Արա Աբրահամյան. Ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ձայն չի հավաքի (տեսանյութ)
Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պնդում է՝ երկիրն անդունդում է, անհրաժեշտէ միավորվել, ճիշտ ընտրություն կատարել։
«Այսօր պետք է մեկը գա, որ կարողանա կայունացնել երկիրը, ժողովուրդը մի քիչ շունչ քաշի։ Այս ժողովուրդըն արժանի է հանգիստ կյանքի»,-News.am-ին տված հարցազրույցում ասում է Արա Աբրահամյանը՝ ավելացնելով, որ երկիրն այսօր թաղված է սոցիալակն, տնտեսական, անվտանգության հետ կապցած խնդիրների մեջ։
Նա հավատում է, որ երկիրն անդունդում հասցրած Նիկոլ Փաշինյանը ոչ մի ձայն չի հավաքի ընտրություններում, քանի որ ժողովուրդն իմաստուն է։
«Ժողովրդին պետք է ճիշտ բացատրել։ Եթե մարդը ժողովրդին բերել է մի վիճակի մեջ, որ մենք չենք եղել 1915 թվականից ի վեր ու ցանկանում է մասնակցել ընտրություններին, ուրեմն վերջը եկել է։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ իրենցից յուրաքաչյուրի ձայնն իր ապագան է։ Ձայնը տալուց առաջ պետք է մտածեն, ում են տալիս ու ինչի համար»,-ասաց Ա. Աբրահամյանը։
Նրա խոսքով, ինքը փորձում է Փաշինյանի մեջ մեկ դրական բան գտնել, սակայն չի կարողանում,։ Ասում է՝ Փաշինյանը միայն լավ խոսել է կարողանում, խոսքով էլ ազդում է մարդկանց վրա։
Աբրահամյանը կոչ է անում մարդկանց չվերցնել ընտրակաշառք, կատարել ճիշտ ընտրություն, որը կլինի ամենամեծ ներդրումը Հայաստանի վերածննդի համար։
Արա Աբրահամյանի խոսքով, ինքն ակտիվ մասնակցելու է ընտրություններին, մեղավոր է զգում, որ ավելի վաղ Փաշինյանին հարցեր չի տվել, թե ո՞վ է, ի՞նչ է արել պետության ու ազգի համար։
«Ժողովուրդ ջան, միայն ձեզանից է կախված մեր ու ձեր երեխաների, հայրենիքի ապագան։ Պետք է ունենանք մեր ներդրումը»,-նշեց նա՝ ավելացնելով, որ շուտով վերադառնալուէ Հայաստան, իր մասնակցության մանրամասների մասին կհրապարակի ավելի ուշ։
հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով