մրցույթին իր մասնակցության մասին որոշումը Վահան Տեր–Ղեւոնդյանը կկայացնի այն ժամանակ, երբ հայտնի կդառնա այն անցկացնելու ժամկետը ու կճշգրտվեն պայմանները։ Ընդ որում նա կարծում է, որ այն պահանջը, որ այդ պաշտոնի թեկնածուն պետք է դոկտորական գիտական աստիճան ունենա, կպահպանվի։

Նշենք, որ Վահան Տեր–Ղեւոնդյանը Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել սեպտեմբերի սկզբին, նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից հետո։ Մինչ այդ նա ինստիտուտի գիտքարտուղարն էր։

news.am