Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու

Ինչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը
Հայաստան

Դիերով բեռնատարների վրա մոմ ենք վառել, խունկ ծխեցրել տղերքի համար․ Մեծամորի դատաբժիշկը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

Մեծամորի դիահերձարանի բակում կանգնած՝ «Սպայկա» ընկերության սառնարան-բեռնատարների պահոցներում խիստ արտահայտված նեխային փոփոխությունների ենթարկված դիեր եւ մասունքներ են։ Զոհված տղաների մարմիններն անճանաչելի են։ Այս մասին Yerkir.am-ին պատմեց Մեծամորի հիվանդանոցի ճանաչողական կենտրոնում կամավորության սկզբունքով աշխատող դատաբժիշկներից մեկը։ Շեշտում է՝ մարմին կամ մարմնամաս չկա, որ ԴՆԹ փորձաքննության ենթարկված չլինի։

«Դեմք չկա, բախտավոր՝ դեմք լիներ, ծնողը ճանաչեր որդուն։ Այստեղ սովորական դիակներ չեն։ Եթե տեսնեք, թե այնտեղ ինչ է կատարվում, Ձեր հոգեկանը կխախտվի, ինչպե՞ս բացատրեմ։ 2000, 2001, 2002 թիվ երեխաներ են։ Բեռնատարից ամեն անգամ երեխա իջեցնելիս, հասկանո՞ւմ եք, թե ինչ է մարդու հետ տեղի ունենում։ Ո՞ւմ վստահեմ դա, ո՞ւմ բերեմ, դարձնեմ հոգեկան հիվանդ:

Ինչո՞ւ են այդքան քննարկում բեռնատարների կողքին դրված խնկամանների փաստը, տղերքին իրենց հարազատները դեռ չեն գտել, բայց մենք այստեղ ենք։ Ամանորի գիշերն այստեղ ենք անցկացրել, սառնարանների կողքին, բոլոր բեռնատարների վրա մոմեր են վառել, խունկ ենք ծխեցրել տղերքի համար»,- պատմում է դատաբժիշկը։

Բոլոր մարմիններից ու մարմնամասերից գենետիկական նմուշառում է կատարվել, բոլորը կոդավորված են։ Բժիշկն ընդգծում է՝ զոհված տղաների մարմինները Մեծամորի դիահերձարան են բերվել, քանի որ այստեղ սառնարանային հնարավորությամբ բեռնատար պահոցներ կան։

«Մարմինները դատագենետիկական նմուշառումների են ենթարկվում մինչեւ Մեծամոր բերվելը։ Չկա մարմին կամ մարմնամաս, որ համարակալված չլինի։ Զոհվածի ծնողն այստեղից իր որդու մարմինը կարող է տանել բացառապես այն դեպքում, երբ նույնականացում է եղել, համընկել է, եւ մեզ կոդ են ուղարկել։ Նմուշառումները նույնանալուց հետո լիազորված համապատասխան մեքենան գալիս է, կոդավորված պարկը տալիս ենք իրենց, տանում են Հերացի։ Այնտեղ, զինվորական քննչական վարչության քննիչի ներկայությամբ, ծնողը համոզվում է, որ հաստատ իր որդին է, հետո միայն՝ տանում մարմինը։ Գենետիկային չեն հավատում, դրանից հետո փորձում են այլ հատկանիշով նույնացնել, դա շատ սխալ է։ Եթե մեր տեսածը 100 տոկոսով ճիշտ է, գենետիկան ճշգրիտ է 150 տոկոսով»,- շեշտում է Մեծամորի դիահերձարանում աշխատող բժիշկը։

Մեծամորի դիահերձարան բերված մարմինները այստեղ այլեւս որեւէ փորձաքննության կամ այլ գործողության չեն ենթարկվում։ Բեռնատարները բացվում են բացառապես այն դեպքում, երբ նույնականացումը համընկել է, ծնողը եկել է՝ որդու մարմինը տանելու։

«Մարմինը տեղափոխվում է համապատասխան դատաբժշկական դիահերձարան, հակահամաճարակային բոլոր գործողություններն արվում են, պարտադիր դրվում է դագաղի մեջ, ծածկվում եռագույնով։ Չի եղել այնպես, որ ծնողը գա, պարկով մարմին տանի այստեղից»,- վստահեցնում է դատաբժիշկը։

Դիահերձարանի շենքի առաջին հարկում անհետ կորած զինվորների լուսանկարներով մի սենյակ կա, բացի դրանցից՝ դաջվածքներով, հատկանշական խալերով եւ սպիերով մարմնամասերի լուսանկարներ․ մեկն ամուսնուն է փնտրում, մյուսը եղբորը կամ որդուն․․․