«Իրավապահ համակարգը կուրացիա են անում Աննա Վարդապետյանն ու Գագիկ Ջհանգիրյանը». Ամրամ Մակինյան
«Եկեք արձանագրենք, որ ձևավորված իրավական մշակույթը վերջին ժամանակներում ոչնչացվել է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով արդարադատությանը միջամտելու փաստերին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից իր պաշտպանյալ, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործին միջամտելու վերաբերյալ ձայնագրությանը և ԱԱԾ-ի կողմից այդ առնչությամբ քրեական գործի մերժմանը:
Նա նշեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հաստատել է քննիչի ու Աննա Վարդապետյանի կապը, ինչպես նաև այն, որ քննիչը վերջինիս է ուղարկել Ռուբեն Հայրապետյանի բանկային գաղտնիքի մասին տվյալները:
«Որևէ մեկն իրավունք չունի որևէ եղանակով միջամտել քննիչի գործունեությանը: Պարտադիր են նստելու: Ես հրապարակային ասել եմ, որ պատժվելու են, և իրենք էլ դա գիտեն: Ես ԱԱԾ որոշումը բողոքարկել եմ վերադաս դատախազին: Պիտի որ դատախազությունից ակնկալիքներ չունենայի, բայց… Իրավիճակ է փոխվել»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Նրա խոսքով՝ եթե այս գործով միայն 2 հոգի՝ Աննա Վարդապետյանն ու քննիչը, պետք է դատապարտվեին նախկինում, հիմա դրանց թիվը կարող է տասնյակների հասնել:
«Ես ԱԱԾ-ում ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը թիմի զգացողություն չունի, ու վաղը իրենք միայնակ են մնալու մեզ հետ դեմ հանդիման, ու եթե թքած ունեն, թող այդպես էլ շարունակեն»,- նկատեց Ամրամ Մակինյանը:
Անդրադառնալով երեկ հրապարակված ևս մեկ ձայնագրության, ուր կրկին հոլովվում է Աննա Վարդապետյանի անունը, փաստաբանն ասաց, որ այստեղ գործում է կազմակերպված հանցավոր խումբ:
«Փաստերը վերլուծելով՝ ես տեսնում եմ, որ իրավապահ համակարգը կուրացիա են անում Աննա Վարդապետյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, այլապես ի՞նչ գործ ունեին Գագիկ Ջհանգիրյանի մոտ ՀԿԳ քննիչներ, ովքեր տարբեր գործեր են վարում, և Աննա Վարդապետյանը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Աննա Վարդապետյանը, ըստ վերջին ձայնագրության, տալիս է հանձնարարականներ ու հետո գնում դրանք ստուգելու:
Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ մարտի 10-ից ի վեր Քննչական կոմիտեն որևէ բացատրություն չի տվել:
«Քննչական կոմիտեն փաստացի ղեկավարում է Աննա Վարդապետյանը: Իզուր են աշխատում ՔԿ ղեկավարները: Թող Աննա Վարդապետյանին նշանակեն ՔԿ պետ: Ես մի բանի վրա եմ զարմանում: Այս գործով վաղը դատվողները գործի են գնում: Ժողովուրդ ջան, ազատվեք աշխատանքից, շփվեք ձեր ընտանիքների հետ, դուք երկար ժամանակով նրանց չեք տեսնելու»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Վերջինս նշեց նաև, որ ԱԱԾ որոշումն անպայման վերացվելու է:
«Եթե չեն ուզում, որ այս գործով զբաղվի և Աննա Վարդապետյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսեն և հետախուզում հայտարարեն ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները, թող իրենք անեն»,- եզրափակեց Ամրամ Մակինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով