Անհետ կորած համարվող զինծառայողի կինը՝ մանկահասակ դստեր հետ տունը կորցնելու եզրին են կանգնած. Բանկերը պահանջում են վճարումներ կատարել
24-ամյա Մարիամ Բալեյանը ամուսնուն պատերազմ ճանապարհելիս չէր էլ պատկերացնում, որ 2,5 տարեկան դստեր հետ միայնակ կմնա մի շարք խնդիրներն ուսերի հետ միասին։ Ամուսինը՝ Վարդան Ադոյանը հոկտեմբերի 21-ից անհետ կորած է համարվում: Հիմա, Մարիամը, իր վիշտը թողած, պետք է մտածի 2018 թվականին հիփոթեկով ձեռք բերված տան վարկերը վճարելու մասին։
«72 ժամ հետո անհետ կորած է համարվել Վարդանը։ Ամուսինս աշխատավարձ չի ստացել, չի էլ ստանում, պետությունից աջակցություն եղել է մեկ անգամ՝ երեխայի համար»,- «Փաստինֆո»-ին պատմել է Մարիամը։
Կառավարությունը հայտարարում է, թե զոհված, անհետ կորած, վիրավորված քաղաքացիների վարկերը ներվում են, փոխհատուցումներ են տրվում, բայց բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ վարկերը չեն ներվում։ Վարդան Ադոյանի կինը՝ Մարիամը պատմեց, որ շարունակ նամակներ է ստանում, որով պահանջում են վճարել վարկերը։ Արդշինբանկը ներումների է գնացել մինչև մայիս, եթե մինչև այդ չլինի դատարանի որոշումը՝ որ ամուսինն անհետ կորած է, վճարումները պետք է անի, եթե ոչ՝ տունն այլևս իրեն չի պատկանի։ Վճարումներ է պարտադրում նաև ՎՏԲ բանկը, չնայած զորամասից թուղթ են ներկայացրել։ Ամեն չվճարած ամսվա գումարին տոկոսներ են ավելանում։
Սակայն Մարիամը չի կարող կատարել վարկային պարտավորությունները մի պատառով՝ գումար չունի, աշխատանք ևս, ամուսինն էլ անհետ կորած զինծառայողների ցուցակում է։
« Զինվորների ապահովագրության հիմնադրամից փող չենք ստացել, թղթեր պետք է հավաքագրեմ, սակայն Վարդանը անհետ կորածների ցուցակում է։ Արդշինբանկը զիջումների է գնացել մինչև մայիս ամիս։ Եթե այդ ժամանակ դատարանի որոշում չլինի, պետք է շարունակեմ գումարը վճարել, եթե ոչ, ապա տունն այլևս իմը չի լինի։ Նամակ է գալիս նաև ՎՏԲ-ից, մայր գումարի տոկոսներն ավելանում են, չմուծելու դեպքում։ Զորամասից թուղթ եմ ներկայացրել, բայց դա չի անցնում։ Երևի, դա իրենց քիչ է»,- ասաց Մարիամը։
Դժվարությամբ ձեռք բերված տան համար ավելացող տոկոսները մի կողմից, գումար հայթայթելու խնդիրն ու թղթաբանությունը ՝ մյուս։ Մարիամը 3 միլիոն՝ 700 հազար դրամ վճարումները ստիպված է լինելու ինքնուրույն անել։
Բացի ֆինանսական խնդիրներից Մարիամը տան ու աշխատանքի խնդիր էլ ունի։ Երկար պայքարից հետո կարողացել են 2,5 տարեկան դստերը Էջմիածի մանկապարտեզում տեղավորել։ Փորձնական շրջանից հետո, երբ փոքրիկը հարմարվի նոր միջավայրին, մայրն աշխատանք կփորձի գտնել։ Տունը, որ երջանկություն պետք է բերեր երիտասարդներին, հիմա գոյատևելու պայքար է դարձել։ Երեք տարի առաջ ձեռք բերված տան կտուրը ոչ մի կերպ չեն կարողանում վերանորոգել։ Դիմել են քաղաքապետարան, սակայն աջակցություն չեն ստացել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով