Եթե կա ինչ-որ մեկը, որ հրաժարվել է Փաշինյանի հրաժարականի պահանջից, թող հայտարարի․ Տիրան Խաչատրյան. (տեսանյութ)
Եթե կա ինչ-որ մեկը, որ հրաժարվել է այդ պահանջից, թող հայտարարի այդ մասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց գեներալ-լեյտենանտ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ խոսելով մոտ 5 տասնյակ բարձրաստիճան զինվորականների կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։ Անդրադառնալով այդ պահանջից հետո Նիկոլ Փաշինյանին հոտնկայս դիմավորելուն, Տիրան Խաչատրյանն ասաց, որ ոչ մի գեներալ ծափահարությունով չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, իսկ հոտնկայսը զինվորական կարգ է։ «Բոլոր զինվորականները պարտավոր են իրենց վերադասին հոտնկայս դիմավորելու, բոլորը ուշադիր պետք է լինեն՝ ով է հրաման տվողը, երբ կա հրաման տվող, իր ուսադիրները և համազգեստը հարգող կամայական զինվորական, ով գտնվում է այնտեղ, պարտավոր է կատարել այդ հրամանը»,-ասաց Տիրան Խաչատրյանը։ Փաշինյանի հայտարարությանը ԱԺ ամբիոնից, թե զոհերի թիվը 4000-ի է հասնում՝ պլյուս-մինուս 50, նա արձագանքեց․ «Եթե երկրի վարչապետի համար մեկ մարդու կյանքը պլյուս-մինուս հիսունով է, ես ոչինչ չունեմ ասելու, իսկ զոհերի թվերը հստակ կան»։
Օնիկ Գասպարյանի մասին Փաշինյանի խոսքին ի պատասխան, իբրև թե նա Անվտանգության խորհրդի նիստում չի հայտարարել 2-3 օրում այն դադարեցնելու անհրաժեշտության մասին, Տիրան Խաչատրյանն ասաց՝ Օնիկ Գասպարյանը այդ հարցի հետ կապված այսօր տվել է իր պատասխանը, բացի այդ կան նաև տարբեր ԶԼՄ-ներով նախկինում հնչեցվածները՝ այդ թվում իշխանության ներկայացուցիչների կողմից, թող համեմատեն նախկինում ասվածները այսօրվա հնչեցվածի հետ։ Արշակ Կարապետյանի և Արտակ Դավթյանի նշանակումներին անդրադառնալ Տիրան Խաչատրյանը չցանկացավ, միայն ասաց, որ դատարան է դիմել, իրավական գործընթաց կա։ «Նրանք քաղաքականապես ավելի լոյա՞լ են»՝ հարցին, Տիրան Խաչատրյանը բազմանշաբնակ պատասխանեց՝ ո՞վ․․․
Մանրամասն՝ տեսանյութում․


















































Տիրան Խաչատրյանի գործով նախաքննական մարմինը առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի
Տիգրան Փոլադյանն ու Տիրան Խաչատրյանը նույն խցում են նստած. «Հրապարակ»
Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է
Մանրամասներ Տիրան Խաչատրյանի գործից
Տարբերակված մոտեցում է ցուցաբերվում Տիրան Խաչատրյանի նկատմամբ. փաստաբան
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով