Գիտե՞ք, թե որ հատվածում «հող չզիջող» այս իշխանությունները դիտմամբ չեն ասֆալտապատել՝ Տիգրանաշենի՝ Քյարքիի ճանապարհը. (տեսանյութ)
Նամակ եմ ստացել ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղից. ավելի շատ են այնտեղ լուրեր հասնում, թե Տիգրանաշենը ևս պիտի հանձնվի Ադրբեջանին
Էսօր ալենьչոն ասում էր, որ՝ իրենց իշխանությունը 2 տարում ավելի շատ ասֆալտ է արել, քան նախկինները՝ 5-10 տարում։
Ես էլ էսօր կակ ռազ Մեղրիից հետ էի գալիս, ու ճանապարհին շա՜տ հետաքրքիր ու շա՜տ սկանդալային բան բացահայտեցի։
Տեսանյութում մանրամասն ցույց եմ տվել, բայց 2 բառով ասեմ. 2019-ին հիմնովին ասֆալտապատված Արարատի մարզի ճանապարհի 4,5 կիլոմետրանոց մի հատվածը «չգիտես ինչու» բաց է թողնված։ Գնում ես՝ հարթ ասֆալտ ա, մեկ էլ ինչ որ պահի ասֆալտը վատանում ա, հետո նորից դզվում։
Գիտե՞ք, թե որ հատվածում «հող չզիջող» այս իշխանությունները դիտմամբ չեն ասֆալտապատել՝ Տիգրանաշենի՝ Քյարքիի։ Էն Տիգրանաշենի, որ համարվում ա «ադրբեջանական անկլավ» ու որի հանձնման շուրջ խոսակցությունները չեն դադարում։
Այսինքն, դեռ 2019 թվին սրանք հեռու գնացող պլաններ են ունեցել հենց մեկը Տիգրանաշենի մասով։
«20 տարի առաջ հողերը հանձնած» Սերժի օրոք էս ճամփեն ասֆալտապատվել ա ամբողջովին, «խեղճ ու կրակ» նիկոլը հենց GPS-ով Տիգրանաշեն մտնող սահմանի բերնից ու սահմանի վերջում տենց էլ նոր ասֆալտ չի արել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով