Ապրես Զոհրաբյան. «Հերթական կեղծ օրակարգը»
«Ելքի» առաջարկած փողոցների անունները փոխելու պահով մի հատ հին սովետական անեկդոտ հիեշեցի, երբ ավտոբուսի վարորդը կանգնելով Վաղարշյան փողոցի կանգառում ասում է՝ «Վաղարշյան իջեք», հաջորդ կանգառին ասում է՝ «Փափազյան իջեք», և նրան է մոտենում մի ծեր կին ու հարցնում՝ «Տղա՛ ջան, ես Հարությունյան եմ, որտե՞ղ իջնեմ»:
Ասածս այն է, որ Կասյան փողոցը իր մեջ բոլշևիկյան լիցք չի կրում, քանզի մարդկանց մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինքը ով է: Ինքը ուղղակի կողմնորոշվելու համար անուն է, կարող էր թիվ լինել կամ, ասենք, «Զոհրաբյան» փողոց: Հայերի ճանաչողությունը Սիամանթոյի պոեզիայից չավելացրեց նաև Կասյան փողոցի վերանվանումը Սիամանթոյի: Գործածական մնաց «Կասյան» անունը և նորից վերագտավ իր տեղը:
Ի վերջո, այս հարցերում հայաստանցիներն անկախության արևածագին ինչ-որ հանրային հայտարարի եկան՝ չդիպչելով հայ ակնառու բոլշևիկների արձաններին (Շահումյան, Մյասնիկյան)՝ միաժամանակ վեր խոյացնելով նոր արձաններ: Ու դա խոհեմ որոշում էր: Նոր անուններ ստացան նաև շատ փողոցներ՝ հիմնականում դարասկզբի հայ քաղաքական գործիչների անուններով, այդպիսով վերարժևորելով նրանց ներդրումը հայ ժողովրդի պատմության մեջ:
Դա այն տարիներին շատ բնական և օրինաչափ պրոցես էր, իսկ հիմա «կեղծ օրակարգ է»: Կարևորը մեր մեջի «բոլշևիկից» ձերբազատվելն է։
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը